Մայիսյան հաշվետվություն

  1. Քրդական համայնքի հետ կրթական կամուրջների մասին գրում են լրատվականները
  2. Հայկ Մկրտչյան (11-րդ դասարան). «Ցեղասպանություն. Քննարկման արդյունք»
  3. Ամալյա Զաքարյան (10-րդ դասարան). «Արաբական գարուն»
  4. «Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովի ամփոփումը
  5. Գոհար Արղության (11-րդ դասարան). «Իրավագիտության բովանդակությունը հանրակրթական դպրոցում»
  6. Ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա գյուղ
  7. Հանդիպում ասորական համայնքի ներկայացուցիչ Գալյա Դավիդովայի հետ
  8. Էլեն Մկրտչյան (11-րդ դասարան). «Ագաթա Քրիստի»
  9. Արեն Մինասյան (11-րդ դասարան). «Ցեղասպանություն». քննարկում; «Ռաֆայել Իշխանյան». վերլուծություն
  10. Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
  11. Փոխարինել եմ 4 դասաժամ միջին դպրոցում և 8 դասաժամ (որից 2-ը խմբերի միավորման ձևաչափով) ավագ դպրոցում
  12. Կլոր սեղան-քննարկման լուսաբանում
  13. ԵՊՀ – Կրթահամալիր կլոր սեղան-քննարկման լուսաբանում
  14. Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում. մաս 2

Հաշվետվություն

    Մարտ ամսվա ընթացքում իմ ծավալած կրթական գործունեությունը բաժանվում է հետևյալ ուղղությունների`

Ա. Մանկավարժական տեքստերի հեղինակում` 

  1. Ուսուցիչների կամավոր ատեստավորում. ավագ դպրոց
  2. Հասկացությունների սահմանումներ`

Նախագիծը մարդու, հասարակության, էթնոսի կամ պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում առկա հիմնախնդրի բացահայտման, սահմանման, ուսումնասիրման կամ հետազոտման,լուծման քայլերի հերթագայության շարադրման և իրականացման ժամկետների մոտարկման համակարգ է:       

 Նախագծային ուսուցումը շահառուների (դասավանդող, սովորող, երբեմն նաև ծնող, այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ,պետական և ոչ պետական կառույցների անդամներ) համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղված է որևէ հանրային, գիտական կամ ստեղծագործական հիմնախնդրի ուսումնասիրմանը կամ հետազոտմանը, հանրայնացմանը ու տեսական և/կամ գործնական լուծմանը:

  Նախագծային ուսումնական գործունեությունը ոչ ֆորմալ կրթության ոլորտում նախագիծ ձևակերպելու և իրականացնելու հմտության դրսևորում է

3. Մասնակցություն ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքի ձևակերպման աշխատանքային խմբի աշխատանքներին

4. 2022-2023 ուստարվա ուսումնական պլանի բարեփոխմանը միտված առաջարկություններ`

4. 1. 12-րդ դասարանում ավելացնել «Փիլիսոփայություն» դասընթացը;

4. 2. 10-րդ դասարանում մտցնել «Հետազոտական աշխատանքի մեթոդաբանություն»  դասընթացը;

4. 3. Պարզաբանումներում ավելացնել կետ հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանության կամ ներկայացման ձևաչափի և ժամկետների մասին;

4. 4. Պարզաբանումների կետ 5-ում նախասիրության զարգացման ակումբի թվակազմը սահմանել 15-20;

4. 5. Պարզաբանումների կետ 10-ում «ուսումնական նախագծերի մշակման և իրականացման»-ից հետո ավելացնել «հանրայնացման» հասկացությունը;

4. 6. Պարզաբանումների կետ 10-ում ավելացնել ճամբարների տեսակների թվարկումը;

4. 7. Սահմանել «Տնային ուսուցում» հասկացությունը;

4. 8. Պարզաբանումների կետ 22-ում ավելացնել «Սոցիալական տեխնոլոգիաներ», «Քաղաքագիտություն», «Տվյալագիտություն», «Տրամաբանություն» և «Հռետորական արվեստ» ընտրությամբ դասընթացները;

4.9. Պարզաբանումների կետ 26-ում «ուսումնասիրությունն ավարտվում»-ի փոխարեն գրել «ուսումնասիրությունը կարող է ավարտվել»;

4. 10. Պարզաբանումների կետ 35-ում տարանջատել հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, թվարկել նախագծերի բոլոր տեսակները;

4. 11. Քանի որ գնահատման ոչ բոլոր ձևերն է հնարավոր բերել 10 բալանոց համակարգի, դասավանդողի պարտականությունը համարել հանրակրթական առարկայի ծրագրի «Գնահատում» բաժնում սահմանել սովորողի` ընդհանուր բաղկացուցչից դուրս կատարված աշխատանքների տեսակարար կշիռը գնահատման համակարգում:

Բ. Բանավոր խոսքի մասնագիտական կիրառում

1. «Նախագծային ուսուցում» թեմայով քննարկման համակարգում

2. Ակտիվ մասնակցություն մանկավարժական խորհրդով քննարկումներին

3. Նախաձեռնողական մասնակցություն մասնախմբի աշխատանքներին

4. Կլոր սեղան. 9-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես. 9-րդ դասարանի սովորող Անահիտ Վերմիշյանի հավելումը

5. Կլոր սեղան. «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը ավագ դպրոցում

6.  Ելույթ Հայաստանի քրդական համայնքի Նավրոզի տոնակատարության ժամանակ

7. Զրույցներ արևմտյան դպրոց-պարտեզի երրորդ դասարանցիների հետ

Գ. Սովորողների ուսումնական գործունեության համակարգում

  1. Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ. զրույց Աշոտ Բլեյանի հետ
  2. Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը
  3. Կլոր սեղան` «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերը ավագ դպրոցում
  4. Հանդիպում քրդական համայնքի ներկայացուցչի հետ
  5. Մասնակցություն Հայաստանի քրդական համայնքում Նավրոզի (Նոր տարվա) տոնակատարությանը «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի շրջանակներում
  6. Պատմության նախագծերի իրականացումը կրտսեր դպրոցում. կլոր սեղան-հանդիպում

    Դ. Երկու կարևորված նախագծերի ` «Կրթական

         ինքնավարություն» և «Ինքնակրթություն»

         շարունակականության ապահովում ավագ դպրոցում:

     Ե. Երկու կարևորված նախագծերի` «ՀՀ-ում ապրող

          ազգային փոքրամասնություններ» և «Պատմության

          վերակառուցում» (միջին և ավագ դպրոցների

          սովորողների մասնակցությամբ) իրականացում

          կրտսեր դպրոցում` Արևմտյան դպրոց-պարտեզում:

         28.03.2022                 ©             Աշոտ Տիգրանյան

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

      վերջին շաբաթվա անհատական աշխատանքային պլանի                              ներառմամբ

 Բացվեց պատուհան դեպի գիտությունը և խորացան արմատները հանրակրթության ծառի:

21.12.2021               ©                      Աշոտ Տիգրանյան

                        Դեկտեմբերի 27-31

  1. Դեկտեմբերի 27. Սովորողների` առաջին ուսումնական շրջանում կատարած աշխատանքի թվանշանային գնահատման ավարտ; Մասնակցություն «Հեղինակային մանկավարժության պաշտպանությունը Հանրակրթության մասին օրենքի նախագծում» թեմայով առցանց քննարկմանը; Մասնակցություն ձմեռային ազգագրական փառատոնի նախագծի քննարկմանը:
  2.  Դեկտեմբերի 28. Մասնակցություն հասարակագետների առցանց հավաքին; Ներկայություն ամանորյա համերգ-հանդիպմանը:
  3. Դեկտեմբեր 29. Մասնակցություն «Հունվարյան ստուգատեսների արտացոլումը ճամբարային նախագծերում» թեմայով առցանց քննարկմանը; Մասնակցություն «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի նախագծի առցանց քննարկմանը:
  4. Դեկտեմբերի 30. Մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսի նախագծի առցանց քննարկմանը; Օտար լեզվի վերհիշման մեկնարկ:
  5. Դեկտեմբերի 31. 2022-ի հետազոտական հունվարի բովանդակության շարադրում; Մտորումներ հունվարյան անհատական արձակուրդի իմաստի շուրջ և արդյունքի ձևակերպում:

Պարզաբանում. Գործունեությունը «Ինքնակրթություն» և «Կրթական ինքնավարություն» նախագծերի շրջանակում ամենօրյա է:

24.12.2021         ©                  Աշոտ Տիգրանյան

Դեկտեմբերյան հաշվետվություն

  1. Տարվա մայրամուտային ամսվա և´ մեկնարկը, և´ շարունակությունը գիտական էին: Հինգ օր Վարդան Կարապետյանի և սովորողների հետ մասնակցում էինք երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին, բնականաբար, նախապատրաստվելով և´ կազմակերպչական, և´ բովանդակային առումներով: Այդ օրերը բազմաբովանդակ էին` Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր առաջին; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երկրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. Օր երրորդ; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. չորրորդ օր; Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովից. հինգերորդ օր: Կցում եմ նաև գիտաժողովի ամփոփումը: Գիտաժողովի ավարտից մեկ շաբաթ անց մասնակցեցինք ևս մեկ գիտական քննարկման` Պանելային քննարկում ԵՊՀ-ում` նվիրված տարածաշրջանային զարգացումներին: Պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈւԳԸ-ների և մի շարք դասախոսների հետ պայմանավորվել ենք 2022 թվականի հունվարի վերջին կրթահամալիրում անցկացնել համատեղ քառակողմ քննարկում հրատապ քաղաքագիտական թեմաներով: Հավելեմ, որ գիտաժողովի և պանելային քննարկման ընթացքում մասամբ բավարարվեց իմ հարցասիրությունը:
  2. Վերոնկարագրյալն ամրապնդեց Վարդան Կարապետյանի և իմ մասնագիտական համագործակցությունը, որի դրսևորումներից մեկն էլ Պատուհան դեպի գիտություն… նախագծի ձևակերպումն է, որը կատարվածի ամփոփումն է և կատարվելիքի ուղեցույցը:
  3. Սովորողներին հույժ օգտակար եղավ Հանդիպում Լևոն Շիրինյանի հետ հերթական նախագծային քայլը:
  4. Արժանահիշատակ է Տիգրան Այվազյանի (10-րդ դասարան) «Գրական ստեղծագործությունը պատմության մասին» խոհագրությունը:
  5. Կարևորում եմ «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի (9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան) համահեղինակների չմարող ակտիվությունը և´ դասընկերների համար առաջադրանքներ կազմելիս, նրանց օգնելիս ու գնահատելիս, և´ առարկայական ծրագրերի կատարելագործման ուղիները քննարկելիս: Մեկնարկել է նախապատրաստական փուլը և երկրորդ ուսումնական շրջանում փոփոխությունների կենթարկվեն ծրագրերը: Նաև` կանցկացվի այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կլոր սեղան: Հարկ է ընդգծել, որ այս կետում հիշատակվածը «Կրթական ինքնավարություն» նախագծի իրականացման արդյունք է:
  6. Հարատևում է «Ինքնակրթություն» ցմահ ծրագիրը, որի շահառուների շրջանակն ընդլայնվում է նաև «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի միջոցով:
  7. Մեկնարկեց իմ խորհրդատվություն-համագործակցությունը Արևմտյան դպրոց-պարտեզի IV դասարանի օժտված սովորող Հայկ Մարջանյանի հետ:

13-16.12.2021                  ©             Աշոտ Տիգրանյան

Հիշեցում. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոյեմբերյան թողարկումը` Կա՞ արդյոք արևմտյան քաղաքակրթություն, չի գնահատվել ֆինանսական տեսանկյունից:

Սեպտեմբերյան ամփոփում

  1. Տրվել է այլընտրանքային, սովորողների համահեղինակությամբ գրված առարկայական ծրագրերի` 9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան, իրականացման մեկնարկը, համապատասխան առաջադրանքային համակարգով` 9-րդ դասարան, 10-րդ դասարան, 11-րդ դասարան: Առարկայական ծրագրերն ուղարկված են գրախոսության ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանին, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կիրառական ազգագրության խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանին, ինչպես նաև` «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին (10-րդ դասարանի ծրագիրը);
  2. Նախագծային գործունեությունը շարունակում են կամ սկսել են 59 սովորող, այդ թվում` «Կրթական ինքնավարություն» (13 սովորող), «Սյունիք» (3 սովորող), «Պատանեկան խորհրդարան» (4 սովորող), «Ինքնակրթություն» (14 սովորող), «Պատմության վերակառուցում» (13 սովորող) «Պատերազմը` կրթության գործիք» (12 սովորող); Հրապարակումները կատարվում են նախագծերի առանձնահատկություններին համապատասխան;
  3. Իմ ինքնակրթությունը` շահառուների շրջանակի անընդհատ ընդլայնմամբ, ցմահ է;
  4. Վարդան Կարապետյանի հետ միասին համակարգել եմ մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ;
  5. Մասնակցել եմ ճամփորդության իր գեղարվեստական հետևանքներով;
  6. Փոխարինել եմ հիվանդացած գործընկերոջս 13 դասացուցակային ժամ;
  7. Կատարել եմ անպատասխան մնացած առաջարկություններ և´ անհատական, և´ մասնախմբային գործունեությունների ոլորտների բովանդակությունը ճշգրտող:

28.09.2021                  ©                  Աշոտ Տիգրանյան

Սասունից Սյունիք ճանապարհին

     (տարեկան հաշվետվության ուրվապատկեր)

Որպիսի ապագան դառնա ցանկալի ներկա անցյալի դպրոցը հարկ է ավարտել առանց կեղծված գնահատականների, իսկ ներկայի ակնթարթը պարուրել Սիրո հավերժությամբ:

24.06.2021             ©                           Աշոտ Տիգրանյան

Երրորդ և հինգերորդ ուսումնական շրջանների անցակետում

ԿԱՏԱՐՎԱԾԸ

  1. «Կրթական ինքնավարություն» նախագծի շրջանակներում 9-րդ և 11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի` սովորողների համահեղինակությամբ ստեղծված այլընտրանքային ծրագրերն ավարտին են հասցվել և հրապարակվել են;
  2. Բանաստեղծությամբ և մտերմությամբ լի ուսումնական ճամփորդություն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում;
  3. «Սյունիք» նախագծի ամառային շրջանի` հինգերորդ ուսումնական շրջանի բաղկացուցիչ, նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:

                        ՉԿԱՏԱՐՎԱԾԸ

  1. «Պատմության վերակառուցում» նախագծի ուրարտական փուլը չավարտվեց, որովհետև ծագեց աշխատանքային խմբով կատարվելիք արարողության ուրվագծային սցենարի գրման անհրաժեշտություն;
  2. 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի` սովորողների մասնակցությամբ լրամշակված տարբերակի քննարկումներ 9-րդ դասարանցիների հետ տեղի չունեցան իմ` տվյալ գործի համար ոչ բավարար հետևողականության պատճառով:

17.06.2021                         ©             Աշոտ Տիգրանյան

Չավարտվող պատմություն

  (երրորդ ուսումնական շրջանի համառոտագրում)

Պարտության ապտակը զնգում է ականջներումս, սակայն մեր հոգիների չչորացած արցունքներից սկիզբ է առնում մաքրագործող ջրհեղեղը:

26.05.2021         ©                 Աշոտ Տիգրանյան

Ձախողումների և ձեռքբերումների խառնարանում

                  (մայիսյան հաշվետվություն)

  1. Ձախողվեց մանրակրկիտ նախապատրաստված ուսումնական ճափորդությունը Սյունիք;
  2. 9-րդ դասարանի սովորողներ Կարինե Գոմցյանի, Շուշան Փաշինյանի և Դավիթ Իսպիրյանի հետ միասին լրամշակեցինք 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագիրը;
  3. Դանդաղ է աճում «Պատմության վերակառուցում» նախագծի աշխատանքային խմբի մասնակիցների և 6-րդ դասարանի «Պատմություն» դասընթացի հեղինակային ծրագիրն ընտրած սովորողների քանակը;
  4. Վարդան Կարապետյանի համահեղինակությամբ ձևակերպեցինք Դասավանդողի իրավական վերապատրաստման ծրագիրը և Դասավանդողի իրավական վերապատրաստման պարապմունքների համառոտ բովանդակությունը;
  5. Հետաձգվեց հունիս պատմության վերակառուցման ուրարտական փուլի գործնական իրականացումը;
  6. Փոթորկոտ հանդիպում էպիգենետիկ Գեորգի Ավետիսյանի և գործնական քննարկում Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Ջուլյա Սահակյանի և Նանե Պասկևիչյանի հետ;
  7. Իմ ինքնակրթության օրագրի շահառուների թվի ավելացման մեթոդաբանությունը կատարելագործման կարիք ունի;
  8. Կրթական գործունեությանս հետևանքների որոշ հրապարակված պատառիկներ` «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակում Ֆիոլետովո գյուղում էինք, Հանդիպում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ, Հանդիպում Հայկ Կիրակոսյանի հետ, Պատմության փակ էջերը, Հարևան ժողովուրդների էպոսների ուսումնասիրում. Արեգ Հարությունյան, Միջպետական փուլերի երեք գործոնները, Homo sapiens–ի քաղաքակրթության ներկայի վերելքն ու ապագայի կերտումը, Հարևան ժողովուրդների էպոսների ուսումնասիրում. Դավիթ Մուրադյան և Արմինե Սարգսյան, Քաղաքական մտորումներ, Նախնադարյան մարդու և ժամանակակից մարդու տարբերությունները, Համեմատություն. նախնադարյան և ժամանակակից մարդիք, Հանդիպում Ջուլյա Սահակյանի և Նանե Պասկևիչյանի հետ,Հանդիպում հոգեբան, էպիգենետիկ Գեորգի Ավետիսյանի հետ, որոշակի պատկերացում են տալիս աշխատանքիս ուղղությունների մասին;
  9. Մասնակցություն «Հեղինակային կրթական ծրագրով ամփոփիչ ստուգումը օրվա պահանջ» կլոր սեղան քննարկմանը և հասարակագիտական ստուգատեսի արդյունքների ամփոփման կլոր սեղանին;
  10. Հստակ պատկերացում ունեմ հունիսյան անելիքներիս մասին:

26.05.2021                  ©                 Աշոտ Տիգրանյան

Ազատվելով հիվանդության ճիրաններից

                (ապրիլյան հաշվետվություն)

  1. «Ինքնակրթություն» նախագծի անհոգնել իրականացում;
  2. Հերթական ուսումնական ճամփորդությունը «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակներում. Ֆիոլետովո, մոլոկանների համայնք;
  3. «Իրականություն» ակումբի համահիմնադիրների կազմի, հանդիպումների պարբերականության և քննարկման առաջին թեմայի` «Համակարգ», ճշգրտում;
  4. Նախագծային գործունեության հանրայնացում` Առցանց հավաք «Գագարին» նախագծի դպրոցների հասարակագետ մանկավարժների խմբի հետ, «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակում արտագնա պարապմունք Դվինում, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն, Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ, Մարդկությունը` հեղափոխությունների շրջապտույտում, Նիցշե և միֆեր Ղարաբաղի մասին, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն — 2, Գուրգեն Յանիկյան. մտորումներ;
  5. Մանկավարժական հոդվածի` «Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգ», հեղինակում;
  6. 2021-2022 ուստարվա նախապատրաստություն` 6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի քննարկման մեկնարկ բոլոր դպրոց-պարտեզների ղեկավարների և միջին դպրոցի ղեկավարի հետ; 9-11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի նոր ծրագրերի ստեղծման գործում համապատասխան դասարաններ փոխադրվող սովորողների աշխատանքային խմբերի ներառում;
  7. «Պատմության վերակառուցում» նախագծի ներկայացում հյուսիսային և հարավային դպրոց-պարտեզներում, աշխատանքային նոր խմբերի ձևավորում;
  8. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոր հաղորդման ձայնագրում:

26.04.2021               ©                  Աշոտ Տիգրանյան