1+20 ասույթ դեկտեմբերի 10-ի մոտիվներով- 8

  1. Աստվածային արդարությունը չի հաստատվի առանց մարդկային       արդարության: (Ա. Տիգրանյան)
  2. Ամենագործուն օրենքները չգրված օրենքներն են: (Վ. Շվեբել)
  3. Ստեղծեք միայն փոքրաթիվ օրենքներ, բայց հետևեք, որ նրանք ճշտությամբ կատարվեն: (Ջ. Լոկ)

  1. Դատավորը խոսող օրենքն է, իսկ օրենքը` համր դատավորը: (Կիկերոն)
  2. Ենթակա չլինել ոչ մի օրենքի նշանակում է զրկված լինել ամենափրկարար պաշտպանությունից, քանզի օրենքները պետք է պաշտպանեն մեզ ոչ միայն ուրիշներից, այլ նաև մեզնից: (Հ. Հայնե)
  3. Չկա այնպիսի օրենք, որը կբավարարեր բոլորին: (Կատոն Ավագ)
  4. Այնտեղ, որտեղ տիրապետում է դաժան օրենքը, մարդիկ երազում են անօրինականության մասին: (Ս. Լեց)
  5. Հմտորեն հիմնավորել սեփական ցանկությունները որպես օրինական և այդպիսով դարձնել դրանք իրավունքի հիմք, ահա, ինչումն է արվեստը նրանց, ովքեր կոչված են ստեղծել իրավական հասարակություն: (Վ. Շվեբել)
  6. Օրենքի տառը հարկ է մտցնել այբուբեն: (Ս. Լեց)
  7. Մտցնել օրենքներ, որոնք հակասում են բնության օրենքներին, նշանակում է ծնել հանցագործություններ, որպեսզի հետո կատարողները պատժվեն: (Թ. Ջեֆերսոն)
  8. Լիակատար կատարելության հասած մարդը բարձր է բոլոր կենդանիներից, բայց դրա փոխարեն նա ցածր է բոլորից, եթե ապրում է առանց օրենքների և արդարության: (Արիստոտել)
  9. Մարդն ունի երկու պահանջ. առաջին` պաշտպանություն բռնությունից, երկրորդ` իր տեսակետների և կամքի նշանակալիություն: Պաշտպանությունը նրան տրամադրում է իրավական պետությունը, իսկ տեսակետների և կամքի նշանակալիությունը` ժողովրդավարությունը: (Կ. Յասպերս)
  10. Որտեղ բացակայում է ուժը, այնտեղ իրավունքն անհետանում է; որտեղ այն առաջանում է, այնտեղ իրավունքն սկսում է ճառագել: (Մ. Բարրես)
  11. Այն, ինչ կապված է օրենքի հետ, իրավունք է տալիս: Բայց ինքնին այդ իրավունքը ո´չ բանականության, ո´չ էլ արդարության իրավունքն է. այն ուժի իրավունքն է: (Ժ. Լամետրի)
  12. Արդարությունն առանց ուժի անօգնական է, ուժն առանց արդարության` բռնակալական: (Պասկալ)
  13. Արդարությունը կտիրի այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը կընկալի ուրիշի վիրավորվածությունը որպես իրենը: (Սոլոն)
  14. Ազատությունն ինչպես մարդու, այնպես էլ պետության հիանալի և վեհասքանչ սեփականությունն է: (Սոկրատես)
  15. Բնական ազատության կատարելությունը նրա անսահմանությունում է, իսկ քաղաքացիական ազատության կատարելությունը` նրա սահմանափակվածությունում: (Անհայտ հեղինակ)
  16. Միայն ազատության վերացմանը ծառայող ազատությունը պետք է բացառվի: (Օ. Բովուար)
  17. Ազատությունը, որի վրա մենք կարող ենք հույս դնել, կայանում է ոչ թե նրանում, որ պետությունում երբեք չառաջանան դժգոհություններ և բողոքներ, այլ նրանում, որ նրանք ազատորեն ունկնդրվեն, լրջորեն քննարկվեն ու արագորեն վերացվեն: (Ջ. Միլտոն)
  18. Ազատ մարդը նա է, ում կոչում է աշխարհը և ով պատասխանում է նրա կոչին. նա պատասխանատու մարդն է: (Է. Մունյե)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s