Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի և զբոսաշրջության բաժնի II կուրսի ուսանողուհի, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Հակոբյանի հետ հանդիպումն առանձնահատուկ էր: Այդ մոտ մեկ ու կես ժամանոց հանդիպման բովանդակությունը փոխադարձ առաջարկություններին էին և դրանց իրականացման մեխանիզմների քննարկումը: Առանձնահատուկ էր նաև նրանով, որ, ինչպես հավաստիացրեց Անին, ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու Մարատ Գրիգորյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ֆակուլտետ-կրթահամալիր համագործակցությանը:
Մեր համագործակցության առանցքը կկազմեն համատեղ ձևակերպվող ու իրականացվող նախագծերը, այդ թվում` արդեն հրապարակված «Հետազոտական արշավային ճամբար» նախագիծը և գաղափարի փուլում գտնվող գիտաճանաչողական արշավներն ու հետազոտությունները (օրինակ` միգրացիայի հետ կապված): Կանցկացվեն վարպետության դասեր և մասնագիտական կողմնորոշման հիմնախնդրին նվիրված քննարկումներ: Բնականաբար, ինչպես մյուս ֆակուլտետների հետ համագործակցելիս, կարևորեցինք ուսանողի խորհրդատվական աշխատանքը սովորողի հետ:
Դեռ երեկ իմ ուշադրությունը գրավել էր մի պաստառ, որն ազդարարում էր «Գիտախոս» գիտահանրամատչելի մրցույթի անցկացման մասին: ԵՊՀ ՈՒԳԸ խորհրդի նախագահ Մհեր Հակոբյանն ինձ տեղեկացրեց, որ առաջին անգամ է այդպիսի մրցույթ անցկացվում: Նա առաջարկեց, որ կրթահամալիրի դասավանդողները և սովորողները ևս մասնակցեն այդ մրցույթին:
Կդիմանա՞նք գիտական նախագծերի շրջափակմանը…
04.04.2017 © Աշոտ Տիգրանյան