1+20 ասույթ դեկտեմբերի 10-ի մոտիվներով – 6

  1. Իրավունքների չօգտագործման իրավունքի համատարած օգտագործումը կհանգեցնի կամ քաղաքակրթության համլետյան վախճանի, կամ բարոյականության պյուռոսյան հաղթանակի: (Ա. Տիգրանյան)
  2. Լավագույն պետությունն այն է, որտեղ ավելի շատ լսում են օրենքներին, քան հռետորներին: (Քիլոն)
  3. Ցանկացած պատիժ, որը չի թելադրված ծայրահեղ անհրաժեշտությամբ, բռնության գործողություն է: (Շ. Մոնտեսքյու)

  1. Մարդու իրավունքների ամեն մի հանդիսավորապես հայտարարված հռչակագիր վերածվում է իր հակադրության, եթե հասարակությունը, որում այն պետք է գործի, չունի ո´չ դրա համար անհրաժեշտ հնարավորություններ, ո´չ բավարար զարգացած կառույցներ: (Է. Մունյե)
  2. Մարդիկ երբեք չեն օգտվում այն ազատությունից, որը նրանցից չի կարող խլվել, բայց պահանջում են այն, ինչ իրենց չի պատկանում. նրանք ունեն մտքի ազատություն, իսկ պահանջում են խոսքի ազատություն: (Ս. Կյերկեգոր)
  3. Կարելի է կառավարել չլինելով պետական մարդ, և կարելի է չկառավարելով լինել պետական մարդ: (Է. Կաբե)
  4. Մենք պետք է ճանաչենք նույնիսկ տարօրինակ մարդու գոյության իրավունքը: (Ի. Պոկրովսկի)
  5. Ժողովրդապետությունը մարդու իշխանություն է: (Ն. Բերդյաև)
  6. Օրենք չիմանալը կոպիտ անզգուշություն է: (Լատինական ասույթ)
  7. Արդարադատությունը յուրաքանչյուրին իր իրավունքը տալու անփոփոխ և մշտական կամքն է: (Հուստինիանոս)
  8. Հիանալի է հավասարությունը, երբ մարդը վախենում է ինչ – որ բանով բարձր լինել ուրիշից, բայց սարսափելի է հավասարությունը, երբ մարդն ատում է բոլոր նրանց, ովքեր ինչ – որ բանով բարձր են իրենից: (Լ. Տոլստոյ)
  9. «Հավասարությունն օրենքի առջև» փաստ չէ, այլ բարոյական որոշմանը հենված քաղաքական պահանջ, ընդ որում այն կատարելապես անկախ է «բոլոր մարդիկ ծնվում են հավասար», հավանաբար, կեղծ տեսությունից  (Կ. Պոպպեր)
  10. Իրավահավասարությունը սրբազան օրենք է մարդկության համար: (Ֆ. Շիլլեր)
  11. Հավասար իրավունքներ` բոլորին, հատուկ արտոնություններ` ոչ մեկին: (Թ. Ջեֆերսոն)
  12. Իր մտքերը հանրահռչակելու ազատությունը քաղաքացու էական իրավունքն է: (Վոլտեր)
  13. Ազատությունը նշանակում է պատախանատվություն: Ահա թե ինչու շատերը վախենում են նրանից: (Բ. Շոու)
  14. Ազատությունը նման է ծովի` այն ձեզ կամ վերև է բարձրացնում, կամ` խժռում, կախված քամուց: (Կ. Սիլվա)
  15. Արդարացրեք, մի պատժեք, բայց չարը չար անվանեք: (Ֆ. Դոստոևսկի)
  16. Անմեղի դատապարտումը հենց դատավորների դատապարտումն է: (Սենեկա)
  17. Մենք կպայքարեինք մեր իրավունքների համար, եթե դա մտներ մեր պարտականությունների մեջ: (Բ. Տուրովսկի)
  18. Մեղմ օրենքներին հազվադեպ են ենթարկվում, դաժանները` հազվադեպ են կիրառվում: (Բ. Ֆրանկլին)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s