(դասընթացի ծրագիր 11-րդ դասարանի համար)
- Իրավիճակի նկարագրություն
Պատմական իրականության ահագնացող խեղաթյուրումները, պատմության դասերի` խմբային շահերից բխող մեկնաբանություններ տեղեկատվական մատչելիությունը, ուսումնական գործի կազմակերպման ձևերի անկանխատեսելի փոփոխականությունը պարտադրում են դասագործընթացի նպատակային և բովանդակային շեշտադրումների արդիականացում, որի փորձն էլ արվել է ներքոշարադրյալ տեքստում:
- Նպատակներ
Ա.Նպատակաուղղել սովորողներին պատմության դասերի յուրացմանը;
Բ. Անհատականացված աշխատանքով ամրակայել սովորողի` պատմական օրինաչափությունների դրսևորման առանձնահատկությունների կոգնիտիվ ընկալման հմտությունը:
- Խնդիրներ
Ա. Անկախ սովորողի մասնագիտական կողմնորոշումից պահպանել նրա հետաքրքրասիրությունը մեր անցյալի իրողությունների ու նրանց դասերի նկատմամբ;
Բ. Սովորողների համագործակցային հմտությունների ձևավորում;
Գ. Ուսումնական գործընթացում օտար լեզուների պարբերական օգտագործում;
Դ. Տարբեր տեսակետներ անկողմնակալ վերլուծելու և գնահատելու կարողության զարգացում;
Ե. Կրթական ինքնավարության սկզբունքների և մեթոդների համընդհանուր կիրառում ներդասարանային ու արտադասարանային հարաբերություններում:
- Դասավանդման հիմնական մեթոդները
Ա. Բանավեճ, այդ թվում` արտակրթահամալիրային հարթակներում;
Բ. Դասախոսություն, այդ թվում` արտակրթահամալիրային մասնագետի;
Գ.Համատեղ դաս այլ մասնագետի հետ;
Դ.Համատեղ դաս այլ կրթական հաստատության սովորողների հետ;
Ե. Հետազոտական աշխատանքի հրապարակային պաշտպանություն;
Զ. Հոգեբանական էֆեկտների չնախազգուշացված և պարբերական կիրառում:
- Ուսումնական գործի կազմակերպման ձևերը
Ա. Ֆիզիկական միջավայրում
Ա 1. Կրթահամալիրի տարածքում բացօթյա (սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին);
Ա 2. Արտակրթահամալիրային տարածքում բացօթյա;
Ա 3. Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն;
Ա 4. Արտակրթահամալիրային շենքային տարածքում` այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինոթատրոն:
Բ. Վիրտուալ միջավայրում
Բ 1. Անհատական և խմբային հեռավար ուսուցում;
Բ 2. Առցանց դասախոսություն;
Բ 3. Առցանց քննարկում:
- Գնահատում
Սովորողի ուսումնական գործունեության գնահատումն իրականացվելու է «Գնահատման տարբերակ» հեղինակային հոդվածում շարադրված մոտեցմամբ:
- Բովանդակություն
Ա. Բուրժուական հեղափոխությունների մեկնարկն արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլի սկզբին (3 ժամ);
Բ. Էջմիածնի և Անգեղակոթի ժողովները, նրանց անմիջական հետևանքներն ու դասերը (2 ժամ);
Գ. Հայոց ազատագրական պայքարի զինված փուլը XVIII դարի I կեսին (4 ժամ);
Դ. Հայոց ազատագրական պայքարի գաղափարախոսական փուլը XVIII դարի II կեսին (2 ժամ);
Ե. ԱՄՆ-ի առաջացման պատճառները և անմիջական ու դարախոր հետևանքները (2 ժամ);
Զ. Ֆրանսիական հեղափոխությունը և նրա համաշխարհային նշանակությունը (2 ժամ);
Է. Անհատի դերը պատմության մեջ. Նապոլեոն Բոնապարտ (2 ժամ);
Ը. Ռուսական և Օսմանյան կայսրությունների գործոնը հայոց պատմության մ. թ. XIX դարում (4 ժամ);
Թ. Միջազգային հարաբերությունները XIX դարում (4 ժամ);
Ժ. Հայ ժողովրդի տարբեր հատվածների սոցիալ-տնտեսական դրությունը XIX դարում (3 ժամ);
ԺԱ. Հայկական հարց. Էություն և միջազգայնացում (2 ժամ);
ԺԲ. Հայոց ազատագրական պայքարի գաղափարախոսական և կազմակերպչական նոր փուլը. կազմակերպություններից մինչև կուսակցություններ (4 ժամ);
ԺԳ. Հայոց ազատագրական պայքարի հայդուկային փուլը (2 ժամ);
ԺԴ. Հայոց ցեղասպանության առաջին փուլը (2 ժամ);
ԺԵ. Հայոց ազատագրական պայքարի զանգվածային փուլը XX դարի առաջին տարիներին (4 ժամ);
ԺԶ. Հայկական քաղաքական ուժերի ճակատագրական սխալները XX դարի սկզբին (2 ժամ);
ԺԷ. Առաջին աշխարհամարտի համաշխարհային պատմությունը (4 ժամ);
ԺԸ. Առաջին աշխարհամարտի հայկական պատմությունը (4 ժամ);
ԺԹ. Համաշխարհային մշակույթը նոր ժամանակներում (4 ժամ);
Ի. Հայկական մշակույթը նոր ժամանակներում (4 ժամ);
ԻԱ. Էջեր հայկական գաղթավայրերի պատմությունից (4 ժամ);
ԻԲ. Ամփոփիչ բանավեճ. «Մարդկության պատմության նոր ժամանակների դասերը» թեմայով (4 ժամ):
Պարզաբանում. Համաշխարհային պատմության թեմաների ուսումնասիրման ժամանակ էլ միշտ ներառվելու է հայկական բաղկացուցիչը:
29.08.2020 © Աշոտ Տիգրանյան