(հաշվետվություն)
- Հասարակագիտական ստոգատեսի ընթացքն ինձ բերեց այն միանշանակ եզրահանգման, որ իմ կրթական գործունեությունը թևակոխել է նոր փուլ` խորության վերակառուցում, այսինքն` գերկենտրոնացում ուսուցիչ-աշակերտ համագործակցության եղած հարթակների զարգացման և նոր հարթակների ձևավորման վրա: Այդ ուղղությամբ շարունակական քայլեր են առաջարկությունների բազմազանությունը և բազմաշերտությունը Կլոր սեղան-հավաք. հասարակագիտական ստուգատեսի ամփոփում փուլի ժամանակ, «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ» նախագծի հերթական քայլը, համագործակցության ինստիտուցիոնալացումը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի հետ;
- «Պատմության վերակառուցում» նախագծով աշխատում եմ արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների (Քարե դար) և միջին դպրոցի 6-4 դասարանի մի խումբ սովորողների (Ուրարտու) հետ;
- Փոխարինել եմ 4 դասաժամ արևմտյան դպրոց-պարտեզում և 2 դասաժամ միջին դպրոցում;
- Խորհրդատվություն եմ իրականացրել «Կոնստանդնուպոլսի անկումը» (հեղինակ` 10-րդ դասարանի սովորող Ամալյա Զաքարյան), «Ամերիկյան երազանք» (հեղինակ` 11-րդ դասարանի սովորող Էլեն Մկրտչյան) հետազոտական աշխատանքների բարելավման ընթացքում;
- Սկսել եմ 2022-2023 ուստարվա առարկայական այլընտրանքային ծրագրերի համահեղինակների կազմի համալրումը և աշխատանքների նախապատրաստական փուլը;
- Հետևողականորեն շարունակում եմ ինքնակրթությունը` տեսակարար կշռում ավելացնելով գեղարվեստական և գիտական գրքերի բովանդակության յուրացումը:
19-30.04 © Աշոտ Տիգրանյան