Հետազոտական աշխատանքների թեմաներ
- Պետության մասին գիտական պատկերացումների էվոլյուցիան առաջին պետությունների ձևավորումից մինչև մեր օրերը;
- Հայկական պետությունը «Սասնա ծռեր» էպոսում;
- Հայկական հնագույն պետությունները և նրանց պետականաստեղծ դասերը;
- Արմենիա-Շուպրիայի առեղծվածը;
- Հայկական ստրկատիրական պետությունները. օրինաչափություններ, առանձնահատկություններ, դասեր;
- Անհատի պետականաստեղծ դերը;
- Հայկական ավատատիրական պետությունները միջնադարյան քաղաքակրթությունների համատեքստում;
- Պետության վերստեղծման գործիքները մարդկության պատմության տարբեր շրջափուլերում;
- Հանրապետություններն աշխարհում և հայկական իրականությունում;
- Հայոց պետության ներկան և ապագան:
Պարզաբանում. 1. Հետազոտական աշխատանքը կարող է կատարվել ինչպես անհատապես, այնպես էլ փոքր խմբերով (2-4 հոգանոց); 2. Սովորողն իրավունք ունի առաջարկել հետազոտական աշխատանքի այլ թեմա դասընթացի բովանդակության սահմաններում; 3. Հետազոտական աշխատանքների հրապարակային նախնական պաշտպանությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին:
01.09.2020 © Աշոտ Տիգրանյան