Պատգամում է Գարեգին Նժդեհը

Ես ճշմարտութիւններ գիտեմ, որոնցից մէկն ասում է` ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան` նայի՛ր նրա երիտասարդութեան:

Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերեալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն:

Ոչի՛նչ է ունեցել աշխարհը, որ իր որոշ թշնամիները չունենար:Անստւեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարւել եւ ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք:

Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն — ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից:

Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են,զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը` պարտականութեանցփոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղար-կում են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններիցամենագերագոյնի — հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհա-քաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի պարտականութեանց:

 

Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան:Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար:Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերա-կանգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:

 

Ինքնապաշտպանութիւն — դա միակն է արւեստներից, որի թերութիւն-ները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը:

 

Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:

Բարոյական դեմոկրատիան, մարդկային արարածի անկատարելութեան պատճառով, կը մնայ երազ, ինչպէս երազ մնաց ճշմարիտ քրիստոնէութիւնը: Իսկ թուաբանական դեմոկրատիայի ղեկավարները,թուղթի վրայ, տեսականօրէն, ենթարկուելով հանրութեան կամքին, գործնականում պառակտելով եւ աղաւաղելով ազգի ոգին — նրան ծառայեցնում են իրենց անձնական եւ խմբակցական շահերին: Մարդկայինբանականութեան ու բարոյականի կողմից ժխտուած այդ անիշխանացուցիչ ու ապականարար վարչաձեւի, ինչպէս եւ իր հոգեւոր ծնող լիբերալիզմի գերեզմանի փորձ էր եւրոպական պատերազմը, իսկ թաղումը` այսօր, երկու տասնամեակ յետոյ, կատարում է նոր պատերազմը:

 

Պատերազմող կողմերի հետապնդած նպատակներո՛վ է բնորոշւում նրանց յաղթանակի բարոյական մեծութիւնն ու արժէքը:

 

Մարդկային անհատների պէս` ժողովուրդներն էլ ունեն իրենց բարոյականը:

 

Ամբողջ քսան տարի կրկնեցինք ու կրկնեցինք, թէ ո՛վ գիտակցաբար կամ անգիտակցօրէն  հոկտեմբերեան բունտը համարում է յեղափոխութիւն, դա հայհոյում, անարգում է պատմութեան ծանօթ բոլոր յեղափոխութիւնները:Դա ամէն ինչ էր — պարտուածների բունտ, աստուածամարտութիւնհոգեւոր վայրենացում, դարձ դէպի հեթանոսութիւն, պետական բանդիտիզմ, զանգուածային աւազակութիւն — բայց ո՛չ եւ յեղափոխութիւն` քաղաքական ու սոցիալական իմաստով:

 

Մեր դարուն, մասնաւորապէս մեր օրերուն, ոչինչ այնքան չէ տկարացնում ազգերի պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ` ինչ-որ արտաքին ոյժեր:

 

…Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած` վերստին սերտել պատմութեան դասերը — ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը:

 

Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ենք բախտի հետ: Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է:

Կուլտուրական մարդը — դա ներքին կյանքի մարդն է ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը — նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից):

 

Գիտությունը հաստատում է, որ քաղաքականության մեջ բացարձակը բացարձակորեն հարաբերական է: Իդեոլոգները սխալվում են կարծելով, թե ազատությունը կարող է իմաստություն ծնել, ընդհ[անուր] իմաստությունն է ծնում ազատությունը:

 

Ազգովին դժբախտ է հայը, որովհետեւ իր մտաւորականութեան մի մասը դեռ չի հասկանում, որ օրւայ ցեղախռով ազգերի կեանքում էականը քաղաքական վարչաձեւը չէ, այլ անհատի եւ զանգւածների վերածնունդը, հոգեփոխութիւնը:

 

Կրօնների պէս հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

 

Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ` յաղթական հայրենիք չի ունենայ:

 

Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:

 

Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:

 

Մտքի անշարժութիւն, քարացում — երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:

Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական:Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը` դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:

 

Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք: Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ  կ՚ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը:

Ցեղն արիականության սնուցիչ աղբյուրն է, իսկ Ուխտագիրքը` հիմնասյունը: Հայացք Ուխտագրքին

…արդեն մոտենում է Տիեզերական Գարունը, որը Երկրի վրա արտահայտում է Տիեզերական հուրի` Էներգիայի առավել կուտակումով:…

Տիեզերական Գարունը, միևնույն է, գալու է, Վահագնը, միևնույն է, ծնվելու է. և Արի Ազգս Հայոց, Վահագնի Զորությամբ օծված, միևնույն է, ծաղկելու է Արարատում…

Առաջնորդվենք ՈՒԽՏԱԳՐՔՈՎ, սնվենք Կենաց Խորհրդով, զորանանք և պատրաստվենք դիմավորելու ՎԱՀԱԳՆԻՆ…

Ուխտագիրք (արիական ավետարան)

Շարունակել կարդալ

Ճարտասանական գործունեություն

Image_3448Ճարտասանությունը իր ստեղծման վաղ շրջանում ընդամենը հռետորի ճառերի արվեստն էր, սակայն այժմյան իրականության մեջ այն ավելին է,քան արվեստը, Ճարտասանությունը և´ արվեստ է, և´ գիտություն: Շարունակել կարդալ

Համաշխարհային պատմությունն անհատականությունների գործունեության համատեքստում (8-րդ դասարան)

xustup_040509 Համաշխարհային պատմությունն անհատականությունների գործունեության համատեքստում (8-րդ դասարան) Շարունակել կարդալ