Սեպտեմբեր
- Կատարիր ինքնաբնութագրում;
- Շարադրիր գեղարվեստական կամ փաստագրական պատում «Իմ ընտանիքը» թեմայով;
- Կատարիր հետազոտական աշխատանք «Իմ գերդաստանը» թեմայով;
- Հրապարակիր Ձեր տոհմածառը:
01.09.2020 © Աշոտ Տիգրանյան
Հոկտեմբեր
- Բացատրիր, թե ինչ է Հայրենիքը;
- Մանրամասն նկարագրիր ծնողներիդ, պապիկ-տատիկներիդ ծննդավայրերը, նաև` բնութագրիր նրանց բնակիչներին;
- Կազմիր և մեկնաբանիր Ձեր մարզի քարտեզը;
- Թվարկիր Հայկական լեռնաշխարհի հնարավորինս շատ աշխարհագրական օբյեկտներ;
08.10.2020 © Աշոտ Տիգրանյան
Նոյեմբեր
- Համառոտ շարադրիր հայոց լեզվի առաջացման և փոփոխությունների պատմությունը;
- Գրիր էսսե «Ես և մայրենին» թեմայով;
- Ապացուցիր, որ պետությունը կարևորագույն արժեք է;
- Պատմիր հայկական պետությունների ամենակարևոր իրադարձությունների կամ առանձնահատկությունների մասին;
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ» թեմայով:
30.10.2020 © Աշոտ Տիգրանյան
Դեկտեմբեր
- Շարադրիր քո տեսակետը ազգի և պետության հարաբերությունների մասին;
- Գրիր էսսե «Ես և իմ ազգը» թեմայով;
- Պատմիր հայ ժողովրդի առաջացման հնարավորինս շատ վարկածներ;
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայ հանճարները, ես և իմ ազգը» թեմայով:
30.11.2020 © Աշոտ Տիգրանյան
Փետրվար
- Շարադրիր քո տեսակետը պետությունում ազգային փոքրամասնությունների դերի մասին;
- Հեղինակիր ռեպորտաժ «Ես ազգային փոքրամասնության բնակավայրում» թեմայով;
- Մանրամասն պատմիր ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի մասին;
- Կատարիր հետազոտական աշխատանք «Հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների մշակութային փոխհարստացումը» թեմայով:
22.01.2021 © Աշոտ Տիգրանյան
Մարտ
- Շարադրիր քո տեսակետը «Սասնա ծռեր» էպոսի հիմնական գաղափարների մասին;
- Գրիր էսսե «Հայկական էպոսի իմ սիրելի հերոսը» թեմայով;
- «Պատմական վերակառուցում» նախագծի շրջանակում մենակ կամ խմբով իրականացրու էպոսի` Ձեր ընտրած դրվագի վերակառուցում:
25.02.2021 © Աշոտ Տիգրանյան
Ապրիլ
- Համեմատիր մեր էպոսը հարևան ժողովուրդների էպոսների հետ;
- Կազմակերպիր հայոց ազգային խաղերի ուսուցում;
- «Պատմական վերակառուցում» նախագծի շրջանակում մենակ կամ խմբով իրականացրու այլ ժողովրդի որևէ էպիկակական պատումի` Ձեր ընտրած դրվագի վերակառուցում:
29.03.2021 © Աշոտ Տիգրանյան
Մայիս
- Շարադրիր հայոց արժեհամակարգի փուլերի բովանդակությունները;
- Կազմակերպիր բանավեճ «Արժեհամակարգը որպես ԵՍ-ի դրսևորման հիմնաքար» թեմայով;
- Պատմիր քո արժեհամակարգի և նրան սպառնացող վտանգների դեմ պայքարի փորձիդ մասին:
27.04.2021 © Աշոտ Տիգրանյան