Ձմեռային ճամբար – 2018

  1. «Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար» կարճաժամկետ նախագծի իրականացում;
  2. Համալրված կազմով «Բռնադատվածներ» և «Այլընտրանքային պատմություն» երկարաժամկետ նախագծերի իրականացման շարունակում;
  3. Քննարկումներ փետրվար-մայիս ժամանակահատվածի անհատական աշխատանքային պլանը բոլոր շահառուների շահերի հաշվառմամբ ձևակերպելու շուրջ:

 

09.12.2017                             Աշոտ Տիգրանյան

  Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար (կարճաժամկետ նախագիծ)

Նպատակները`

  1. Բազմակողմանի հետաքրքրություններ և գիտելիքներ ունեցող նոր սովորողների բացահայտում;
  2. Սովորողների համագործակցային և արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում;
  3. Ճամբարում մտավոր մրցակցության ոգու ամրակայում;
  4. Նախագծային աշխատանքային խմբերի համալրում:

 

Խնդիրները`

  1. Սովորողների հետաքրքրությունների բազմազանացում և խորացում;
  2. Բանավոր խոսքի բարելավում;
  3. Տարատարիք սովորողների հարաբերությունների զարգացում:

 

Բովանդակություն`

  1. Իրականության բոլոր ոլորտներն ընդգրկող հարցաշարերի կազմում;
  2. Մրցաշարի կանոնակարգի ձևակերպում;
  3. Մրցաշարի անցկացում;
  4. Մրացաշարի արդյունքների ամփոփում-կլոր սեղան:

 

Ժամկետը` 08-26.01.2018

 

Կազմակերպիչները` գիտակների ձմեռային ջոկատ

 

Շահառուները` միջին դպրոցի սովորողները և նրանց ծնողները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

 

Ակնկալվող արդյունքը` գիտակների դասարանական թիմերի ձևավորում:

09.12.2017                                 Աշոտ Տիգրանյան

Հուլիսյան ինքնակրթություն (կարճաժամկետ նախագիծ. 06.07-09.08.2017)

 Նպատակներ`

  1. Պահպանել ինքնակրթության ծավալը և որակը;
  2. Շարունակել գործընկերներիս, այդ թվում` աշակերտներիս, տեղեկատվական աջակցությունը:

 

Հիմնախնդիր`

Նպատակների իրականացումը ներդաշնակեցնել թոռնուհուս օրվա ռեժիմի հետ:

 

Բովանդակություն`

Իրականության բոլոր ոլորտները (տարածքային և ժամանակային սահմանափակումները բացառվում են)

 

Շահառուներ`

ԵՍ, գործընկերներս, աշակերտներս, մեծ հաշվով` ողջ առաջադեմ մարդկությունը:

 

Ծանոթություն` ԵՍ—ն իր մեջ ընդգրկում է բոլոր նրանց, ովքեր ապագայում որպես սովորողներ կօգտվեն իմ այս օրերի մտավոր հաճույք-տառապանքի արդյունքներից:

 

09.07.2017                     ©               Աշոտ Տիգրանյան

«Դեպի Իզմիր» նախագծի թուրքերեն տարբերակը

Programı hazırlayan Aşot Tigranyan
Tercüman Cemma Badikyan /EDÜ Oryantal Bilimler fakültesi, Master 1. sınıf/

Թարգմանիչ` Ջեմմա Բադիկյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի)

İzmir’e doğru

(kısavadeli program)

Programın amacı modern Türkiye hakkında İzmir Uzay kampına giden grubun üyelerinin bilgilerinin gelişmesidir.

En önemli mesele Türkler ve Türkiye ile ilgili sorunların aşmasıdır.

İçerik

  1. Türklerin oluşumu
  2. Türkiye Cumhuriyetinin dünü ve bugünü
  3. Türkiyedeki etnik azınlıklar
  4. Türkiyenin bugünkü Ermeni toplumu

Süre 16-24 saat

Bu programı gerçekleştiren kişiler ortaokulun öğrencilerinin erbap grubu ve EDÜ Oryantal Bilimler Fakültesinin öğrencileri.

Պատմության ներածություն (կարճաժամկետ նախագիծ 5-րդ դասարանցիների համար)

Նպատակը` 5-րդ դասարանցիների մոտ կայուն հետաքրքրություն առաջացնել անցյալի նկատմամբ:

Խնդիրներ`

  1. Համագործակցային կարողությունների զարգացում;
  2. Բանավոր խոսքի հարստացում;
  3. Ստեղծագործական հմտությունների սաղմնավորում:

Օգտագործվող մեթոդական համակարգեր` զրույց, ուսումնական ճամփորդություն, պատմության վերակառուցում:

Բովանդակություն`

  1. Ի՞նչ է պատմությունը;
  2. Դեպի անցյալ տանող ճանապարհները;
  3. Ես և անցյալը;
  4. Պատմության գաղտնիքները;
  5. Մենք անցյալը տեղափոխում ենք ներկա:

Ժամաքանակ` 12-16 ժամ:

Շահառուներ` արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիներ և միջին դպրոցի գիտակների թիմ:

Ակնկալվող արդյունք` անցյալի ուսումնասիրության նկատմամբ ստեղծագործական հետաքրքրության սաղմնավորում:

 

26.05.2017               ©                     Աշոտ Տիգրանյան

Դեպի Իզմիր (կարճաժամկետ նախագիծ)

Նպատակը` հարստացնել Իզմիրի տիեզերական ճամբար մեկնող խմբի անդամների գիտելիքները ժամանակակից Թուրքիայի մասին;

Գլխավոր խնդիրը` հաղթահարել թուրքերի և Թուրքիայի հետ կապված մտակաղապարներն ու բարդույթները;

Բովանդակություն`

  1. Թուրք ժողովրդի ձևավորումը;
  2. Թուրքիայի հանրապետության երեկն ու այսօրը;
  3. Թուրքիայի էթնիկական փոքրամասնությունները;
  4. Թուրքիայի հայ համայնքը մեր օրերում:

Ժամաքանակ` 16-24 ժամ

Իրականացնողներ` միջին դպրոցի գիտակների թիմ և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ:

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

«Ինչուիկների ամառային հանդիպումներ» ենթանախագիծ

Նպատակները`

  1. Փորձել բավարարել 4-6 տարեկանների հետաքրքրասիրությունը;
  2. Հետազոտական հակում տալ երեխաների հետաքրքրասիրությանը:

Խնդիրները`

  1. Հետաքրքրասիրության բազմոլորտության պահպանում;
  2. Հաղորդակցական կարողությունների ձևավորում;
  3. Բանավոր խոսքի զարգացում:

Բովանդակություն`

  1. Պատասխանել Ինչուիկների տված հարցերին;
  2. Կազմակերպել պատասխանների մանրամասների կամ տարբերակների համատեղ որոնում;
  3. Քննարկել հանդիպման արդյունքները:

Ժամկետը` 29.05-09.06.2017

Իրականացնողները` գիտակների ամառային ջոկատ:

Շահառուները` 4-6 տարեկան հետաքրքրասեր երեխաները:

Ակնկալվող արդյունքը` ինչուիկների ակումբի ստեղծում:

 

16.05.2017                 ©               Աշոտ Տիգրանյան

«ՈՒԳԸ – ԱԳԸ. կրթական կամուրջներ» (երկարաժամկետ նախագիծ)

                           Նպատակ

Կայուն, երկարաժամկետ, բազմակողմանի և ամենօրյա համագործակցություն իրականացնել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերւթյունների հետ:

Խնդիրներ

  1. Բավարարել սովորողների գիտական հետաքրքրությունները;
  2. Զարգացնել և հմտության աստիճանի հասցնել սովորողների համագործակցային, հետազոտական, ստեղծական կարողությունները;
  3. Նպաստել սովորողների իրատեսական մասնագիտական կողմնորոշմանը;
  4. Ստեղծել համագործակցության նոր հարթակներ և ուղղություններ:

 Բովանդակություն

  1. Սովորողների հետազոտական աշխատանքների ուսանողական խորհրդատվություն;
  2. Համատեղ նախագծերի, այդ թվում` ճամբարային, իրականացում;
  3. Երրորդ կողմի` կրթական գործառույթներ իրականացնող այլ կառույցների հետ, փոխաջակցությամբ համագործակցության հաստատում:

Շահառուներ

6-11-րդ դասարանների սովորողներ, ուսանողներ, երեխաների մտային և սոցիալական կարողությունների զարգացմամբ շահագրգիռ ծնողներ ու հասարակական կառույցներ:

Ակնկալվող արդյունքներ

  1. Հետազոտական աշխատանքների արդյունքների պարբերական հրապարակումներ;
  2. Համատեղ նախագծերի գործնական հաշվետվություններ;
  3. Ճամբարային գործունեության բովանդակության հարստացում:

27.02.2017                    ©                 Աշոտ Տիգրանյան

«Ամբողջատիրություն» նախագիծ

    1. Նպատակներ`
      • Սովորողների մոտ գործնական հակաամբողջատիրական արժեհամակարգի ձևավորում;
      • Հակաամբողջատիրական վերլուծությունների և տեսանյութերի հանրայնացում:
    2. Խնդիրներ`
      • Խմբային հետազոտական աշխատանքի հմտությունների ձևավորում սովորողների մոտ;
      • Հռետորական տեխնիկայի յուրացում սովորողների կողմից, հռետորական արվեստով օժտված սովորողների բացահայտում և տաղանդի զարգացում:
    3. Մասնակիցներ` այդ հիմնախնդիրը և նրա տարբեր ասպեկտներն ուսումնասիրող գիտնականներ, հասարակագիտական առարկաներ դասավանդողներ, 6-11-րդ դասարանների սովորողներ:
    4. Շահառուներ` ՀՀ բնակչություն և քաղաքացիներ:
    5. Տևողություն` 1 տարի:
    6. Բովանդակություն (համարիչը դասախոսությունների ժամաքանակն է, հայտարարը` հրապարակումների քանակը)`
      • Ամբողջատիրության էությունը (2/5);
      • Ամբողջատիրության դրսևորումները մինչև 20-րդ դար (4/8);
      • Նացիստական ամբողջատիրություն (4/10);
      • Ֆաշիստական ամբողջատիրություն (4/10);
      • Ազատական ամբողջատիրություն (4/10);
      • Խորհրդային ամբողջատիրություն (12/20-25);
      • Անձի պաշտամունքն ամբողջատիրական համակարգում (6/12);
      • Ամբողջատիրության «առօրյան» (6/15-20)
      • Այլ տիպերի ամբողջատիրական համակարգեր (4/8):

     

    Պարզաբանում` թեմաների վերլուծությունները և տեսանյութերը կարող են հանրայնացվել զուգահեռաբար:

    28.12.2016              ©                        Աշոտ Տիգրանյան

     

Հունվարյան նախագծեր

  1. Անհատական նախագծեր
    • Ինքնակրթություն, այդ թվում` իտալերենի ինքնուսուցման վերսկսում;
    • Մանկավարժական հոդվածի հեղինակում;
    • Հետազոտական աշխատանքի վերսկսում ՀՀ Ազգային արխիվում:
  2. Անհատական աշխատանք դասավանդողների հետ
    • Պարբերաբար և համակարգված մեթոդական աջակցություն ցուցաբերել երիտասարդ գործընկերներին;
    • Համատեղ նախագծերի ձևակերպում և մեկնարկ:
  3. Անհատական աշխատանք սովորողների հետ
    • Սովորողի հետազոտական աշխատանքի խորհրդատվություն;
    • Սովորողի թարգմանչական գործունեության խորհրդատվություն:
  4. Կրթահամալիրային նախագծեր
    • «Այլընտրանքային պատմություն» նախագծի շարունակականության ապահովում;
    • Միջին դպրոցի գիտակների թիմով 5-րդ դասարանցիների համար ինտելեկտուալ խաղերի կազմակերպում;
    • Նախապատրաստություն և մասնակցություն հունվարյան ստուգատեսներին:
  5. Հանրապետական նախագծեր
    • ԱԳԸ բլոգի հարստացում;
    • Ակտիվ մասնակցություն «Կրթական փոխանակումներ» նախագծին: