Ապրիլյան օրագիր

01.04

  1. Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
  2. Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
  3. Ազգ, թիվ 45, 2019, Հայաստանը ամերիկյան և ռուսական օլիգարխիաների միջև, Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի արձանը, Ցավով ու զարմանքով, Կոռուպցիայի դեմ պայքար` կուսակցական քվոտայով, Ցոյցերու տենդը, Թուրքական իշխանությունները հազիվ թե հրաժարվեն Հայոց ցեղասպանության ժխտողականությունից, Ի՞նչն ենք «պահելու» 2020 թ.-ի բյուջեում, Ուղերձներ Բիշքեկից, Ժամանակն է, որ ինքներդ ժառանգություն թողնելու ուղղությամբ մտածեք, Հիվանդագին չընդունե´նք, Երբ հիմնախնդիրը տեսադաշտում չէ` ՀՀ տնտեսությունը, Կոմիտաս վարդապետ և Հովհ. Թումանյան, Մոծակները, Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած օսմանյան բաղնիքը, Սարո Բենգլյանը դատական նոր դիմում է ներկայացրել, «Ախթամարի» լեգենդը թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեմա, Չափն անցնելով անչափ չեք դառնում, Առաջին աշխարհամարտի ռուսական բանակի հայ գերիները, Վարկերն ու նրանց բերած վայերը, Քրեակատարողական հիմնարկները կդառնան տանելի, Իրանը չպետք է ուշացնի բարեփոխումները, Փենսը ինչո՞ւ էր թռել Էրբիլ, Գիրքը վերարժևորվում է, Նենսի Գրիգորյանի «Զաբելը» բեմականացվել է, Ցնցում և ունայնություն, Թակեցե´ք, և կբացվի ձեզ… Արա Հովհաննիսյանի անհատական առաջին ցուցահանդեսը, Նոր գիրք, Ակնթարթներ
  4. Հայաստանի Հանրապետություն, թիվ 56, 2020, Հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, 21 հազար համակարգչային սարքի պահանջ, Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը, «Ես փրփրադեզ ալյաց մեջը դեռ իմ հույսը չեմ կտրի…», Տնտեսական դժվարության պատճառներից մեկը, Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է, Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբությունը, Ipse dixit, Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ, իրոք, արգելված է, 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել, Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները, «Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է», «Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը», Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, Ունենք ամենակարևորը` անխափան աշխատող երկաթուղի դեպի նավահանգիստներ, Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը, Սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, Հավաքվել է 691470587.8 դրամ, Աշնանացան ցորենի 155 հազար տոննա բերք, Խորհուրդներ բժշկից, Քայլել տեղում, մեդիտացիայով զբաղվել և ալկոհոլ չխմել, Բելգիայում կատուն տիրոջից կորոնավիրուսով է վարակվել, Այսօր` մարտի 28-ին, Վաղը` մարտի 29-ին, Երկուշաբթի` մարտի 30-ին, Հավանաբար, կչեղարկվի նաև ֆուտբոլային տրանսֆերների շրջանը, Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
  5. Լուրեր (Հ1, 21.00)
  6. Հորիզոն (Շանթ, 22.00)
  7. «Քաղաքագիտական ակումբ» նախագիծ. «Կորոնավիրուսը և հասարակությունները» (հեղինակներ` 4-րդ դասարանցի Արեգ Հարությունյան և մայրը` Լուսինե Միրզոյան)
  8. Գ/Ֆ «Սուրբ Օգոստինոս» (մաս երկրորդ)

Շարունակել կարդալ

Հանրապետական պատանեկան ճամբար (նախագիծ)

Նպատակները` 1. Դպրոցականների արժեհամակարգում պետության` որպես ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևի արժևորում; 2. Նպաստել սովորողների քաղաքացիական կրթությանը; 3. Ձևավորել Երևանում և մարզերում ապրող պատանիների համագործակցության կայուն հարթակ:

Խնդիրները` 1. Սովորողների քննական, վերլուծական մտածողության զարգացում; 2. Սովորողների հաղորդակցական հմտությունների ամրակայում; 3. Երևանում և մարզերում ապրող պատանիների նույնական և առանձնահատուկ հիմնախնդիրների ու նրանց լուծման տարբերակների իմացության ապահովում, նաև` հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում:

Թիրախային խումբ` 8-11- րդ դասարանների սովորողներ:

Ճամբարականներ` մեկական խումբ` մեկ ուսուցիչ և 5 աշակերտ, յուրաքանչյուր մարզից:

Անցկացման վայրեր` Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արատեսի դպրական կենտրոն:

Անցկացման ժամկետը` 21-30.08.2020

Բովանդակությունը` Ա. հանդիպում-քննարկումներ մասնագետների հետ`

  1. Իրավագետներ. թեմաներ` «ՀՀ քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները», «Պատանիներին առնչվող իրավական դաշտը», «Միջազգային իրավունք»;
  2. Հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ. թեմաներ` «Ակտիվ քաղաքացին մարդու իրավունքների պաշտպան», «Քաղաքացիական հասարակության արժեհամակարգը», «Հասարակական կազմակերպությունները պետության հզորացման գործոն»;
  3. Մշակութաբաններ. թեմաներ` «Մշակույթ. անհատ և հասարակություն», «Հայկական էպոսը գործունեության ուղեցույց»;
  4. Հոգեբաններ. թեմաներ` «Հոգեբանական գիտելիքների գործնական նշանակությունը», «ՀՀ ազգային փոքրամասնությունների էթնոհոգեբանական առանձնահատկությունները»;
  5. Քաղաքագետներ. թեմաներ` «ՀՀ քաղաքական դաշտը», «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները»:

Բ. Համագործակցային և վերլուծական կարողությունները զարգացնող թիմային խաղեր:

Գ. Ճամբարականների կլոր սեղաններ փորձի փոխանակման և տարբեր գործնական նախագծեր ձևակերպելու նպատակով:

Դ. Ազգային երգի ու պարի ուսուցում:

Ե. Մասնակցություն շրջակա միջավայրի բարեկարգմանը:

Զ. Այցելություններ մշակութային օջախներ:

Է. Հայրենագիտական ճամփորդություն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում:

Ը. Մարզական պարապմունքներ և մրցումներ:

Ֆինանսական ծախսերը` 2,5 միլիոն դրամ:

Կրթական մտորումներ կորոնավիրուսային աշխարհի լուսանցքում(առանց հասկացություններ սահմանելու)

Կորոնավիրուսը փոխում է աշխարհը, թե՞ Տեսանողների դիտանկյունը: Այս քաղաքակրթական, աշխարհաքաղաքական և անհատական խմորից թխվածը հաստատ վարակված է, բայց ինչո՞վ…

Ես` XXI դարի Դիոգենեսս, որ կարասը փոխարինել է քարե հարմարավետ լուսանցքով, դեռ չեմ հասունացել Իրականությունը վերլուծելու աստիճան, բայց համարձակվում եմ հայացք նետել կրթական համայնապատկերի վրա և փորձել հասկանալ, թե ինչը ինչով ենք փոխարինել ստիպողաբար:

Լքել ենք այն մթնոլորտը, հրաժարվել ենք այն էներգետիկայից, որը միավորում է կամ պառակտում, գեներացնում (թող ներեն չինովնիկները) սեր կամ այլ զգացմունքներ, բայց ապրում է միայն ֆիզիկական իրականության դաշտում: Առանց այդ էներգետիկայի Մենք-ի և Ես-ի ինքնաճանաչման գործիքակազմից (թող կրկին ներեն չինովնիկները) մի կարևոր, հորատող գործիք է պակասում:

Փոխվել են դասագործընթացի համատեքստն ու խորապատկերը: Ընդ որում և´ անշունչ, և´ շնչավոր տարրերը: Շենքը դեռ դպրոց չէ, բայց դպրոցը նաև շենք է: Դասարանական հավաքանին, որ հորիզոնական և ուղղահայաց կապերի, քարկապերի և  կտրվածքների բարդագույն կառույց է, իր գործոնի ազդեցությունն էականորեն թուլացնում է ֆիզիկական իրականությունից դուրս: Իսկ խորապատկերը, որի առաջնաբեմում կրթությունն է, կարող է նաև զգայարանների ընկալման տիրույթում չլինել: Բայց անկախ այդ իրողությունից տարբեր է այն դպրոցում և տանը, ֆիզիկական իրականությունում և էլեկտրոնային իրականությունում:

Լռությունը ճչում է ականջիս տակ. «Մի´ մոռացիր իմ մասին»: Ո´չ, ով լսել է դասարանի լռությունը, որտեղ ծնվում և հասունանում են մտքերն ու զգացմունքները, մոտ կամ հեռու տարածքներ, ժամանակի երեք չափումների միջով ճամփորդության է մեկնում երևակայությունը, չի կարող այն մոռանալ:

Բայց բավ է կորուստների մասին (նրանք թվարկվածներով չեն ավարտվում):

Մեր օրերում (թե՞ կորոնավիրուսի օրերում) ավելի է կարևորվում մի արժեք, որ անվանվում է ինքնակրթություն:

Ինքնակրթություն, այսինքն` սովորել, սովորել, սովորել, այսինքն` ցանկություն, հմտություն, պատասխանատվություն:

Անտրամաբանական եզրափակումից առաջ մի գործնական առաջարկություն` 2020-2021 ուստարվա առարկայական ծրագրերում առանցքային դարձնել 3 բան`

  1. Հասկացությունների, օրենքների և օրինաչափությունների յուրացում;
  2. Ինքնակրթական հմտությունների ձևավորում;
  3. Արտաառարկայական մոտեցում, այսինքն` այլ առարկաների տեղեկույթի և մեթոդների ներառում:

Կորոնավիրուսը և կրթությունը երկու նմանություն ունեն: Երկուսն էլ սկսվում են «Կ» տառով և երկուսն էլ վարակիչ են: Միայն թե վիրուսն անցնում է մարդուց մարդուն, իսկ կրթության տարածման ուղիները բազմազան են…

 

21.04.2020                          ©                      Աշոտ Տիգրանյան

 

Հ.Գ. Սույն տեքստը հաղթահարած ընթերցողին խնդրում եմ հիշել, որ լուսացքում Իրականության ըմբռնման այլ կանոններ են պատեպատ խփվում:

Հեռավար ուսուցում. 20.04-24.05

Ձեր աշխատանքներն  ուղարկեք a.tigranyan@mskh.am  հասցեով:

7-րդ դասարանԱռաջադրանքներ`

  1. Վերլուծել անհատի դերը միջնադարում;
  2. Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;
  3. Համեմատել հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;
  4. Կազմել ուշ միջնադարյան Հայաստանի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել);
  5. .Սահմանել հայկական միջնադարի 10 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորել):

Աղբյուրներ`

Անհատը միջնադարյան Եվրոպայում

Դասային միապետության բնույթը և զարգացումը

Յան Հուս

Փ/Ֆ «Յան Հուս»

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

Փ/Ֆ «Կայսրության կործանումը. բյուզանդական դաս»

Փաստի իշխանությունը. Միջնադար. XXI դարի նորագույն հեքիաթը

Հայաստանը ուշ միջնադարում

Հայաստանը ուշ միջնադարում

Հայաստանը 15-17-րդ դարերում

Հայաստանը XVII դարի թուրք – պարսկական պատերազմների շրջանում

Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովները

Աշխարհագրական մեծ հայտնագործություններ

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը

Դանթե Ալիգիերի«Աստվածային կատակերգություն»

Լեոնարդո դա Վինչի` հանճար, որ երբեք չի բացահայտվի

Փ/Ֆ «Լեոնարդո դա Վինչի: Մարդ-հանելուկ»

Էրազմ Ռոտերդամցի«Գովք հիմարության»

Թոմաս Մոր«Ուտոպիա»

Մարտին Լյութեր. կյանքն ու թողած ժառանգությունը

Նիդերլանդական հեղափոխություն. Հյուսիսն ընդդեմ Հարավի

Շարլ դը Կոստեր«Ուլենշպիգելի և Լամմե Գուձակի լեգենդը»

Վեստֆալյան հաշտություն. շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ

XVI- XVII դարերի գիտական հեղափոխությունը

Ֆրենսիս Բեկոն«Նոր Ատլանտիդա»

Փ/Ֆ «Նիկողայոս Կոպեռնիկոս»

Փ/Ֆ «Ջորդանո Բրունո»

Փ/Ֆ «Գալիլեո Գալիլեյ. բոլոր ժամանակների հանճարը»

Պարզաբանում. Սովորողն իր ընտրությամբ կատարում է 1-3 առաջադրանք:

8-րդ դասարանԱռաջադրանքներ`

  1. Համեմատեք հայ ազգային կուսակցությունների ծրագրերը;
  2. Վերլուծեք նոր ժամանակներում ձևավորված գաղափարախոսությունների հիմնադրույթները;
  3. Համեմատեք միջնադարի և նոր ժամանակների ձեռքբերումները;
  4. Սահմանեք նոր ժամանակների իրականության 10 կարևորագույն հասկացությունները (վերջիններիս ընտրությունը հիմնավորեք);
  5. Վերլուծեք անհատի դերի փոփոխությունները նոր ժամանակների տարբեր փուլերում:

Աղբյուրներ`

  Արմենական կուսակցություն. ծրագիրը և կառուցվածքը

 Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Դաշնակցությունը, մասոնականությունը և

երիտթուրքականությունը

Պահպանողականություն

Լիբերալիզմի քաղաքական գաղափարների կայացումը

 Ազգայնականություն

Սոցիալիզմ

Կոմունիզմ

Քաղաքական կուսակցություններ

Կուսակցությունների ձևավորումը Արևմուտքում

 Միջնադարի 10 մեծագույն հայտնագործությունները

Միջնադարի ձեռքբերումները

Միջնադարյան գիտության և տեխնիկայի նվաճումները

Միջին դարերի ժամանակաշրջանի նվաճումները

Միջնադարյան դարաշրջանի տեխնիկական հայտնագործությունները և գիտական ձեռքբերումները

Նոր ժամանակների հայտնագործությունները

Արդյունաբերական հեղափոխության 10 հայտնագործությունները

Նոր ժամանակների գիտությունը

Նոր ժամանակների մշակույթի հիմնական գծերը և նվաճումները

Տեսաֆիլմ «Արդյունաբերական հեղաշրջման տեխնիկական հայտնագործությունները»

Տեսաֆիլմ «Արդյունաբերական հեղափոխություններ. նվաճումներ և հիմնախնդիրներ»

Վերածննդի դարաշրջանի մարդը

Անհատի դերը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում

Պատմության մեջ անհատի դերի մասին

Նոր ժամանակների մարդը

Նոր ժամանակները բանականության պաշտամունքի դարաշրջան

Անհատի երեք սահմանումները

Սուբյեկտը և պատմության շարժիչ ուժերը

Պարզաբանում. Սովորողն իր ընտրությամբ կատարում է 1-3 առաջադրանք:

9-րդ դասարան – դիտեք և վերլուծեք «Սկիզբ» հաղորդաշարի ֆիլմերը կամ ինձ ուղարկեք քննական հարցաշարի առաջադրանքներին Ձեր բանավոր պատասխանների տեսագրությունները:

10-րդ դասարան – Կարդացեք հետևյալ նյութերը` «Ամենատարածված պատմական մոլորությունները», «Պատմական մոլորություններ», «Հանրամատչելի պատմական մոլորություններ», հավելեք այդ տեղեկույթն այլ աղբյուրներից ձեռք բերված նյութերով և կատարեք հետազոտական աշխատանք «Պատմական մոլորություններ. պատճառներ, բովանդակություն և հաղթահարման ուղիներ» թեմայով

11-րդ դասարան – Ձեր ընտրությամբ կարդացեք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի տարեկան հաղորդման բաժիններից որևէ մեկը և վերլուծեք դրա բովանդակությունը :

Մարտյան օրագիր

01.03

  1. Հիտլերի ԴՆԹ-ի հետազոտման արդյունքները
  2. Թուրքիան թակարդի ճանապարհին
  3. Հարձակում Արդեններում
  4. Դեմոկրատների ճակատամարտը Սպիտակ տան համար
  5. Կրթահամալիրի տնօրենը Արմնյուզի եթերում
  6. Գրական թերթ, թիվ 43-44, 2019, ՀԳՄ նախագահության նիստում, Էդվարդ Միլիտոնյան. «Երկու 20-ը ջահելության և խոհեմության խորհրդանիշ», Առաջարկություն, Թումանյանական ժողովածուներ` հայերեն և վրացերեն, Գևորգ Ասատրյան. «Գրականության և համերաշխության տոն», Թովմա քահանա (Վահան) Անդրեասյան. «Հայ գրականությունը և հայ ժողովրդի պատմությունը», Ամսվա հարցը. Կորյուն Առաքելյան, Մադլեն Գարագաշյան, Դիանա Համբարձումյան. «Կանաչ մարգագետնի հմայքը» (հատված վեպից), Սուսաննա Հովհաննիսյան. «Բանաստեղծություններ», Սամվել Բեգլարյան. «Աֆորիզմներ», Ժաննա Բեգլարյան. «Բանաստեղծություններ», Մանվել Միկոյան. «Բանաստեղծություններ», Աբիգ Ավագյան – 100, Ալիս Հովհաննիսյան. «Կենդանական աշխարհը մեր տեսադաշտում», Վանո Եղիազարյան. «Նոր մտածողություն` Ազատ Եղիազարյանի գրականագիտական ակնարկում», Հակոբ Հարություն. «Բանակռվով անցած ճշմարտություն», Վահրամ Թաթիկյան, Շանթ Մկրտչյան. «Որսած գեղեցկություններ», Պատմություն մեծ ու ցավոտ սիրո մասին, Թորոս Թորանեան. «Վարուժանի «Հացին երգը»` թուրքերեն»
  7. Լուի դը Ֆյունես. ֆրանսիական կինոյի լեգենդը
  8. Հեռանկար. Տիգրան Ավինյան
  9. Հեռանկար. Արթուր Խաչատրյան
  10. Հրապարակ, թիվ 32, 2020, Էլի Սերժն է մեղավոր, Սերժ Սարգսյանի դեմարշը, Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է, Ես քարոզչություն եմ անելու ոչ թե որպես մարզպետ, այլ` ՔՊ զինվոր, Դուք եկել եք պաշտպանելու արդարադատությունը, Ես իմ շրջապատում որևէ «վնգստացող դատավոր» չեմ ճանաչում, Կորոնավիրուսը` փող աշխատելու հնարավորություն, Կքվեարկեն հեռակա կարգով, ԲՀԿ-ն իր լիցենզավորված անդամներին չի տա «ոչ»-ին, Քննչականի թիրախում Ջոն Ֆարխոյանն է. Վերմիշյանը նրա դեմ ցուցմո՞ւնք է տվել, Ի վերջո, ինչո՞ւ խմբակցությունից դուրս եկավ Ուրիխանյանը, Քանդե´ք բարիկադները «նրանց» ու «ձերոնց» միջև, դարձեք բոլոր հայերի երազանքների առաջնորդը, Ադրբեջանական լկտի քարոզչությանը` 0 արձագանք Հայաստանից, Թող առողջ մրցակցություն լինի, ես որևէ խնդիր չեմ տեսնում, Ծաղկաձորում թուրքե՞ր են, թե՞ Թուրքիայից ժամանած հայեր, Փաշինյանը վերարտադրում է ՀՀԿ-ի արատավոր ավանդույթները, Եթե այսօրը լիներ վերջինն իմ կյանքում, Առաջ «չամադաններով» Բաղրամյան 26 էին գնում, հիմա` «Դվին» ռեստորան, Կառավարության կողմից փոխհատուցում պետք է տրվի
  11. Կիրակնօրյա լուրեր
  12. Հանրային քննարկում. «Մարտի 1-ի» ողբերգությունից 12 տարի անց (մասնակիցներ` Ռուզան Հարությունյան` Տիգրան Աբգարյանի մայրը, Սարգիս Քլոյան` Գոռ Քլոյանի հայրը, Էդիկ Հարությունյան` Սամվել Հարությունյանի հայրը, Աննա Հովհաննիսյան` Տիգրան Խաչատրյանի մայրը, Վաչագան Ֆարմանյան` Արմեն Ֆարմանյանի հայրը)

 

02.03

  1. Կորոնավիրուսը խնայո՞ւմ է երեխաներին
  2. Կորոնավիրուսի իրական աղբյուրը
  3. Կորոնավիրուսը և օդի մաքրությունը
  4. Ռուսաստանը հարևաններից պահանջում է վերադարձնել պարտքը
  5. Փաստեր և հորինվածքներ ռազմական հակահետախուզության մասին
  6. Փաշինյանը կորոնավիրուսի մասին
  7. «Կրթական ինքնավարություն» նախագիծ. «Հերթական հետաքքիր հանդիպումը»
  8. Հրապարակվեց իմ փետրվարյան օրագիրը
  9. Հորիզոն (Շանթ, 20.00)
  10. Լուրեր (Հ1, 21.00)
  11. Համաշխարհային մտավոր խաղեր. Նիկաս Սաֆրոնովն ընդդեմ Անատոլի Վասերմանի
  12. Мир криминала, № 5, 2020, Месть за разрушенную мечеть (стр. 2-3, также – Индийский 9/11), Главный «приз» Джона Эвери (стр. 4-5, также – Биография Генри Эвери, самый успешный пират), Марш обречённых (стр. 6-7, также- Батаанский марш смерти), Кейптаун – столица ужаса (стр. 8-9, также – Насколько опасна Южная Африка?), Капкан для Дракулы (стр. 10-11, также – Влад Цепеш, Граф Дракула: всеобщий ужас и мировой феномен), Аферисты с берегов Волги (стр. 12-13), Смерть в раю (стр. 14-15, также – Багамы – убийство века и Гарри Окс), Начальник Жеглова и Шарапова (стр. 16-17, также – Александр Михайлович Урусов – комиссар милиции III ранга), Охота на боссов мафии (стр. 18-20), Криминальный календарь. Март (стр. 21), Бунт против неверных (стр. 22-23, также – Уроки туркестанского восстания), С палачом по жизни (стр. 24), Словарь блатного жаргона (стр. 25), Гибель премьера Горемыкина (стр. 26-27, также – Тайна гибели Ивана Горемыкина), Гений «эпохи джаза» (стр. 28-29, также – Фрэнсис Скотт Фицджеральд), Елена Яковлева, Портрет Петра I (детектив-загадка, стр. 31), Криминальные курьёзы (стр. 33), По зову бездны (стр. 34-35, также – Сердце белого офицера, Жизнь, любовь и смерть Марины Цветаевой), Как украли золото сарматов (стр. 36)

Շարունակել կարդալ