Սասունից Սյունիք ճանապարհին

     (տարեկան հաշվետվության ուրվապատկեր)

Որպիսի ապագան դառնա ցանկալի ներկա անցյալի դպրոցը հարկ է ավարտել առանց կեղծված գնահատականների, իսկ ներկայի ակնթարթը պարուրել Սիրո հավերժությամբ:

24.06.2021             ©                           Աշոտ Տիգրանյան

Երրորդ և հինգերորդ ուսումնական շրջանների անցակետում

ԿԱՏԱՐՎԱԾԸ

  1. «Կրթական ինքնավարություն» նախագծի շրջանակներում 9-րդ և 11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի` սովորողների համահեղինակությամբ ստեղծված այլընտրանքային ծրագրերն ավարտին են հասցվել և հրապարակվել են;
  2. Բանաստեղծությամբ և մտերմությամբ լի ուսումնական ճամփորդություն Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում;
  3. «Սյունիք» նախագծի ամառային շրջանի` հինգերորդ ուսումնական շրջանի բաղկացուցիչ, նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:

                        ՉԿԱՏԱՐՎԱԾԸ

  1. «Պատմության վերակառուցում» նախագծի ուրարտական փուլը չավարտվեց, որովհետև ծագեց աշխատանքային խմբով կատարվելիք արարողության ուրվագծային սցենարի գրման անհրաժեշտություն;
  2. 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի` սովորողների մասնակցությամբ լրամշակված տարբերակի քննարկումներ 9-րդ դասարանցիների հետ տեղի չունեցան իմ` տվյալ գործի համար ոչ բավարար հետևողականության պատճառով:

17.06.2021                         ©             Աշոտ Տիգրանյան

Չավարտվող պատմություն

  (երրորդ ուսումնական շրջանի համառոտագրում)

Պարտության ապտակը զնգում է ականջներումս, սակայն մեր հոգիների չչորացած արցունքներից սկիզբ է առնում մաքրագործող ջրհեղեղը:

26.05.2021         ©                 Աշոտ Տիգրանյան

Ձախողումների և ձեռքբերումների խառնարանում

                  (մայիսյան հաշվետվություն)

  1. Ձախողվեց մանրակրկիտ նախապատրաստված ուսումնական ճափորդությունը Սյունիք;
  2. 9-րդ դասարանի սովորողներ Կարինե Գոմցյանի, Շուշան Փաշինյանի և Դավիթ Իսպիրյանի հետ միասին լրամշակեցինք 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագիրը;
  3. Դանդաղ է աճում «Պատմության վերակառուցում» նախագծի աշխատանքային խմբի մասնակիցների և 6-րդ դասարանի «Պատմություն» դասընթացի հեղինակային ծրագիրն ընտրած սովորողների քանակը;
  4. Վարդան Կարապետյանի համահեղինակությամբ ձևակերպեցինք Դասավանդողի իրավական վերապատրաստման ծրագիրը և Դասավանդողի իրավական վերապատրաստման պարապմունքների համառոտ բովանդակությունը;
  5. Հետաձգվեց հունիս պատմության վերակառուցման ուրարտական փուլի գործնական իրականացումը;
  6. Փոթորկոտ հանդիպում էպիգենետիկ Գեորգի Ավետիսյանի և գործնական քննարկում Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Ջուլյա Սահակյանի և Նանե Պասկևիչյանի հետ;
  7. Իմ ինքնակրթության օրագրի շահառուների թվի ավելացման մեթոդաբանությունը կատարելագործման կարիք ունի;
  8. Կրթական գործունեությանս հետևանքների որոշ հրապարակված պատառիկներ` «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակում Ֆիոլետովո գյուղում էինք, Հանդիպում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ, Հանդիպում Հայկ Կիրակոսյանի հետ, Պատմության փակ էջերը, Հարևան ժողովուրդների էպոսների ուսումնասիրում. Արեգ Հարությունյան, Միջպետական փուլերի երեք գործոնները, Homo sapiens–ի քաղաքակրթության ներկայի վերելքն ու ապագայի կերտումը, Հարևան ժողովուրդների էպոսների ուսումնասիրում. Դավիթ Մուրադյան և Արմինե Սարգսյան, Քաղաքական մտորումներ, Նախնադարյան մարդու և ժամանակակից մարդու տարբերությունները, Համեմատություն. նախնադարյան և ժամանակակից մարդիք, Հանդիպում Ջուլյա Սահակյանի և Նանե Պասկևիչյանի հետ,Հանդիպում հոգեբան, էպիգենետիկ Գեորգի Ավետիսյանի հետ, որոշակի պատկերացում են տալիս աշխատանքիս ուղղությունների մասին;
  9. Մասնակցություն «Հեղինակային կրթական ծրագրով ամփոփիչ ստուգումը օրվա պահանջ» կլոր սեղան քննարկմանը և հասարակագիտական ստուգատեսի արդյունքների ամփոփման կլոր սեղանին;
  10. Հստակ պատկերացում ունեմ հունիսյան անելիքներիս մասին:

26.05.2021                  ©                 Աշոտ Տիգրանյան

Ազատվելով հիվանդության ճիրաններից

                (ապրիլյան հաշվետվություն)

  1. «Ինքնակրթություն» նախագծի անհոգնել իրականացում;
  2. Հերթական ուսումնական ճամփորդությունը «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակներում. Ֆիոլետովո, մոլոկանների համայնք;
  3. «Իրականություն» ակումբի համահիմնադիրների կազմի, հանդիպումների պարբերականության և քննարկման առաջին թեմայի` «Համակարգ», ճշգրտում;
  4. Նախագծային գործունեության հանրայնացում` Առցանց հավաք «Գագարին» նախագծի դպրոցների հասարակագետ մանկավարժների խմբի հետ, «Ես և իմ Հայրենիքը» դասընթացի շրջանակում արտագնա պարապմունք Դվինում, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն, Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ, Մարդկությունը` հեղափոխությունների շրջապտույտում, Նիցշե և միֆեր Ղարաբաղի մասին, Պատմության վերակառուցում. Վանի թագավորություն — 2, Գուրգեն Յանիկյան. մտորումներ;
  5. Մանկավարժական հոդվածի` «Գնահատման համապարփակ և համապիտանի համակարգ», հեղինակում;
  6. 2021-2022 ուստարվա նախապատրաստություն` 6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի քննարկման մեկնարկ բոլոր դպրոց-պարտեզների ղեկավարների և միջին դպրոցի ղեկավարի հետ; 9-11-րդ դասարանների «Պատմություն» առարկայի նոր ծրագրերի ստեղծման գործում համապատասխան դասարաններ փոխադրվող սովորողների աշխատանքային խմբերի ներառում;
  7. «Պատմության վերակառուցում» նախագծի ներկայացում հյուսիսային և հարավային դպրոց-պարտեզներում, աշխատանքային նոր խմբերի ձևավորում;
  8. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի նոր հաղորդման ձայնագրում:

26.04.2021               ©                  Աշոտ Տիգրանյան

Մարտյան հաշվետվություն

  1. Պարտադիր հանրակրթությանը անբացակա ներկայություն առաջադրանքների նոր փաթեթով և դասարանների առանձնահատկությունների շեշտադրմամբ;
  2. «Իրականություն» ակումբի մեկնարկ (նպատակների և բովանդակության մասին հայտարարությունը համահիմնադիրները մշակում են և կհրապարակեն մինչև գարնան առաջին ամսվա ավարտը);
  3. Ակտիվ մասնակցություն հասարակագիտական ստուգատեսին (այս ոլորտում իրականացրածի մասնակի դրսևորումները` Հանդիպում պրոֆեսոր Ներսիսյանի հետ, Հանդիպում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ, Հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ, Ապրիլի 15. Վերադարձ Ուրարտու, Ուրարտուի ու հայերի ծագման վերականգնումը, Քաղաքական մտորումներ. մաս 1, Հայրենագիտության արտագնա պարապմունքը Աշնակ գյուղում, Թալինում և Դաշտադեմում);
  4. Ուշադրության բևեռացում «Գնահատում» հիմնախնդրի վրա;
  5. Մարտի 22-28 ի անհատական պլանի բազմաբովանդակ իրականացում:
  6. Ինքնակրթության բովանդակության հետևողական հարստացում և շահառուների որակական աճ:

24.03.2021                    ©                          Աշոտ Տիգրանյան

Հաշվետվություն պատերազմի երկու փուլերի արանքում

                           (2020-ի նոյեմբեր)

  1. Շարունակեցի ինքնակրթությունս;
  2. Մեկնարկեց «Պատերազմը` կրթության գործիք» նախագիծը;
  3. Սկսվեց «Պատմության վերակառուցում» նախագծի «Արարատյան թագավորություն» փուլի  նախապատրաստական շրջանը;
  4. Հրապարակվեցին տարբեր նախագծերի շրջանակներում սովորողների իրականացրած հետազոտական և թարգմանական հետևյալ աշխատանքները` Նարեկ Խաչատրյան. «Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության դերը և նշանակությունը ողջ հայոց պատմության մեջ», Նանե Վարդումյան. «Պարտություն, թե՞ իրավիճակային հաղթանակ», Հասմիկ Ներսիսյան. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը», Իլոնա Սահակյան, Նանե Վարդումյան.«Քրիստոնեության ազդեցությունը համաշխարհային պատմության վրա», Էլեն Մկրտչյան, Միլենա Գոգինյան. «Մեծ դեպրեսիան», «Վերածննդի արվեստը» (թարգմանություններ անգլերենից),«Արմենիա-Շուպրիայի առեղծվածը» (հետազոտական աշխատանք) , Աշոտ Խաչատրյան. «Հանդիպում հինգերորդ դասարանցիների հետ» («Կրթական ինքնավարություն»նախագիծ, որին միացել է նաև շրջանավարտ Զավեն Համբարձումյանը);
  5. Հանդիպում-քննարկում «Մուտք» մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ;
  6. Հանդիպում-քննարկում ավագ դպրոցի «Մուտք» ճամբարի մասնակիցների հետ;
  7. Ակտիվորեն մասնակցեցի գրական ակումբի քննարկումներին:

Միջանկյալ հաշվետվություն

                              (22.07-16.08.2020)

  1. Հրապարակվեց իմ ինքնակրթության հուլիսյան օրագիրը: Օգոստոսյանը կհրապարակվի սեպտեմբերի 2-ին: Հավելում. շարունակվում է իմ տեղեկատվական աջակցությունը գործընկերներիս և աշակերտներիս ինքնակրթությանը.
  2. «Պատմության վերակառուցում»նախագծի իրականացում` «Պատմության վերակառուցում» նախագծի իրականացման առաջին փուլի վերջին հանդիպումը և անմիջական մանկավարժական հետևանք` «Ես և իմ հայրենիքը» դասընթացի ծրագրի նախագծի առցանց քննարկումը, «Ես և իմ հայրենիքը» դասընթացի ծրագրի նախագծի քննարկումը ֆիզիկական միջավայրում;
  3. Քաղաքագիտական ակումբի անդամները ներկայացրեցին ԱՄՆ-ի կառավարման համակարգը և իրենց կարծիքները «Հասարակագիտություն» առարկայի նոր ծրագրերի մասին;
  4. «Պատմության դասագրքերի էջերից այն կողմ» հաղորդաշարի հեղինակում (համահեղինակ` Սուսան Ամուջանյան)` Նախնադարյան հոգատարություն; Ստրկության տարբեր դեմքերը; Հրաբուխները մարդկության պատմության գործոն;
  5. Մասնակցեցի «Թրումանի շոուն» ֆիլմի քննարկմանը;
  6. Մասնակցեցի փառատոնային քննարկման ֆիզիկական միջավայրում` «Սասնա ծռերը»` պետականության մոդել. փառատոնային քննարկում;
  7. Առցանց հանդիպում ավագ դպրոցի «Մուտք» ճամբարի սովորողների հետ (թեման` նախագծային գործունեություն և քաղաքագիտական ակումբ);
  8. Հեղինակեցի դասընթացների երկու պիլոտային ծրագիր` «Ես և իմ Հայրենիքը» (Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի ծնողների և սովորողների համահեղինակությամբ), «Պատմություն» (10-րդ դասարան), որը ներկայացվել է սովորողներին քննարկելու և ուսումնական խումբ ձևավորելու նպատակով: Նաև արմատապես լրամշակել եմ «Պատմություն» առարկայի 8-րդ և 9-րդ դասարանների ծրագրերը;
  9. Մասնակցել եմ բոլոր քննարկումներին:
Շարունակել կարդալ

Հազարամյակի հանդիպում (հաշվետվության փոխարեն)

Արևածագը հիասքանչ է, նույնիսկ` չնաշխարհիկ, նույնիսկ` մայրամուտը, բայց անտանելի գիտնականներն ասում են, որ արևի վրա բծեր կան: Ո՞վ է ճիշտ: Իհարկե` ՏԵՍԱՆԿՅՈԻՆԸ:

Իրավացիորեն նոմինալիզմով1 է ներծծված հեղինակային մանկավարժության հեղինակների ստեղծագործական առցանց հավաքի բովանդակությունը:

Պայծառ երեխաներ: Ուսուցիչ ծնողներ: Սովորող տատիկներ: Սա իրականություն է` կրթահամալիրի բազմատոնը:

Սակայն նաև…

Եթե գյուղական կյանքը նախագիծ չէ, այսինքն` նախագիծն առօրյայից դուրս է, իսկ Օրացույցը մեր առօրյան է, ուրեմն`այնտեղ նախագծեր չկան: Նախագծային գործունեությունը օրացույցից դուրս է:

Եթե որևէ հեղինակ իր նյութի մեկնաբանությւնները չի կարդում, ուրեմն` կարևորություն չի տալիս կամ իր նյութին, կամ այլոց կարծիքին, իսկ եթե կարդում է, բայց չի արձագանքում, ուրեմն`… (կարդա ընդգծվածը)

Եթե մարդուն պարտադրում են կարծիք հայտնել որևէ բանի մասին, ուրեմն` կարևորում են կամ նրա կարծիքը, կամ իրենց իշխանությունը, կամ էլ երկուսը միասին:

Երբ վարպետության դաս վարողը լավ չի նախապատրաստվում հաճախակի դիմում է մասնակիցներին, թե ինչ հարցեր ունեն: Այսինքն` հարցասիրությունն անպատասխանատվության փրկիչն է, քննարկվող հիմնախնդրին մակերեսային, ոչ համակարգային մոտեցման խթանը:

Երևույթների և իրադարձությունների էության ու բազմաշերտության ընկալումն ու տարիքը ուղիղ համեմատական չեն: «Ձեր տարիքի համար չէ», այսինքն` հասկացողը աննորմալ է (նորմայից դուրս է), արդյունքում` ինքնասիրահարված «պինգվին», կամ բարդութավորված «կարիճ»:

Եթե 31 մարդ հավանում է երաժշտությունը, բայց այն մինչև ավարտ լսում 16-ը, ուրեմն` կամ թվային տեխնոլոգիաներն են խելագարվել, կամ նվաստս այլ իրականությունում է:

Սակայն նաև…

Ստեղծագործող երեխաներ: Համագործակցող ծնողներ: Դարափոխ տատիկներ: Սա իրականություն է` կրթահամալրի ներկա ապագան:

 

Աղբյուրներ`

Մայիսյան հավաքի կլոր սեղաններ

Հասարակագիտական- էկոլոգիական նախագծեր

Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն (վարպետության դասը վարում է ծնող Սառա Խոջոյան)

Ինչպես ստեղծագործել (վարպետության դասը վարում է ծնող Ջեննի Բալյանը)

Խոսքի վարպետության դաս (վարում է ծնող Մերի Մակարյանը)

Էլեկտրոնային կենդանի իմպրովիզ

 

08-09.05.2020                      ©               Աշոտ Տիգրանյան

 

  1. Նոմինալիզմ – միջնադարյան փիլիսոփայական ուղղություն, ըստ որի` ընդհանուր հասկացությունները առանձնակի առարկաներից դուրս գոյություն չունեն և միայն վերջիններիս անվանումներն են: Բնութագրական մեջբերում. «… Գաղափարը առարկայի նշանն է. իսկ պատկերը` գաղափարի նշանը, ասել է թե` նշանի նշանը: Բայց ըստ պատկերի` ես կարող եմ վերականգնել եթե ոչ մարմինը, ապա այն գաղափարը, որ մյուսներն ունեն դրա մասին: … իսկական իմացությունը չպետք է բավարարվի գաղափարներով,  որոնք նշաններ են ուղղակի, այլ պետք է բացահայտի առարկաները` իրենց եզակի իսկությամբ: …» (Ումբերտո Էկո. «Վարդի անունը», էջ 456)

 

Հետգրություններ

  1. Ընտանեկան դպրոցների հոդվածագրոհին մուսաս, գուցե՞ դեռ կանդրադառնա:
  2. Վերոշարադրյալ տեքստի լեզվական և տրամաբանական սխալները միտումնավոր են:

 

Երբ կիսաբաց է վերջին դուռը (մայիսյան հաշվետվություն)

Մայիսին իմ ծավալած կրթական գործունեությունից առանձնացնում եմ`

  1. 7-րդ դասարանի սովորողներ Սամվել Բալախչյանի և Մերի Շահբազյանի` իմ խորհրդատվությամբ անցկացրած դասերը;
  2. Նախագծային ուսուցման փուլային ամփոփումը իր երեք հիմնական բաղադրիչներով` «Պատմության վերակառուցում» նախագիծ, «Բռնադատվածներ» նախագիծ, «Այլընտրանքային պատմություն» նախագիծ և «Մայիսյան հավաքի ամփոփումը»;
  3. «Կապիտալիզմ» թեմայով իմ տեսադասախոսությունը(դասավանդողի մեդիա պորտալ. բանախոս` Աշոտ Տիգրանյան);
  4. Մասնակցությունը պատմության ֆլեշմոբի առաջադրանքների կազմմանը;
  5. Կրթահամալիրի տնօրենին ուղարկված առաջարկությունս իմ հետագա կրթական գործունեության բաղկացուցիչների մասին;
  6. Նախագծային քննարկումները պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի և Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի հետ;
  7. Առցանց ջոկատի «Միասնական Տիեզերք» նախագիծը;
  8. Իմ խորհրդատվությամբ Արտյոմ Վառլամովի հեղինակած Ժոզեֆ Ժյուստ Սկալիգեր գիտահանրամատչելի հոդվածը, որովհետև այն սկիզբ է դնում կիրառվող ժամանակագրության քննական վերլուծությանը;
  9. Եվս մի քարացած պատկերացում հերքող Փոխում ենք սելջուկ-թյուրքերին ներկայացված մեղադրանքի հոդվածը:

 

Մնացածը` Օրագրում

02.06.2016                  ©                       Աշոտ Տիգրանյան