Տարեկան հաշվետվություն 2012-2013

Համակարգաբանության (սիստեմոլոգիա) առաջին օրենքը պնդում է.<<Ցանկացած համակարգ ձգտում է հավասարակշռության և կայունության վիճակի>>: Ես որպես <<աշակերտ – ուսուցիչ>> համակարգ արդեն 56 տարի այդ օրենքի գործնական ապացույցն եմ: 1957-2013 թվականներն ինձ համար մի ուսումնական գործընթաց են, որը կշարունակվի այնքան, որքան կկամենա Արարիչը: Բայց քանի որ պարտադրված եմ ամփոփել վերջին տարվա իմ գործունեության հիմնական արդյունքները, այն Ձեր դատին եմ հանձնում իմ հրապարակումների և կրթահամալիրում աշխատանքս շարունակելու հայտի ձևով:

2012թ.-ի օգոստոսից մինչ օրս կայքում հրապարակված նյութեր

Դպիրում տեղադրված նյութեր

Հայտ

Հանրակրթական առարկայի այլընտրանքային ծրագիր (2-րդ կիսամյակ)

Հանրակրթական առարկայի այլընտրանքային ծրագիր

Պատմություն

(8-9-րդ դասարանների  համար)

  1. Նպատակը. անցյալի իմացության գործնականության ըմբռնում, իսկ միջինից բարձր ներուժ ունեցող սովորողների կողմից դրա կիրառում:
  2. Խնդիրներ`

2.1.        Պատմական ժամանակագրության իմացություն

2.2.        Կարևորագույն հասկացությունների սահմանում

2.3.        Պատմական օրինաչափությունների յուրացում

2.4.        Հայոց պատմական անցյալի առանձնահատկությունների ձևակերպում

2.5.        Անհատականություն – ժողովուրդ համակարգի բաղկացուցիչների պատմական կշռի ըմբռնում:

  1. Բովանդակություն. պետական ծրագրով նախատեսված թեմաները (այլընտրանք` յուրաքանչյուր դասաժամում քննարկվող հիմնախնդիրների պարզաբանման և մեկնաբանման բազայի ընդլայնում):
  2. Դասընթացի ժամաքանակը` 68:
  3. Ուսումնական գրականություն (դեպի անհատականացում միտված ուսուցման պայմաններում հնարավոր է նշել միայն նվազագույն և առավելագույն նշաձողերը` պետական հովանավորությամբ հրապարակված ձեռնարկ և գիտական գրականություն, օր. Ղևոնդ Ալիշան.«Սիսական»)
  4. Մեդիամիջոցների գործածություն

6.1.        Դասագործընթացում` համակարգիչ, պրոյեկտոր

6.2.        Տնային աշխատանքի կատարման ժամանակ` համակարգիչ, էլեկտրոնային կրիչ

6.3.        Հետազոտական աշխատանքի ընթացքում` բոլոր անհատական թվային միջոցները

6.4.        Ուսումնական ճամփորդությունների ժամանակ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

  1. 7.    Կրթահամալիրի կայքի գործածություն`

7.1.        Տեղադրված համապատասխան նյութերի բովանդակության քննարկում բոլոր հնարավոր միջոցներով

7.2.        Ուսումնասիրվող թեմաների վերաբերյալ փոքրածավալ հետազոտական աշխատանքների հեղինակում

  1. 8.    Սովորողի ուսումնական գործունեության ձևերը (պետական ծրագրով նախատեսված բոլոր տեսակները, հավելած հետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակային պաշտպանությունը և ստեղծագործական գործնեության հանրայնացումը)
  2. 9.    Ստուգման և գնահատման կարգը

9.1.        Բանավոր ստուգում` 2 կրեդիտ

9.2.        Գրավոր ստուգում` 2 կրեդիտ

9.3.        Առցանց քննարկում` 2 կրեդիտ

9.4.        Հետազոտական կամ ստեղծագործական աշխատանք` 4 կրեդիտ

Այլընտրանք`

  1. 1.    Թվանշանը փոխելու հնարավորություն ուսումնական տարվա ողջ ընթացքում
  2. 2.    Նշաձողային գնահատման փոխարինում առաջընթացային գնահատմամբ (սովորողի գնահատումն իրականացվում է միայն իր ուսումնական մակարդակի փոփոխությունների հաշվառմամբ):
  3. 10.  Սովորողների հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայկական պետականության հանրապետական փուլը», «Գարեգին Նժդեհ», «Աշխարհամարտերի պատմության ուրվագծեր»:

11. Ուսումնական Ճամփորդություններ (երկրորդ կիսամյակ)  1. Երևան – Սյունիքի մարզի Կապանի շրջանԵրևան (25 – 29.03.2013), 2. ԵրևանԵղեգնաձորՄարտունիԴիլիջանՎանաձորԳյումրիԹալինԱպարանԱշտարակԵրևան (03 – 13.06.2013)

12. Ուսումնա – հասարակական նախագիծ` «Ճանաչենք Նժդեհին»:

 

13.03.2013                         ©                              Աշոտ Տիգրանյան