Ձեր աշխատանքներն ուղարկեք a.tigranyan@mskh.am հասցեով:
7-րդ դասարան – Առաջադրանքներ`
- Վերլուծել անհատի դերը միջնադարում;
- Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;
- Համեմատել հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;
- Կազմել ուշ միջնադարյան Հայաստանի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել);
- .Սահմանել հայկական միջնադարի 10 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորել):
Աղբյուրներ`
Դասային միապետության բնույթը և զարգացումը
Փ/Ֆ «Յան Հուս»
Փ/Ֆ «Կայսրության կործանումը. բյուզանդական դաս»
Փաստի իշխանությունը. Միջնադար. XXI դարի նորագույն հեքիաթը
Հայաստանը XVII դարի թուրք – պարսկական պատերազմների շրջանում
Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովները
Աշխարհագրական մեծ հայտնագործություններ
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը
Դանթե Ալիգիերի. «Աստվածային կատակերգություն»
Լեոնարդո դա Վինչի` հանճար, որ երբեք չի բացահայտվի
Փ/Ֆ «Լեոնարդո դա Վինչի: Մարդ-հանելուկ»
Էրազմ Ռոտերդամցի. «Գովք հիմարության»
Մարտին Լյութեր. կյանքն ու թողած ժառանգությունը
Նիդերլանդական հեղափոխություն. Հյուսիսն ընդդեմ Հարավի
Շարլ դը Կոստեր. «Ուլենշպիգելի և Լամմե Գուձակի լեգենդը»
Վեստֆալյան հաշտություն. շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ
XVI- XVII դարերի գիտական հեղափոխությունը
Ֆրենսիս Բեկոն. «Նոր Ատլանտիդա»
Փ/Ֆ «Ջորդանո Բրունո»
Փ/Ֆ «Գալիլեո Գալիլեյ. բոլոր ժամանակների հանճարը»
Պարզաբանում. Սովորողն իր ընտրությամբ կատարում է 1-3 առաջադրանք:
8-րդ դասարան – Առաջադրանքներ`
- Համեմատեք հայ ազգային կուսակցությունների ծրագրերը;
- Վերլուծեք նոր ժամանակներում ձևավորված գաղափարախոսությունների հիմնադրույթները;
- Համեմատեք միջնադարի և նոր ժամանակների ձեռքբերումները;
- Սահմանեք նոր ժամանակների իրականության 10 կարևորագույն հասկացությունները (վերջիններիս ընտրությունը հիմնավորեք);
- Վերլուծեք անհատի դերի փոփոխությունները նոր ժամանակների տարբեր փուլերում:
Աղբյուրներ`
Արմենական կուսակցություն. ծրագիրը և կառուցվածքը
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Դաշնակցությունը, մասոնականությունը և
Լիբերալիզմի քաղաքական գաղափարների կայացումը
Կուսակցությունների ձևավորումը Արևմուտքում
Միջնադարի 10 մեծագույն հայտնագործությունները
Միջնադարյան գիտության և տեխնիկայի նվաճումները
Միջին դարերի ժամանակաշրջանի նվաճումները
Միջնադարյան դարաշրջանի տեխնիկական հայտնագործությունները և գիտական ձեռքբերումները
Նոր ժամանակների հայտնագործությունները
Արդյունաբերական հեղափոխության 10 հայտնագործությունները
Նոր ժամանակների մշակույթի հիմնական գծերը և նվաճումները
Տեսաֆիլմ «Արդյունաբերական հեղաշրջման տեխնիկական հայտնագործությունները»
Տեսաֆիլմ «Արդյունաբերական հեղափոխություններ. նվաճումներ և հիմնախնդիրներ»
Անհատի դերը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում
Պատմության մեջ անհատի դերի մասին
Նոր ժամանակները բանականության պաշտամունքի դարաշրջան
Սուբյեկտը և պատմության շարժիչ ուժերը
Պարզաբանում. Սովորողն իր ընտրությամբ կատարում է 1-3 առաջադրանք:
9-րդ դասարան – դիտեք և վերլուծեք «Սկիզբ» հաղորդաշարի ֆիլմերը կամ ինձ ուղարկեք քննական հարցաշարի առաջադրանքներին Ձեր բանավոր պատասխանների տեսագրությունները:
10-րդ դասարան – Կարդացեք հետևյալ նյութերը` «Ամենատարածված պատմական մոլորությունները», «Պատմական մոլորություններ», «Հանրամատչելի պատմական մոլորություններ», հավելեք այդ տեղեկույթն այլ աղբյուրներից ձեռք բերված նյութերով և կատարեք հետազոտական աշխատանք «Պատմական մոլորություններ. պատճառներ, բովանդակություն և հաղթահարման ուղիներ» թեմայով
11-րդ դասարան – Ձեր ընտրությամբ կարդացեք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի տարեկան հաղորդման բաժիններից որևէ մեկը և վերլուծեք դրա բովանդակությունը :