2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 10-րդ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

  1. Կազմեք պատմության աղբյուրների վարկանիշային աղյուսակը, հիմնավորելով աղբյուրների հերթագայությունը;
  2. Պատմեք նախապատմական քաղաքակրթություններից որևէ մեկի մասին;
  3. Սահմանեք «Քաղաքակրթություն» հասկացությունը ու նրանից ածանցյալ և/կամ նրան առնչվող 10 կարևորագույն հասկացություն:

 

Աղբյուր` Համաշխարհային պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 6-12

    ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

  1. Պատմեք հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանների մասին;
  2. Սահմանեք նախնադարյան Հայաստանի պատմության կարևորագույն հասկացությունները;
  3. Համեմատեք «նեոլիթյան հեղափոխության» դրսևորումները Հայկական լեռնաշխարհում և Երկրի այլ տարածաշրջաններում;
  4. Վերլուծեք կրոնական պատկերացումների փոփխությունների ընթացքը և դրանց փոխազդեցությունը արվեստի ու գիտության նախնական տարրերի հետ:

 

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 8-24

ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

  1. Պատմեք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայտնի ավանդազրույցները;
  2. Համեմատեք հայոց ծագումնաբանության մասին գրավոր աղբյուրները;
  3. Հերքեք հայոց ծագման մասին որևէ հակահայկական և/ կամ հակագիտական տեսակետ:

 

Աղբյուր` Հայոց պատմություն (հումանիտար հոսք), 10-րդ դասարան, էջ 25-34

 

 

 

 

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 9-3 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտն անխուսափելի էր;
  2. Նկարագրեք առաջին աշխարհամարտի առաջին փուլի կարևոր ճակատամարտերից մեկը;
  3. Վերլուծեք ռուսական բանակի գործողությունները Արևմտյան Հայաստանում:

Երկրորդ խումբ

  1. Թվարկեք առաջին աշխարհամարտի պատճառները;
  2. Պատմեք համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների մասին;
  3. Սահմանեք Մեծ պատերազմի 5 առանցքային հասկացությունները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 112-116, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-142

 

   ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ առաջին աշխարհամարտի տարիների հայկական կամավորական շարժումը մեր պատմության հերոսական էջերից է և պատմականորեն արդյունավետ էր ու անխուսափելի;
  2. Համեմատեք Դիլմանի և Արարայի ճակատամարտերը;
  3. Վերլուծեք Մեծ պատերազմի դասերը:

Երկրորդ խումբ                  

  1. Թվարկեք հայկական կամավորական շարժման պատճառները և հետևանքները;
  2. Պատմեք Դիլմանի ճակատամարտի մասին;
  3. Թվարկեք առաջին աշխարհամարտի հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 116-121, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 143-149

 

         ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն անխուսափելի էր;
  2. Կազմեք Հայոց ցեղասպանության մեղավորների վարկանիշային աղյուսակը: Պատասխանը հիմնավորեք;
  3. Վերլուծեք Մեծ Եղեռնի դասերը:

Երկրորդ խումբ

  1. Սահմանեք «Ցեղասպանություն» հասկացությունը;
  2. Թվարկեք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները;
  3. Պատմեք երիտթուրքերի ցեղասպանական ծրագրերի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 122-128

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 8-1 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

Առաջին խումբ

  1. Ապացուցեք, որ XVII դարի երկրորդ կեսի հայկական իրականությունը կարելի է բնութագրել «Ազատագրական պայքարի վերելք» հասկացությամբ;
  2. Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները: Պատասխանը հիմնավորեք;
  3. Սահմանեք արդյունաբերական հասարակության պատմության 10 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

Երկրորդ խումբ

  1. Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները;
  2. Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 10-րդ և 15-րդ էջերում հիշատակված հասկացությունները;
  3. Պատմեք արդյունաբերական զարգացման արդյունքների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 6-10, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 3-15

 

    ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք, որ լուսավորական շարժումը հեղափոխությունների կարևոր նախադրյալներից մեկն է;
  2. Համեմատեք լուսավորական շարժման գործիչների գաղափարները;
  3. Սահմանեք «Հեղափոխություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն:

Երկրորդ խումբ                          

  1. Թվարկեք լուսավորական շարժման հիմնական գաղափարները;
  2. Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 21-րդ էջում հիշատակված հասկացությունները;
  3. Պատմեք արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մարդկանց կենսապայմանների բարելավման մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 16-20

ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք, որ անգլիական և ֆրանսիական հեղափոխություններն անխուսափելի էին;
  2. Համեմատեք անգլիական և ֆրանսիական հեղափոխությունների առանցքային իրադարձություններն ու բովանդակությունները;
  3. Վերլուծեք «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»:

Երկրորդ խումբ                          

  1. Թվարկեք անգլիական հեղափոխության գլխավոր և երկրորդական առանձնահատկությունները;
  2. Սահմանեք «Համաշխարհային պատմություն. 8-րդ դասարան» ուսումնական ձեռնարկի 25 և 31 էջերում հիշատակված հասկացությունները;
  3. Պատմեք ֆրանսիական մեծ հեղափոխության հանրապետական շրջափուլի մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 20-23, 26-31

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-2 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

Առաջին խումբ

  1. Շարադրեք Գահնամակի և Զորանամակի բովանդակություններն ու գնահատեք այդ փաստաթղթերի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
  2. Թվարկեք հողատիրության ձևերը և հասարակության դասերն ավատատիրական Հայաստանում;
  3. Նկարագրեք Հայաստանում ավատատիրական հասարակության ձևավորման ուղին:

Երկրորդ խումբ

  1. Թվարկեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլերը;
  2. Թվարկեք Արշակունյաց Հայաստանի արքունի գործակալությունները;
  3. Տվեք միջնադարի ընդհանուր նկարագիրը:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-10, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-4

 

     ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

Առաջին խումբ

  1. Շարադրեք Հավատո հանգանակի բովանդակությունն ու գնահատեք այդ փաստաթղթի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
  2. Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու մասին;
  3. Շարադրեք քրիստոնեության սուրբ գրքի համառոտ բովանդակությունը:

Երկրորդ խումբ                

  1. Թվարկեք Կարթագենի եկեղեցական ժողովի հաստատած գրականության ցանկի հիմնական բաժինները;
  2. Պատմեք Պետրոս առաքյալի աթոռի մասին;
  3. Պատմեք Տրդատ III Մեծի և Գրիգոր Լուսավորչի համատեղ գործունեության մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 11-14, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-14

ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

Առաջին խումբ

  1. Շարադրեք Մովսես Խորենացու կարծիքը հայոց առաջին քրիստոնյա արքաների մասին և հիմնավորեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Պատմահոր տեսակետներին:
  2. Համեմատեք Խոսրով Կոտակ և Տիրան արքաներին;
  3. Շարադրեք 4-րդ դարի հայ – պարսկական պատերազմների համառոտ պատմությունը:

Երկրորդ խումբ   

  1. Թվարկեք Արշակունյաց արքայատոհմի հեթանոս և քրիստոնյա արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը;
  2. Համեմատեք Տրդատ III և Տիրան արքաներին;
  3. Պատմեք Արշակ II արքայի և նրա կառավարման ժամանակաշրջանի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 10-րդ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Հիմնավորեք կամ հերքեք այլընտրանքային պատմության տեսակետները մարդկության քաղաքակրթությանը նախորդած պատմական իրականության մասին;
  2. Շարադրեք Հայկական լեռնաշխարհում նախնադարյան հասարակության պատմության հիմնական բովանդակությունը;
  3. Համեմատեք հայոց ծագումնաբանության մասին նվազագույնը երեք տեսակետ:

 

Աղբյուրներ`

Քաղաքակրթություն

Քաղաքակրթության տեսությունը աշխարհաքաղաքական հայեցակարգերում

Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ

Կոնֆլիկտ և քաղաքակրթություն

10 առեղծվածներ, որոնք խոսում են մոռացված զարգացած քաղաքակրթությունների մասին

Հայաստանի գանձերը

Ուղտասար. դեպի քաղաքակրթության սկիզբ

Նախապատմական ամենախորհրդավոր վայրերի թոփ-տասնյակը

Նախնադարյան հասարակությունը Հայաստանում

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում

Հայաստանը հնագույն շրջանում

Հայ ժողովրդի էթնոգենեզ

Հայերի ծագումնաբանությունը

Հայոց ծագումը

Հայոց ծագումնաբանության խնդրականը

Հայ տեսակի ծագումն ու կազմավորումը

«Ի սկզբանէ էր Բանը»… բայց որտե՞ղ

Նախապատմական քաղաքակրթություններ. ինքնաոչնչացո՞ւմ, թե՞ բնական աղետ

Նախապատմական քաղաքակրթություններ. հինգ խորհրդավոր վայրեր

10 ապշեցուցիչ փաստ նախապատմական քաղաքակրթությունների մասին

Անսովոր գտածոներ

Նախապատմական քաղաքակրթություն

Փ/Ֆ «Նախապատմական քաղաքակրթություններ. առասպե՞լ, թե՞ իրականություն»

Փ.Ֆ «Մարդու ծագման գաղտնիքը: Գիտությանն անցանկալի հայտնագործություններ»

Փ/Ֆ «Հնագույն հանճարեղ երկրաչափություն: Հնագույն բարձր զարգացած քաղաքակրթությունների հետքերը»

Փ/Ֆ «Մարդու ապաէվոլյուցիան: Մայքլ Կրեմո»

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 8-1 ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Սահմանեք «Ազատագրական պայքար» ու «Հեղափոխություն» հասկացությունները և նրանցից ածանցյալ 5 կարևոր հասկացություն: Հասկացությունների կարևորությունը հիմնավորեք;
  2. Փաստարկված փուլաբաժանեք հայոց ազատագրական պայքարի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի առաջին քառորդ: Համեմատեք Ձեր որոշարկած փուլերի նախադրյալները;
  3. Շարադրեք բուրժուական հեղափոխությունների համեմատական բնութագրերը;
  4. Հերքեք կամ հաստատեք այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում սկսվել է հեղափոխություն:

 

Աղբյուրները՝

 

Հայկական «հեղափոխությունը» և «քաղաքականի» վերադարձը

«Հեղափոխություն» հասկացության 15 սահմանում

«Հեղափոխություն» հասկացությունն ըստ իմաստասիրական հանրագիտարանի

Հեղափոխություն երևույթը պատմության հղացքում

Որոնք են եղել պատմության խոշորագույն հեղափոխությունները

Ազգային-ազատագրական շարժում

Բուրժուական հեղափոխություններ

Բուրժուական հեղափոխությունները Եվրոպայում. քաղաքական, տնտեսական և մշակութաբանական հետևանքները

Անգլիական հեղափոխություն

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը

Ու/Ֆ «Հեղափոխությունը Նիդերլանդներում»

Ու/Ֆ «Նիդերլանդական հեղափոխություն»

Ու/Ֆ «Առաջին հինգ բուրժուական հեղափոխությունները»

Փաստի իշխանությունը (հաղորդաշար). «Բուրժուական հեղափոխություններ»

Պատմության վերակառուցում. «Ֆրանսիական հեղափոխություն: Լույսի տարիներ»

Պատմության վերակառուցում. «Ֆրանսիական հեղափոխություն: Սարսափի տարիներ»

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-2 ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Սահմանել «Ավատատիրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
  2. Վերլուծել ավատատիրության ժամանակաշրջանի կամ ավատատիրության ժամանակաշրջանի մասին պատմող`գրականության կամ արվեստի որևէ ստեղծագործություն;
  3. Բնութագրել քրիստոնյա Արշակունի արքաներին և նրանց գործունեության օրինակով պարզաբանել անհատի դերը պատմության մեջ:

 

Աղբյուրներ`

«Ավատատիրություն» հասկացությունը ժամանակակից հետազոտական մեկնաբանություններում

Միջնադար

«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը

Ավատատիրություն

Ավատատիրություն. հասկացություններ և կատեգորիաներ

Ավատատիրական տնտեսության հիմնական գծերը

Ասիան անտիկ աշխարհի և միջնադարի սահմանագծին

Արևելքի երկրների ավատատիրության առանձնահատուկ գծերը

Ավատատիրությունը և քրիստոնեությունը

Քրիստոնեական եկեղեցին վաղ միջնադարում

Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները(տեսադասախոսություն)

Միջնադարյան քաղաքակրթության ակունքները (տեսադասախոսություն)

Ժողովուրդների մեծ գաղթը (տեսադասախոսություն)

Ավատատիրության ձևավորումը (տեսադասախոսություն)

Եկեղեցու դերը վաղ միջնադարում (տեսադասախոսություն)

Վ/Ֆ «Միջնադարյան երեխաներ»

Գ/Ֆ «Կարլոս Մեծ» (I սերիաII սերիաIII սերիա)

Գ/Ֆ «Զավթիչ Աթիլլան»

Արշակունիներ

Արշակունիների թագավորություն

Արշակունյաց արքայատոհմ

Արշակ Բ

Պերճ Զեյթունցյան. «Արշակ Երկրորդ» (պատմավեպ)

Պերճ Զեյթունցյան. «Ավերված քաղաքի առասպելը» (դրամա)

Արշակ 2-րդ և Պապ

Արշակ II (օպերա)

Ձայն Արարատի – 29 Արշակունիներ

Վ/Ֆ «Պատմության կեղծարարները 2. Արշակունիներ»

Ու/Ֆ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»

Վադուլ լուի Վոդեի դասերը (հայկական իրականություն վերադառնալիս)

Հիմք ընդունելով մեր թիմի ներքին աշխատաբաժանումը ես կձևակերպեմ և համառոտակի կմեկնաբանեմ այն դասերը, որոնք ակնհայտ էին միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի գործունեության ողջ ընթացքում: Հուսով եմ, որ իմ շարադրանքը կամ գոնենրա որոշ հատվածներ օգտակար կլինեն այն գործընկերներիս և սովորողներին, որոնք կմասնակցեն այլ միջազգային ճամբարների, իսկ վերջիններիս թիվը կբազմապատկվի: Դրանում ես ավելի քան համոզված եմ: Հարկ եմ համարում ընդգծել, որ դասերի հերթականությունը կարևորության աստիճանակարգում չի ենթադրում:

Դաս առաջին. Կաղապարների կոտրում և կանխակալ կարծիքների վերանայում

Մեր դեպքում խոսքը հիմնականում էթնոսոցիալական կաղապարների, այդ թվում` սեփական անձի էթնիկական ինքնագնահատականի, և այլ էթնոսների ու նրանց ներկայացուցիչների մասին ձևավորված , հաճախ` իրականության հետ քիչ աղերսներ ունեցող, կարծիքների մասին է: Բնական է, որ պատանիներն անհատի բնութագրի (հատկապես` դրական) հարացույցը ենթագիտակցաբար ձգտում են տարածել նրա էթնիկական ամբողջականության` ժողովրդի կամ ազգի վրա:

Մենք Մոլդովայից վերադառնում ենք այլ էթնոսների և ռասաների հետ համագործակցելու լիցքով: Չնայած նոր կաղապարների, թեկուզ` դրական բովանդակությամբ, ձևավորման վտանգ կա, բայց անձնավորված տեղեկույթի բազմաբնությանությունը ճկուն, իրատեսական, իմացական և լավատեսական մտահամակարգի ամրակայման բարձր հավանականության դաշտ է ստեղծում:

Դաս երկրորդ. Նախապատրաստական շրջանը կարևոր է նաև թիմի ձևավորման տեսանկյունից

   Նախապատրաստական շրջանը երկու հիմնական բաղկացուցիչ ունի` բովանդակային և թիմի ձևավորում: Բովանդակային նախապատրաստությունն իր հերթին երկու համաժամանակյա փուլերից է բաղկացած` անհատական և թիմային: Այս շրջանին հակացուցված են և´ ափալ-թափալի մարտավարությունը, և´ մակերեսայնությունը («խնայող» մարտավարություն), և´ գերբեռնվածությունը («համապիտանի» մարտավարություն): Իմ կարծիքով միջազգային ճամբարների նախապատրաստության փուլի արդյունավետ տևողությունը երեքից վեց ամիս է (նշված են ներքին և վերին սահմանագծերը):

Մենք գնացինք Մոլդովա որպես ճամբարական թիմ և վերադառնում ենք որպես ԹԻՄ, որը շատերին դեռ անակնկալներ կմատուցի, իհարկե, չկաղապարվելով իր քանակում և որակում:

Դաս երրորդ. Լեզուների իմացության և իմացության անընդհատ կատարելագործման անհրաժեշտության գիտակցում

   Վադուլ լուի Վոդեի միջազգային ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն էր, բայց միջանձնային և միջխմբային շփումների զգալի մասը ռուսերենով էր: Այսինքն` մեր թիմի յուրաքանչյուր անդամ (բացի` ինձնից) մեկ շաբաթ և յուրաքանչյուր պահի եռալեզու էր և ոչ միայն խոսքով, այլ նաև մտածողությամբ, որովհետև արագորեն համոզվեցինք, որ օտար լեզվով արդյունավետ հաղորդակցվելու կարևորագույն գործոնն այդ լեզվով մտածելն է: Զարմանալի չէ, որ օտար լեզվի իմացության կատարելագործումը դարձավ ներքին հրամայական պահանջ:

Ավելին` նոր լեզուներ սովորելու ձգտումը դարձավ գործնական և փոխօգնության նոր հարթակ:

  Դաս չորրորդ. Ինքնաճանաչողություն էքստրեմալ պայմաններում

  Հայկական իրականություն կրողներս բախվել և ներդաշնակվում էինք չորս այլ իրականություններ կրողների հետ: Այդ բախում – ներդաշնակեցում դիալեկտիկական համադաշտը ծնեց նոր` ճամբարային իրականություն: Բայց վերջին իրականության ներսում չէին անէացել մյուս իրականությունները և շարունակվում էին նրանց զույգային հաղորդակցությունները: Ես այս բազմաշերտ իրականությունը համարում եմ էքստրեմալ, որի ներսում ինքնաճանաչողությունն արագացում է ստանում համաձայն սոցիալ-հոգեբանական որոշ հիմնադրույթների:

Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմի անդամների ինքնաճանաչողության անկյունաքարը զարգացնող իրատեսությունն է:

Դաս հինգերորդ. Սոցիալական ակտիվացում և ձեռք բերվածը զարգացնելու ուղիների որոնում

  Սոցիալական ակտիվությունը ճամբարում, առավել ևս` միջազգային, անխուսափելի և դրվատելի երևույթ է: Անհրաժեշտ է նախապատրաստական փուլում պարզել ապագա ճամբարականների սոցիալական հաղորդակցության առկա մակարդակը և իրական ներուժը, դրական լիդերության կամ ակտիվ համագործակցության հմտությունները, նվազագույնը` ժամանակ ունենալ զարգացնելու համապատասխան կարողությունները: Իսկ ճամբարային գործունեության ավարտից հետո ծագում է սոցիալական ակտիվության մակարդակը գոնե պահպանելու հիմնախնդիրը, որի լուծման ուղիների որոնումը մանկավարժական խնդիր է:

Մեր թիմն այդ հիմնախնդրի լուծման գործնական քայլերին կանդրադառնա մեկ ամիս անց:

Եվ այս խոսքիս ավարտին եկեք վերհիշենք Անանուն Իմաստասերի ասույթներից մեկը` «Կարոտը հոգու և մտքի բուռն կրքի միջնեկ զավակն է»:

 

Վադուլ լուի Վոդե – Քիշնև — Մոսկվա – Երևան    24-25.08.2019

 

Հետգրություն 1. Վերոշարադրյալ տեքստի մեծագույն մասը գրվել է ինքնաթիռներում:

Հետգրություն 2. Ճամբարական կյանքի զգացմունքային բաղկացուցիչն իր արտահայտությունն է գտել նաև իմ նոր բանաստեղծություններում և առակախնդրում:

 

Աշոտ Տիգրանյան

Ո՞վ է ամենադաժանը (առակախնդիր)

Մրջյունները շատ զոհեր տվեցին ջրհորի ճանապարհին և նրանց Գլխավոր Ժողովը որոշեց, որ մարդն ամենադաժան կենդանին է:

Գառների մի մասը չկարողացավ փախչել գայլերից և նրանց Գերագույն Ժողովը որոշեց, որ գայլն ամենադաժան կենդանին է:

X մոլորակի բանական արարածները պատահմամբ ոչնչացրեցին y մոլորակի բանական արարածների մեծագույն մասին և ստորգետնյա անձավում պատսպարվածները որոշեցին, որ այլմոլորակայիններն ամենադաժան արարածներն են:

Հարց. ո՞վ է ամենադաժանը:

 

Վադուլ լուի Վոդե                  ©        Աշոտ Տիգրանյան

21.08.2019

Անհատական աշխատանքային պլան (02-06.09.2019)

  1. Երկարաժամկետ նախագծերի աշխատանքային խմբերի համալրում;
  2. Վադուլ լուի Վոդեի (Մոլդովայի Հանրապետություն) միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի հաշվետվություն-կլոր սեղան – 03.09;
  3. Ուսումնական ճամփորդություն – 05-07.09:

 

28.08.2019                                   Աշոտ Տիգրանյան