«Մեր թաղը» նախագիծ
Նախագծի հիմնավորում
Անհատի ձևավորման և զարգացման գործընթացում ինքնաճանաչումը կարևորագույն գործոն է, իսկ ինքնաճանաչման առանցքային բաղադրիչներից է շրջակա միջավայրի` բնականից մինչև սոցիալական, ճանաչումը:
Նպատակները
Ա) Հանրամատչելի տարբերակ
Նախագծի մասնակիցների գործնական հայրենասիրության` իմացություն + արարող գործունեություն փոքր քայլերի արժևորմամբ, կարողությունների ամրակայում:
Բ) Գիտահետազոտական տարբերակ
Ա տարբերակին հավելվում է դաշտային աշխատանքի հմտությունների ձևավորումը և գիտա-հետազոտական աշխատանքի կարողությունների սաղմնավորումը:
Խնդիրները
Ա) Հանրամատչելի տարբերակ
Նախագծի մասնակիցների`
- Շրջապատող իրականության` բնականից մինչև սոցիալական, մանրամասնությունները և նրբերանգները նկատելու կարողության ձևավորում;
- Խմբային աշխատանքի ուղղությունների բազմազանեցում;
- Անհատական և խմբային աշխատանքների արդյունքների համադրման կարողության ձևավորում;
- Բանավոր և գրավոր խոսքի բառապաշարային հարստացում ու տեքստ կառուցելու ունակության զարգացում;
- Ուսումնա-հետազոտական աշխատանքներում թվային տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացում:
Բ) Գիտահետազոտական տարբերակ
Ա տարբերակին հավելվում է գիտական տեքստերն օգտագործելու կարողության և գիտնականների հետ որպես կրտսեր գործընկեր համագործակցելու պատրաստակամության ձևավորումը:
Աշխատանքի ուղղությունները
- Թեմատիկ ֆոտոշարքերի կազմում;
- Նկարագրական տեքստերի շարադրում;
- Ձայնային և տեսանյութերի ստեղծում;
- Հետազոտական աշխատանքների իրականացում;
- Նախագծի կատարողականի էլեկտրոնային ամսական ամփոփում:
Ակնկալվող արդյունքները
Ա) Հանրամատչելի տարբերակ
- Նախագծի յուրաքանչյուր մասնակից կարող է մանրամասն ներկայացնել իր թաղը, ինչպես նաև իր աշխատանքային խմբի անդամների թաղերը;
- Անընդհատ հարստացվող հայրենագիտական շտեմարանի ստեղծում:
Բ) Գիտահետազոտական տարբերակ
Ա տարբերակին հավելվում է հայրենագիտական և էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություններին մասնակցելու հմտությունը:
Ժամկետ
Սույն նախագիծն անժամկետ է, քանզի հարափոփոխ է իրականությունը:
Շահառուները
Ա) Ակտիվ շահառուներ` նախագծին մասնակից սովորողներ, դասավանդողներ, ՀՀ այլ քաղաքացիներ:
Բ) Պասիվ շահառուներ` ՀՀ բնակչությունը և ՀՀ-ով հետաքրքրվող օտարները:
05.08.2016 © Աշոտ Տիգրանյան
Հ. Գ. «Թաղ» հասկացությունը սույն նախագծում կիրառվում է նաև «բակ», «բնակավայր», «համայնք» իմաստներով: «Մեր թաղը» լայն իմաստով բոլոր թաղերի հանրագումար հանրապետությունն է: