Մայիսյան հավաք

              (առանցքային անելիքներ)

  1. «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի շարունակում ավագ դպրոցի սովորողների ավելի լայն ներառմամբ (մայիսի 16-ին հանդիպում ասորական համայնքի ներկայացուցիչ, պ. գ. թ., Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտաշխատող Գալյա Դավիդովայի հետ); ;
  2. 8-րդ դասարանցիների նախասիրական խմբերի և ավագ դպրոցի` «Կրթական ինքնավարություն» նախագծի աշխատանքային խմբերի համագործակցությամբ «Ուսումնական ամառ» նախագծի ձևակերպում և ջոկատի կազմի հաստատագրում;
  3. Ակտիվ մասնակցություն կլոր սեղաններին;
  4. 2022-2023 ուստարվա հեղինակային առարկայական ծրագրերի ստեղծման մեկնարկ և փորձի հաղորդում այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներին;
  5. Մասնակցություն «Հեղափոխելով քաղաքը. Մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին (մայիսի 3-7);
  6. Ուսումնական ճամփորդություն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ (մայիսի 12);
  7. Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում (մայիսի 17);
  8. Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում. մաս 2 (մայիսի 26)
  9.  Կլոր սեղան-քննարկում՝ «2022-23 ուստարվա 11-րդ դասարանում «Պատմություն» առարկայի այլընտրանքային հեղինակային ծրագրի հանրայնացում և պաշտպանություն». 10-րդ դասարանի սովորողներ՝ Կարինե Գոմցյան, Շուշան Փաշինյան, Անի Ապրոյան, Ամալյա Զաքարյան, Հարություն Ավանեսյան (մայիսի 18);
  10. Կլոր սեղան` «Փիլիսոփայություն» դասընթացի ծրագրի ներկայացում. 11-րդ դասարանի սովորղ Էվա Սադոյան (մայիսի 18);
  11. Ուսումնական ճամփորդություն Սյունիք (մայիսի 25-27);
  12. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ. գ. դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանի այցը կրթահամալիրի ավագ դպրոց, դասախոսություն «Հայաստանի առաջին հանրապետությունը» թեմայով;
  13. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների մի խմբի այցը կրթահամալիրի ավագ դպրոց, կլոր սեղան-քննարկում «ՀՀ հարևան պետությունները» թեմայով(մայիսի 24);
  14. Հուշագրերի ստորագրում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ԱԳԸ-ի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի միջև:

19-28.04.2022                 ©                              Աշոտ Տիգրանյան

                                ԴԱՍԵՐ

  1. Դաս առաջին. Հետևողականությունը հաջողության գրավական է

   Հիմնավորում. Շարունակելով «Կրթական ինքնավարություն» նախագիծը նոր մակարդակի ենք հասել այլընտրանքային հեղինակային ծրագրերի ստեղծման գործում, որի վկայությունը մայիսի 18-ի քննարկումն է: Շարունակելով «Պատուհան դեպի գիտություն» նախագիծն ընդարձակեցինք սովորողների` գիտության աշխարհի հետ հաղորդակցվելու և համագործակցելու հնարավորությունները, որի վկայությունները միջազգային գիտաժողովին ներկայությունը և իմաստավորումն էր («Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովի ամփոփումը) ու գիտնականի հետ դաս-քննարկման առաջին մասը (Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում), մայիսի 24-ին նախատեսված հանդիպումը ԵՊՀ  պատմության ֆակուլտետի դասախոսների, ՈԻԳԸ նախագահի և ակտիվ ուսանողների հետ, որի ընթացքում բացի գիտական քննարկումներից կսկսվի ՈԻԳԸ-ԱԳԸ համագործակցության հուշագրի նախագծի բովանդակության շուրջ կողմերի երկխոսությունը: Շարունակելով «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագիծը ամուր և հեռանկարային կապեր հաստատեցինք քրդական և ասորական համայնքների ակտիվ ներկայացուցիչների հետ (Քրդական համայնքի հետ կրթական կամուրջների մասին գրում են լրատվականները, Հանդիպում ասորական համայնքի ներկայացուցիչ Գալյա Դավիդովայի հետ):

  • Դաս երկրորդ. Իրատեսությունը, թեկուզ ժամանակավորապես, կորցնելը ձախողման կարևորագույն գործոն է

Հիմնավորում. 8-րդ դասարանցիների հետ թռուցիկ ծանոթությունը (մասնակցեցի այդ դասարանների պատմության դասավանդող Գառնիկ Սահակյանի փոքրաթիվ դասերի խորհրդատվության նպատակով) լույս աշխարհ բերեց մի գաղափար` 8-րդ դասարանցիների նախասիրական խմբերի և ավագ դպրոցի` «Կրթական ինքնավարություն» նախագծի աշխատանքային խմբերի համագործակցությամբ «Ուսումնական ամառ» նախագծի ձևակերպում և ջոկատի կազմի հաստատագրում, որը պարզվեց մեռելածին էր, քանզի սովորողների առաջին պահի ոգևորությունն  ու ջոկատ ձևավորելու հուշված փորձերն ընկալել որպես գաղափարի իրականացման երաշխիք, ռազմավարական սխալ էր:

  • Դաս երրորդ. Ուսումնական ճամփորդությունները կրթական համագործակցությունը զարգացնել ենթադրող գաղափարների կենսունակության ստուգման փորձադաշտ են

 Հիմնավորում. Կրթական փոխանակումներում նոր բաղկացուցիչ` փոխադարձ դասավանդում, ներառելու գաղափարը հավանության արժանացավ նաև Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Էդ. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց այցելության ժամանակ (Ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա գյուղ) վերջնական ձևակերպում կստանա Սյունիք կատարելիք այցի ժամանակ (մայիսի 27-29):

22-26.05.2022                 ©                       Աշոտ Տիգրանյան

Ինքնակրթություն

                            2022-ի ապրիլ

Երբեմն ոչ միայն բառը կարող է փոխել որոշումը, այլ նաև լռությունը:

  Մարդը շարունակ փորփրում է անցյալը կամ խորհրդածում է ապագայի մասին, իսկ պարզապես մնալ ներկայում նրան քիչ է հաջողվում:

Շարունակել կարդալ

Ապրիլյան վերակառուցում

                  (հաշվետվություն)

  1. Հասարակագիտական ստոգատեսի ընթացքն ինձ բերեց այն միանշանակ եզրահանգման, որ իմ կրթական գործունեությունը թևակոխել է նոր փուլ` խորության վերակառուցում, այսինքն` գերկենտրոնացում ուսուցիչ-աշակերտ համագործակցության եղած հարթակների զարգացման և նոր հարթակների ձևավորման վրա: Այդ ուղղությամբ շարունակական քայլեր են առաջարկությունների բազմազանությունը և բազմաշերտությունը Կլոր սեղան-հավաք. հասարակագիտական ստուգատեսի ամփոփում փուլի ժամանակ, «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի հերթական քայլը, համագործակցության ինստիտուցիոնալացումը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի հետ;
  2. «Պատմության վերակառուցում» նախագծով աշխատում եմ արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների (Քարե դար) և միջին դպրոցի 6-4 դասարանի մի խումբ սովորողների (Ուրարտու) հետ;
  3. Փոխարինել եմ 4 դասաժամ արևմտյան դպրոց-պարտեզում և 2 դասաժամ միջին դպրոցում;
  4. Խորհրդատվություն եմ իրականացրել «Կոնստանդնուպոլսի անկումը» (հեղինակ` 10-րդ դասարանի սովորող Ամալյա Զաքարյան), «Ամերիկյան երազանք» (հեղինակ` 11-րդ դասարանի սովորող Էլեն Մկրտչյան) հետազոտական աշխատանքների բարելավման ընթացքում;
  5. Սկսել եմ 2022-2023 ուստարվա առարկայական այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կազմի համալրումը և աշխատանքների նախապատրաստական փուլը;
  6. Հետևողականորեն շարունակում եմ ինքնակրթությունը` տեսակարար կշռում ավելացնելով գեղարվեստական և գիտական գրքերի բովանդակության յուրացումը:

19-30.04                     ©                     Աշոտ Տիգրանյան

Հաշվետվություն

    Մարտ ամսվա ընթացքում իմ ծավալած կրթական գործունեությունը բաժանվում է հետևյալ ուղղությունների`

Ա. Մանկավարժական տեքստերի հեղինակում` 

  1. Ուսուցիչների կամավոր ատեստավորում. ավագ դպրոց
  2. Հասկացությունների սահմանումներ`

Նախագիծը մարդու, հասարակության, էթնոսի կամ պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում առկա հիմնախնդրի բացահայտման, սահմանման, ուսումնասիրման կամ հետազոտման,լուծման քայլերի հերթագայության շարադրման և իրականացման ժամկետների մոտարկման համակարգ է:       

 Նախագծային ուսուցումը շահառուների (դասավանդող, սովորող, երբեմն նաև ծնող, այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ,պետական և ոչ պետական կառույցների անդամներ) համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղված է որևէ հանրային, գիտական կամ ստեղծագործական հիմնախնդրի ուսումնասիրմանը կամ հետազոտմանը, հանրայնացմանը ու տեսական և/կամ գործնական լուծմանը:

  Նախագծային ուսումնական գործունեությունը ոչ ֆորմալ կրթության ոլորտում նախագիծ ձևակերպելու և իրականացնելու հմտության դրսևորում է

3. Մասնակցություն ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքի ձևակերպման աշխատանքային խմբի աշխատանքներին

4. 2022-2023 ուստարվա ուսումնական պլանի բարեփոխմանը միտված առաջարկություններ`

4. 1. 12-րդ դասարանում ավելացնել «Փիլիսոփայություն» դասընթացը;

4. 2. 10-րդ դասարանում մտցնել «Հետազոտական աշխատանքի մեթոդաբանություն»  դասընթացը;

4. 3. Պարզաբանումներում ավելացնել կետ հետազոտական աշխատանքների հրապարակային պաշտպանության կամ ներկայացման ձևաչափի և ժամկետների մասին;

4. 4. Պարզաբանումների կետ 5-ում նախասիրության զարգացման ակումբի թվակազմը սահմանել 15-20;

4. 5. Պարզաբանումների կետ 10-ում «ուսումնական նախագծերի մշակման և իրականացման»-ից հետո ավելացնել «հանրայնացման» հասկացությունը;

4. 6. Պարզաբանումների կետ 10-ում ավելացնել ճամբարների տեսակների թվարկումը;

4. 7. Սահմանել «Տնային ուսուցում» հասկացությունը;

4. 8. Պարզաբանումների կետ 22-ում ավելացնել «Սոցիալական տեխնոլոգիաներ», «Քաղաքագիտություն», «Տվյալագիտություն», «Տրամաբանություն» և «Հռետորական արվեստ» ընտրությամբ դասընթացները;

4.9. Պարզաբանումների կետ 26-ում «ուսումնասիրությունն ավարտվում»-ի փոխարեն գրել «ուսումնասիրությունը կարող է ավարտվել»;

4. 10. Պարզաբանումների կետ 35-ում տարանջատել հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, թվարկել նախագծերի բոլոր տեսակները;

4. 11. Քանի որ գնահատման ոչ բոլոր ձևերն է հնարավոր բերել 10 բալանոց համակարգի, դասավանդողի պարտականությունը համարել հանրակրթական առարկայի ծրագրի «Գնահատում» բաժնում սահմանել սովորողի` ընդհանուր բաղկացուցչից դուրս կատարված աշխատանքների տեսակարար կշիռը գնահատման համակարգում:

Բ. Բանավոր խոսքի մասնագիտական կիրառում

1. «Նախագծային ուսուցում» թեմայով քննարկման համակարգում

2. Ակտիվ մասնակցություն մանկավարժական խորհրդով քննարկումներին

3. Նախաձեռնողական մասնակցություն մասնախմբի աշխատանքներին

4. Կլոր սեղան. 9-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես. 9-րդ դասարանի սովորող Անահիտ Վերմիշյանի հավելումը

5. Կլոր սեղան. «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը ավագ դպրոցում

6.  Ելույթ Հայաստանի քրդական համայնքի Նավրոզի տոնակատարության ժամանակ

7. Զրույցներ արևմտյան դպրոց-պարտեզի երրորդ դասարանցիների հետ

Գ. Սովորողների ուսումնական գործունեության համակարգում

  1. Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ. զրույց Աշոտ Բլեյանի հետ
  2. Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը
  3. Կլոր սեղան` «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերը ավագ դպրոցում
  4. Հանդիպում քրդական համայնքի ներկայացուցչի հետ
  5. Մասնակցություն Հայաստանի քրդական համայնքում Նավրոզի (Նոր տարվա) տոնակատարությանը «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի շրջանակներում
  6. Պատմության նախագծերի իրականացումը կրտսեր դպրոցում. կլոր սեղան-հանդիպում

    Դ. Երկու կարևորված նախագծերի ` «Կրթական

         ինքնավարություն» և «Ինքնակրթություն»

         շարունակականության ապահովում ավագ դպրոցում:

     Ե. Երկու կարևորված նախագծերի` «ՀՀ-ում ապրող

          ազգային փոքրամասնություններ» և «Պատմության

          վերակառուցում» (միջին և ավագ դպրոցների

          սովորողների մասնակցությամբ) իրականացում

          կրտսեր դպրոցում` Արևմտյան դպրոց-պարտեզում:

         28.03.2022                 ©             Աշոտ Տիգրանյան

Գարնանային մանկավարժական ճամբարի լույսն ու ստվերը

  1. Նախագծային գործունեության գործընկերների կազմի համալրում և ցանցի ընդլայնում (մարտի 21-25);
  2.  Հեղինակային կրթական ծրագրի` կամավոր ատեստավորմանը վերաբերվող առաջարկը մշակող աշխատանքային խմբի անդամի պարտականությունների կատարում (մարտի 22-24);
  3. Ուսումնական մեկօրյա ճամփորդություններ (մարտի 24, 25) կամ  երկօրյա ճամփորդություն (մարտի 24-25);
  4. «Նախագծային գործունեության հիմնախնդիրը» թեմայով քննարկման համակարգում (մարտի 22);
  5. Ակտիվ մասնակցություն մանկավարժական խորհրդով քննարկումներին (մարտի 21-24);
  6. Նախաձեռնողական մասնակցություն մասնախմբի աշխատանքներին (մարտի 21 և 23);
  7. 2022-2023 ուստարվա առարկայական այլընտրանքային, հեղինակային ծրագրերի ստեղծման մեկնարկ (մարտի 21):

Ինքնակրթություն

Մարդկանց մեծամասնության հիմնախնդիրը նախօրոք միջակ արդյունքին տրամադրվելն է:

  Անցյալը ոչ միշտ է հետ քաշում: Նրանում ներսարված են ոչ մեծաթիվ, բայց հզոր զսպանակներ, որոնք ուղղվելով հրում են մեզ դեպի ապագա:

                               Փաստեր

Քաղաքական

Շարունակել կարդալ

Ինքնակրթություն

2022-ի փետրվար

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ արժեք է ներկայացնում միայն մարտնչող մարդը:

  Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ ետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք արդարացի ենք համարում:

                               Փաստեր

Քաղաքական

Շարունակել կարդալ

Գարնանն ընդառաջ

           (փետրվարին արվածը և մեկնարկածը)

  1. Փետրվարի 7. Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում
  2. Փետրվարի 10.9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային, հեղինակային; ծրագրի, նրա իրականացմանև զարգացման ներկայացում-քննարկում;
  3. Փետրվարի 15.10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային, հեղինակային ծրագրի, նրա իրականացման և զարգացման ներկայացում-քննարկում;
  4. Փետրվարի 18. «1921 թվականի ժողովրդական ապստամբությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն-քննարկում քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ
  5. Փետրվարի 24. 11-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային, հեղինակային ծրագրի, նրա իրականացման և զարգացման ներկայացում-քննարկում
  6. Փետրվարի ընթացքում անհատական աշխատանք արևմտյան դպրոց-պարտեզի 4-3 դասարանի սովորող Հայկ Մարջանյանի հետ; 
  7. Փետրվարի ընթացքում նախագծային հանդիպումներ արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների հետ;
  8. 9-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայից սովորողի կրթական հմտությունների ամփոփիչ ստուգում (համահեղինակ` Վարդան Կարապետյան); 
  9. Գործընկերների 3 դասաժամի փոխարինում;
  10. Մնացածը՝ «Ինքնակրթություն» նախագծի իրականացման նոր կառուցվածքում: