Իրավիճակի նկարագրություն`
Հիմք ընդունելով ստորև շարադրված նպատակները և դրանց իրականացման ճանապարհին անհրաժեշտաբար լուծելիք խնդիրները, ինչպես նաև իրատեսորեն գնահատելով կրթական հաստատության և իմ անհատական դերը քաղաքացու ձևավորման գործում, հաշվի առնելով դասարանի սովորողների 2018-2019 ուստարվա ավարտին արձանագրած արդյունքները` կարողությունների և հմտությունների դրսևորման տեսանկյունից, սովորողների երկու` էականորեն տարբերվող խմբերի գոյությունը փաստ է:
Սովորողների առաջին խումբը` Սահակյան Իլոնա, Մալյանց Արմեն, Մկրտչյան Հայկ, Միկաիլ Մարկ, Մկրտչյան Էլեն,Ավագյան Աստղիկ, Վարդումյան Նանե,Խաչատրյան Արշիլ, Գրիգորյան Վահե,Հայրիյան Սերգեյ, ունի կայունացող արժեքային համակարգ և բանավոր ու գրավոր խոսքի առաջին աստիճանի հմտություն (առաջին աստիճանը հանրակրթական մակարդակի հմտություն է), իսկ երկրորդ խմբի սովորողների` Երիմյան Լիլիկ, Հաջյան Արմեն, Ղարիբյան Դավիթ, Նալպանտեան Վիթալի, Նուրջանյան Մանե, Չավիկօգլու Արգիշտի, Բաղդիկյան Անահիտ,Գալստյան Սերգեյ, Գոգինյան Միլենա, արժեքային համակարգը հեղհեղուկ է կամ գտնվում է լատենտային վիճակում, իսկ բանավոր ու գրավոր խոսքի ուսումնական կարողությունը կամ ձևավորված չէ, կամ չի հասել հմտության մակարդակի:
Դասավանդման նպատակները`
- ՀՀ քաղաքացու ձևավորման առաջին փուլի ավարտ` կայուն արժեքային համակարգով, իրատես, սկզբունքային անհատի կայացում;
- Ավարտական քննության հաջող (յուրաքանչյուր սովորողի կարողությունների և հմտությունների համարժեք դրսևորում) հանձնում:
Դասավանդման խնդիրները`
- Սովորողների կամքի և նպատակասլացության ամրակայում;
- Մտային առանցքային կարողությունների` սահմանելու, համեմատելու, նկարագրելու, վերլուծելու, հետազոտելու, ապացուցելու, զարգացում (երկրորդ խմբի սովորողների մոտ) և հմտությունների գործնական կիրառում (առաջին խմբի սովորողների մոտ);
- Սովորողի բանավոր և գրավոր խոսքի զարգացում;
- Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն:
Մանկավարժական մոտեցումները`
- Ուսումնական բովանդակության միակողմանիության բացառում;
- Սովորողի անհատականությունը կրթական գործընթացի գործոն;
- Նախագծային ուսուցում;
- Բանավեճի և սադրանքի մեթոդների ամենդասյա կիրառում;
- Թվային միջոցները լոկ աշխատանքային գործիք;
- Հումորը և ոչ ստանդարտ առաջադրանքները սովորողների կարողությունների զարգացման ու հմտությունների ամրակայման խթան;
- Քննության գերարժևորման կամ թերարժևորման բացառում:
Ուսումնական միջավայրը`
- Ֆիզիկական միջավայր (դասասենյակ, լաբորատորիա,բակ, զբոսայգի, թանգարան, արխիվ, աշխարհագրական և պատմական օբյեկտներ, կրթական և գիտական հաստատություններ);
- Վիրտուալ միջավայր (կայքեր, բլոգեր, սոցցանցեր և էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներ):
Ուսուցման կազմակերպումը`
- Ուսումնական նյութի մեկնաբանություն;
- Բանավոր և գրավոր դասարանական աշխատանք;
- Համատեղ դաս իրականության այլ ոլորտի մասնագետի հետ;
- Ինտերակտիվ դաս;
- Տարատարիք սովորողների համատեղ դաս;
- Դասի նախապատրաստություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
- Դասի վերլուծություն սովորողի կամ սովորողների խմբի հետ;
- Սովորողը`դասավանդող;
- Արտակրթահամալիրային մասնագետի դաս:
Առարկայի բովանդակությունը`
- Առաջին աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
- Ցեղասպանություն և ինքնապաշտպանության. պատճառներ, ընթացք, արդյունքներ, դասեր – 4 ժամ
- Հայոց առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը. մեկնաբանությունների բախում, դասեր և պատմական զուգահեռներ – 4 ժամ
- Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, դասեր – 4 ժամ
- Ամբողջատիրություն. ակունքները, հիմնարար գաղափարները, դրսևորման առանձնահատկությունները, հարատև վտանգը, այդ երևույթի դեմ պայքարի ուղղությունները – 4 ժամ
- Հայ ժողովրդի պայքարն ամբողջատիրության դեմ – 4 ժամ
- Երկրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հայերի մասնակցությունը, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
- Երրորդ աշխարհամարտ. պատճառներ, ընթացք, հետևանքներ, արդյունքներ, դասեր – 4 ժամ
- Ձմեռային ճամբար
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և նոր հանրապետության պատմության հիմնական շրջափուլերը և դրվագները. դասեր և տեսլական – 4 ժամ
- Մարդկային արդի քաղաքակրթությունը. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ – 4 ժամ
- Հայկական հեղափոխության ֆենոմենը – 4 ժամ
- Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում – 4 ժամ
- Հայկական սփյուռք. ծավալման ընթացքը, հիմնախնդիրները, հեռանկարները և դասերը – 4 ժամ
- Նախաքննական կրկնության ամփոփում – 8 ժամ
Նախաքննական կրկնությունը կազմակերպվում է նոր թեմաների ուսումնասիրմանը զուգահեռ, սկսած նոյեմբերի առաջին շաբաթից:
Գնահատում`
- Դասարանական առաջադրանքների բանավոր կատարում – 1-4 միավոր
- Դասարանական առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
- Տնային առաջադրանքների բանավոր կատարում – 1-3 միավոր
- Տնային առաջադրանքների գրավոր կատարում – 1-2 միավոր
- Թարգմանական աշխատանք – 1-2 միավոր (1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
- Հետազոտական աշխատանք – 4-8 միավոր (կարևորվում են բովանդակությունը, առաջին հերթին` սեփական կարծիքի դրսևորումները, օգտագործված աղբյուրների քանակը և որակը, օգտագործված օտար լեզուների քանակը և կիրառման մակարդակը)
- Նախագծային աշխատանք – 4-8 միավոր
- Նախաքննական առաջադրանքների կատարում – 1-5 միավոր
- Ամսվա վերջում հավաքած միավորների քանակը բաժանվում Է 4-ի վրա և ստացված արդյունքը նշանակվում է որպես տվյալ ամսվա գնահատական: