«Բռնադատվածներ» նախագծի շրջանակներում կոռնիձորյան հարցազրույցների փուլին նախապատրաստվելիս ուսումնասիրվել են Նիկոլայ Բաբայանի և Մինաս Օհանյանի աքսորված ընտանիքների արխիվային գործերը (համապատասխանաբար` 60 և 124 էջ): Նաև հրապարակվել են հետևյալ նյութերը` «Ուսումնահետազոտական ճամփորդության նախապատրաստություն. 1949 թվականի աքսորի կառավարական որոշումը», «Հայկական լեգիոն», «Ֆրանսիայի առաջին խորհրդային պարտիզանական գունդ»(հեղինակներ` Գոռ Բարխուդարյան, Տիգրան Արզումանյան, Արամ Բարսեղյան — 8-րդ դասարան):
Հարցազրույցները վարվել են Նիկոլայ Բաբայանի ժառանգների և բռնադատվածներ Վաղարշակ (94 տարեկան) և Ռուբեն (85 տարեկան) Դանիելյանների հետ: Վերջիններս 1949 թվականի հունիսի 14-ին աքսորված Մինաս Օհանյանի որդիներն են: Հարցազրույցները տևել են մոտ 7 ժամ: Ուսումնական տեսաֆիլմը և ձայնագրությունների տեքստային տարբերակը պատրաստ կլինեն մինչև
հրապարակային հաշվետվության ժամկետը: Տեքստային տարբերակը կհրապարակվի նաև
մասնագիտական կայքում:
«Բռնադատվածներ» նախագծի աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև «Կրթական փոխանակումներ» և «Գետը համայնքում» նախագծերի իրականացմանը: