Մուտքի ճամբար

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

        Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով:

  1.  Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. մեկ աշխատանք սովորողի ընտրած բնագավառից;
  2.  Աշխատանքի ծավալը չի սահմանափակվում;
  3. Տառատեսակ. Arial Unicode 14;
  4.  Մասնագիտական օժանդակություն. խորհրդատու ուսուցիչ կամ գիտական ղեկավար (արտակրթահամալիրային), կամ երկուսը միասին սովորողի ընտրությամբ;
  5. Օգտագործված աղբյուրներ. քանակը` նվազագույնը 9-ը, որից նվազագույնը 3-ը օտարալեզու: Եթե հայալեզու աղբյուրներ չկան` նվազագույնը 2 օտար լեզվով աղբյուրների օգտագործում:

  Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Հանրագիտարանային աղբյուրները վերը նշված քանակի մեջ չեն հաշվառվում: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում;

  • Աշխատանքի կառուցվածքը.

Ներածություն. աշխատանքի ծավալի 10-15%-ը;

Հիմնական մաս. աշխատանքի ծավալի 70-80%-ը, կարող է բաժանվել ցանկացած քանակությամբ հատվածների;

 Ամփոփում. աշխատանքի ծավալի 10-15%-ը:

Ներածությունում հիմնավորվում է ընտրված թեմայի կամ հիմնախնդրի կարևորությունը մարդկության կամ որևէ տարածաշրջանի, կամ որևէ էթնոսի, կամ հասարակության որևէ շերտի, կամ կոնկրետ բնակավայրի համար:

  Հիմնական մասում տրվում է ընտրված թեմային վերաբերող վարկածների կամ ընտրված հիմնախնդրի լուծման տարբերակների հեղինակային շարադրանքը:

 Ամփոփման մեջ հիմնավորվում է այն վարկածը, որին հակված է հետազոտական աշխատանքի հեղինակը կամ հեղինակի ձևակերպած վարկածը: Հիմնախնդրի հետազոտման դեպքումհիմնավորվում է հետազոտական աշխատանքի հեղինակի կողմից իրատեսական և արդյունավետ համարվող լուծման տարբերակը կամ հեղինակի կողմից սահմանված տեսանելի ժամանակահատվածումհիմնախնդրի լուծման անհնարինությունը;

7. Ամփոփման ձևաչափ. մասնագիտական գրախոսություն (արտակրթահամալիրային մասնագետի) կամ հրապարակային պաշտպանություն, կամ երկուսն էլ (սովորողի ընտրությամբ) ուսումնական տարվա ընթացքում;

 8. Գնահատում

1. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված առավելագույն կրեդիտները տրվում են 1-2 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից բացառիկ գնահատված պաշտպանության դեպքում;

2. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 85-90%-ը տրվում է 3-4 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից գերազանց գնահատված պաշտպանության դեպքում: Այդպիսի հետազոտական աշխատանքներն ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ հրապարակվող էլեկտրոնային ժողովածուի մաս են կազմում: Այս երկու դեպքերում խորհրդատու ուսուցիչը ստանում է լրավճար:

3. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 70-80-%-ը տրվում է 1 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից լավ գնահատված պաշտպանության դեպքում;

4. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 50-60-%-ը տրվում է 2 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջին գնահատված պաշտպանության դեպքում:

Երկուսից ավելի էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջինի ցածր գնահատված պաշտպանության դեպքում սովորողը կրեդիտ չի ստանում: Եթե ձախողումը տեղի է ունեցել դեկտեմբերին սովորողն իրավունք ունի վերցնել նոր թեմա կամ հիմնախնդիր:

Պարզաբանումներ

 1. Դասավանդողն իրավունք ունի հրաժարվել` ղեկավարել սովորողի հետազոտական աշխատանքը;

2. Սովորողն իրավունք  ունի առաջարկել հետազոտական աշխատանքի թեմա, որն ընդգրկված չէ դասավանդողների ներկայացրած ցուցակներում:

10-13.07.2022                   ©            Աշոտ Տիգրանյան

Լրամշակված է 08.09.2022             ©              Աշոտ Տիգրանյան

    Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ

Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է իրականության որևէ հիմնախնդրի հրապարակայնացման, քննարկման և լուծման ուղղություններով:

  1. Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. Մեկական կարճաժամկետ կամ միջնաժամկետ և երկարաժամկետ նախագիծ սովորողի ընտրությամբ` դասավանդողների ներկայացրած ցուցակից կամ սովորողի ձևակերպած ու մասնաժողովում հաստատված նախագիծը;
  2. Նախագծերի ժամկետները. Կարճաժամկետ` մեկ կիսամյակ, միջնաժամկետ` մեկ ուսումնական տարի, երկարաժամկետ` երեք տարուց ոչ պակաս;
  3. Նախագծի կառուցվածքը`

Ա. Իրավիճակի նկարագրություն (ընտրված հիմնախնդրի համառոտ պատմությունը և նրա լուծման արդի խոչընդոտները);

Բ. Նախագծի շահառուները (թվարկվում են հասարակության այն շերտերը, որոնք կօգտվեն հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերից)

Գ. Նպատակ (հիմնախնդրի լուծում կամ լուծման տարբերակների ցուցանում)

Դ. Խնդիրներ (դեպի նպատակ տանող քայլերի հերթագայություն);

Ե. Նախագծային նպատակին հասնելու ենթադրվող ժամկետը;

Զ. Նախագծային խմբի մեկնարկային մասնակիցները;

Է. Նախագծային խմբի հնարավոր մասնակիցները;

Ը. Ակնկալվող արդյունքը (նպատակի իրականացում կամ ընտրված հիմնախնդիրը տեսանելի ապագայում լուծելու անհնարինության հիմնավորում);

4. Ընթացիկ գործունեության տեսակներ`

 ա) նախագծային խմբի պարբերական հանդիպումներ;

 բ) հանդիպումներ մասնագետների հետ;

 գ) ուսումնական ճամփորդություններ;

 դ) տեղեկատվական հրապարակումներ նախագծային գործունեության ընթացքի մասին;

5. Ամփոփման ձևաչափ. նախագծի կամ նրա փուլերի արդյունքների հրապարակային ներկայացում ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ;

6. Գնահատում. ուսումնասիրվող հիմնախնդրին առնչվող մասնագետներից և հասարակության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը գնահատում է կրեդիտային համակարգով 1-10 միջակայքում:

Բ. ենթակետի պարզաբանում. 1. Օգտվելը պետք է հասկանալ բառի ամենալայն իմաստով, այսինքն` նաև մտավոր և հոգևոր; 2. Ենթադրվում է շահառուների մասնակցությունը հիմնախնդրի լուծմանը:

13.07.2022            ©                      Աշոտ Տիգրանյան

      Հարցեր` պատասխանների հետագա քննարկման միտումով

  1. Ներկայացրու քո գերդաստանը;
  2. Ինչո՞ւ ես կրում քո անունը և ինչ է այն նշանակում;
  3. Ո՞րն է հանրակրթական ամենահետաքրքիր առարկան և ինչո՞ւ ես այդ կարծիքին;
  4. Ո՞րն է հանրակրթական ամենաձանձրալի առարկան և ինչո՞ւ ես այդ կարծիքին;
  5. Ո՞րն է քեզ ամենահետաքրքրող գիտությունը և ինչո՞վ է այն քեզ գրավում;
  6. Ո՞րն է քո ամենասիրելի մարզաձևը և ինչո՞ւ ես այն գերադասում;
  7. Ո՞ր թատերական ներկայացումը մեզ խորհուրդ կտայիր դիտել և ինչո՞ւ;
  8. Ո՞ր ֆիլմը մեզ խորհուրդ կտայիր դիտել և ինչո՞ւ;
  9. Ո՞ր քաղաքական գործչին ես համակրում և ինչո՞ւ;
  10. Որո՞նք են գիտության երեքական կարևորագույն նվաճումները մարդկության պատմության ընթացքում և 21-րդ դարում:

25.06.2023                  ©                  Աշոտ Տիգրանյան

«Մուտքի ճամբար»-ի առաջին փուլի մասնակիցների

                         բնութագրերը

  1. Մարի Սարգսյան – Ունի վերլուծական կարողություններ, սակայն դրանց զարգացումը չի կարևորում: Ուսումնական հետաքրքրությունների ոլորտները բազմաբնույթ են, բայց ամրակայված չեն նպատակի հստակությամբ: Ուսումնական գործունեության նկատմամբ վերաբերմունքն առավելապես զգացմունքային է: Մարդկային փոխհարաբերություններում անտեսում է բացասական դրսևորումները;
  2. Քրիստինա Ալախվերդյան – Ձգտում է առանձնացնել կարևորը երկրորդականից, որը երբեմն հաջողվում է: Հետաքրքրություն է ցուցաբերում համագործակցային գործունեության նկատմամբ, սակայն այդ մոտեցումը ստվերվում է հարմարվողականության հակումով: Գրավոր խոսքը հստակ է, բայց պակասում է վերլուծական բաղկացուցիչը;
  3. Լևոն Սահրադյան – Խելացի անհատականություն է: Հետևողականորեն միտված է ուսումնական գործունեության ոլորտում շոշափելի հաջողությունների: Հասկացությունների սահմանման կարողությունը մոտենում է հմտության մակարդակի: Ցանկացած հարցում սեփական կարծիք ունենալու ծայրահեղացած ձգտման արդյունքում փաստարկների անբավարարության պարագայում կարող է սխալ պատկերացում ստեղծվել Լևոնի մտավոր ներուժի մասին: Լիդերության հակում ունի: Ուսումնական կարգապահությունը թերի կողմեր ունի;
  4. Համլետ Դադյան —  Անկեղծ անձնավորություն է: Հանրակրթական առարկաներից որևէ մեկը չի գերադասում, սակայն ընդգծում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Մաթեմատիկա» գիտությունների դերը մարդկության պատնության մեջ, սակայն վերջիններիս մասին ունի մակերեսային պատկերացումներ: Կարևորում է մտածելու իրավունքը և հայրենիքի ու ազգի նվիրյալ լինելը: Արվեստի նկատմամբ վերաբերմունքը բացակայում է: Գրավոր խոսքը գրագետ է, առկա են վերլուծական որոշակի ձևակերպումներ;
  5. Հակոբ Հովհաննիսյան – Մտքերը ձևակերպում է հստակ, առանց ավելորդաբանությունների: Կարևորելով գիտելիքը և մասնագիտական կողմնորոշումը, երբեմն անհետևողականություն է ցուցաբերում կոնկրետ գիտելիքի ճշգրտման հարցում: Հետաքրքրությունների ոլորտից դուրս են քաղաքականությունը և սպորտը, ինչպես նաև այն ամենը, ինչը «կյանքում չենք տեսել»: Բարձր է գնահատում ռիսկի գործոնը;
  6. Հայկ Հարությունյան – Մտավոր կարողությունները միջինից բարձր են, բայց գրավոր խոսքում երբեմն սպրդում են տրամաբանական հակասություններ: Իրականության նկատմամբ վերաբերմունքը վերլուծա-քննադատական է: Աղբյուրների օգտագործման հարցում կաղում է;
  7. Ինա Վարդանյան – Մասնագիտության հարցում այս պահի դրությամբ կողնորոշված է: Դպրոցի առաքելության մասին պատկերացումները մակերեսային են: Գրավոր խոսքում ավելի հաջողակ է;
  8. Գուրգեն Հայրապետյան – Գրավոր պատասխաններում խուսափել է հիմնավորումներից և պարզաբանումներից: Գիտությունների, նույնիսկ` իր սիրելի, ուսումնասիրության ոլորտների մասին հստակ պատկերացում չունի:
  9. Եկատերինա Այվազյան – Կրթության նկատմամբ ունի հակասական վերաբերմունք, մի կողմից` կրթության նպատակը միայն գիտելիք տալն է, մյուս կողմից` մեղադրում է` «… որոշ դպրոցներ չեն ապահովում աշակերտներին ազատ և խորը մտածելակերպով և կյանքի դասերով»: Հասկացությունների սահմանման փորձերում հիմնականում ձախողվում է: Ուսումնական հետաքրքրությունների կիազակետում բնական գիտություններն են;
  10. Իռեն Խանզրադյան – Հակված չէ նկատել սեփական թերությունները և բացթողումները: Որոշ դեպքերում չի կարողանում հիմնավորել արտահայտած կարծիքը: Գրավոր խոսքում արժեքավոր դիտարկումների կողքին առկա են տրամաբանական հակասություններ;
  11. Լաուրա Գևորգյան – Կարևորում է ընկերականությունը և երազում է աշակերտների միջև խտրականությունների վերացման մասին: Համոզված է, որ արվեստն ու սպորտը կարող են կարևոր դեր խաղալ սովորողների «…ստեղծագործական ունակությունների, հետաքրքրությունների և բազմազանության զարգացման գործում»: Հանձնարարությունները կատարելիս պարտաճանաչությամբ չի փայլում;
  12. Մանե Բարսեղյան – Համոզված է, որ ազատությունը կրթության մի մասն է: Միաժամանակ` «Ազատությունը մարդու կյանքի ամենակարևոր մասն է` առանց որի մենք չենք ապրում, այլ ֆիզիկապես գոյություն ենք ունենում»: Զգացմունքային անձնավորություն է;
  13. Մարի Կարապետյան – Հպարտ է իր գերդաստանով և Սյունիք աշխարհով: իր ապագա մասնագիտությունը փնտրում է հասարակական գիտությունների ոլորտում: Երբեմն խորությամբ չի ընկալում հարցադրումը և այդ դեպքում  բացակայում է իրեն հատուկ վերլուծական, մանրակրկիտ մոտեցումը: Գրավոր խոսքը գրագետ է, քննարկվող թեմային աշխատում է ցուցաբերել բազմակողմանի մոտեցում, փորձում է խուսափել անորոշություններից;
  14. Լիա Սարգսյան – Կարևորում է սովորողի անհատական պլանը, որն արտացոլանքն է նրա մարդկային էության և կրթական համակարգի մասին պատկերացումների: Սակայն անհատական պլանն իրականացնելու համար հարկ կլինի հաղթահարել Լիայի անպարտաճանաչությունը և որոշ դեպքերում դրսևորվող մակերեսայնությունը;
  15. Սյուզաննա Ավետիսյան – Հետևողական չէ տրված առաջադրանքները կատարելիս: Կարևորում է ֆինանսական գրագիտությունը և կյանքի բազմակողմանի իմացությունը, սակայն աշխատասիրության անհրաժեշտ մակարդակ և դժվարությունները հաղթահարելու կայուն պատրաստակամություն չի դրսևորում;
  16. Նարե Կարապետյան – Համեստ աղջնակ է, փակ համակարգի որոշակի տարրերով: Գրավոր խոսքում լեզվական և իմացական լուրջ բացթողումներ ունի: Հետաքրքրությունների ոլորտը սահմանափակ է;
  17. Էլեն Մելքումյան – Մեկը շատերից, ում անհատականության դրական բաղադրիչները անհամեմատ շատ են բացասականից, բայց ընդհանուր համատեքստում չեն ընդգծվում խորության բացակայության պատճառով;
  18. Նունե Բաբայան – Երկու ինքնաբնութագրող մեջբերում` «… ինձ չի թվում որ արվեստը պետք է գնահատել» և «Իմ տարիքի և իմ խելքի գործը չէ» («Ո՞ր քաղաքական գործչին ես համակրում և ինչո՞ւ» հարցի պատասխանից): Անփույթ գրավոր խոսքում: ուսումնական ակտիվությամբ աչքի չի ընկնում;
  19. Նարեկ Մելիքսեթյան – Էական տարբերություններ կան գրավոր խոսքի հատվածներում կախված դրանք գրելու համար տրված ժամանակից և վայրից: Սիրում է զենք և խոհարարություն, պահանջում է ուսուցչական ջերմություն,  վերլուծում է կրթության բովանդակությունը և ներկայացնում իր տեսլականը, բայց ոչ մի գիտությամբ չի հետաքրքրվում և արվեստին էլ առանձնապես տեղ չի տալիս: «Դպրոցը չի սովորեցնում երջանիկ լինել!» գրում է Նարեկը, իսկ իր իսկ հայացքում և դիմախաղում երջանկությունը բացակայում է ներկաների փոքրիկ հաջողությունների դեպքում;
  20. Դանիել Սամահա – Կիրթ և զուսպ անձնավորություն է: Գրավոր տեքստում խուսափել է գրել իր գերդաստանի մասին և միայն մի տեսանկյունից է ներկայացրել իր սպասելիքները կրթական համակարգից: Մտերմիկ զրույցում անհամեմատ պատրաստակամ է խոսել իր անձնականի և կրթահամալիր գալու նպատակների մասին: Հատկապես առաջին շաբաթներին անմիջական աջակցության կարիք ունի;
  21. Դանիել Գրիգորյան – Իր ընտրած մասնագիտությունը (ատամնատեխնիկ) և սիրելի առարկաներից մեկը (կենսաբանությունը) ներդաշնակ են: Հակված է առաջադրանքների կատարման պատճենահանման մեթոդին: Տեքստերը թափթփված է շարադրում;
  22. Վահագն Թամազյան – Շփվող է, անկեղծ, կենսուրախ: Այն ներառական սովորողներից, ովքեր հստակ են պատկերացնում իրենց անելիքը կրթական ոլորտում, աշխատասիրությամբ ձգտելով իրենց հնարավորությունների առավելագույնի օգտագործմամբ հասնել նպատակների կենսագորմանը:

Պարզաբանումներ. Բնութագրված բոլոր սովորողներն էլ` 1.   Գիտության պատմությունը համարյա չգիտեն; 2. Մարդկության պատմության նշանավոր անձանց մասին մակերեսային գիտելիքներ ունեն; 3. Չեն կարողանում սահմանել հասկացությունները; 4. Դժգոհ են այն կրթական իրականությունից, որի մասնիկն են եղել:

07.07.2023                ©              Աշոտ Տիգրանյան

«Մուտքի ճամբար»-ի երկրորդ փուլի մասնակիցների

                         բնութագրերը

  1. Էլզա Պետրոսյան – Լուսավոր անձնավորություն է: Արդյունավետ ակտիվ շփումներում: Հետաքրքրությունների ոլորտն ընդարձակ է: մտավոր կարողությունները միջինից բարձր են:
  2. Արսեն Սերոբյան – Ներառական սովորող է: Աուտիկ է:Հաղորդակցական ցանկությունը նվազագույն է: Համառ է և հետևողական: Հաջողություններ ունի ՏՏ ոլորտում:
  3. Գոռ Խաչատրյան – Պինդ տղա էֆիզիկական և հոգեբանական առումներով: Ունի դժվարությունները հաղթահարելու կամք: Առարկայական հետաքրքրությունները բազմազան են: Լիդերին ենթարկվող է:
  4. Մերի Կարապետյան – Թիմային աշխատանքի ջատագով է: Ընթերցասեր է: Հետաքրքրված է երկրաչափությամբ և էկոլոգիայով: Հաղորդակցական և մտավոր կարողությունները չեն գերազանցում միջին մակարդակը:
  5. Վահագն Թամազյան – Ներառական սովորող է, սակայն կարիքը պաշտոնապես գրանցված չէ: Ունի կազմախոսական խնդիներ: Հետաքրքրությունների ոլորտը սահմանափակ չէ: Ակտիվ հաղորդակցվում է (շատախոսության աստիճան), հատկապես` դասավանդողների հետ:
  6. Մարկ Գալուստյան – Հպարտ է իր գերդաստանով: Հետաքրքրված է ֆիզիկայով:  Լեզվական ոլոտում, հատկապես` գրավոր խոսքի, էական բացթողումներ ունի: Հաղորդակցական կարողությունների մակարդակը բավարար է:
  7. Տիգրան Ավետիսյան – Լիդերության հակում ունի, որը դեռևս թույլ է հիմնավորված իր մտավոր մակարդակով և հաղորդակցական դրսևորումների ընտրողական բնույթով: Հետաքրքրված է պատմությամբ և օբյեկտիվորեն է գնահատում պատմական անհատներին: Հետևողականորեն աշխատում է ֆիզիկական հնարավորությունների կատարելագործման ուսսությամբ:
  8. Աննա Մարության – Չափազանց կարևորում է պարը: Հետաքրքրված է նաև օտար լեզուներով: Հաղորդակցական կարողությունները միջին մակարդակի են: Կիրթ և պատրաստաքկամ աղջնակ է:
  9. Աննա Գրիգորյան – Տարված է բնության գեղեցկություններով: Իրենից թեկուզ մեկ տարի փոքրերի հետ համագործակցելու ցանկություն չի ցուցաբերում: Իրավունքների համար պայքարից գերադասում է միջավայրի կտրուկ փոփոխությունը:
  10. Նարե Բաբուջյան – Անկեղծ անձնավորություն է: Հետաքրքրության ոլորտը հումանիտար առարկաներն են: Երբեմն ցուցաբերում է ինքնատիպ մտածողություն: Ընկերական շրջապատի հետ գործում է ներդաշնակ:
  11. Էրիկ Կակոյան – Զուսպ անձնավորություն է, ներառված թիմային գործաղություններում: Հետաքրքրությունների գլծավոր ոլորտը` ֆիզիկան, փոխանցվել է ժառանգաբար: Կարևորում է տեղեկատվության յուրացման մակարդակը:
  12. Էլեն Ավագյան – Վարքային դրսևորումները հակասական տպավորություն են թողնում: Սիրում է նկարել և բասկետբոլ խաղալ: Ձգտում է դառնալ զարգացած մարդ, բայց հստկա պատկերացում չունի, թե դա ինչ բնութագրիչներ ունի:
  13. Ստելլա Մելիքյան – Պարը համարում է իր եսի արտահայտման լավագույն ձևը: Գիտություններով չի հետաքրքրվում: Կոլեկտիվի շարքային անդամի վարք է դրսևորում: Հետևողական չէ իր կողմից դրված խնդիրների լուծման ուղությամբ:
  14. Ալինա Հարությունյան —  Բավարարվում է սահմանափակ հաղորդակցական կապերով: Հետաքրքրությունների ոլորտներն ընդգրկում են մաթեմատիկան, գծագրությունը, ֆիզիկան և վոլեյբոլը: Չնայած հետաքրքրված չէ քաղաքականությամբ, սակայն ռասիզմը համարում է մարդկության հիմնախնդիրներից մեկը: Մարդու համակերպվող տեսակի ներկայացուցիչ է:
  15. Անահիտ Դարբինյան – Հանրակրթության ոլոտում հետաքրքրված է հասարակագիտությամբ, աստղագիտությամբ և սպորտով: Մարդկային հարաբերությունների ոլորտում ներառվում է առանց էական դժվարությունների: Կառավարելի շարժունակ է:
  16. Սյուզի Չոլախյան – Ինքնաբնութագիրը` նպատակասլաց: Մասնագիտական նպատակը որոշակի ձևակերպված է, սակայն դրան հասնելու ուղիները որոշարկված և հնարավորությունները բացահայտված չեն: Փակ անձնավորություն է, չնայած ձգտում է հակառակ տպավորություն թողնել: Հանրակրթությունում ընտրությունը հասարակագիտական է, քիմիա հավելումով: Սպորտային պարերի ջատագով է:
  17. Մանե Քոչարյան – Հետաքրքրվում է լեզուներով և տիեզերքով: Հաղորդակցական կարողությունները բավարար են դասարանում ներառվելու և նախագծային գործունեություն ծավալելու համար: Սպորտաձևերից կարևորում է լողը:
  18. Լիլիթ Իսրայելյան – Վարժարանում ուսանելու համար անհրաժեշտ կարողությունների համակարգը բավարար մակարդակում է: Բոլոր գիտությունները համարում է հետաքրքիր, բայց առանձնացնում է հոգեբանությունը: Պարը ևս իր կրթական աշխատանքի բաղկացուցիչն է:
  19. Մանե Տոնոյան. – Ակտիվ անձնավորություն չէ, բայց գերադասում է ակտիվ միջավայրը: Ուսումնական կարողությունները միջին մակարդակում են: Սիրում է անգլերենը և բասկետբոլը, չի սիրում թատրոնը, հետաքրքրված է ֆիզիկայով:
  20. Արշալույս Էքմէքճի – Հպարտ է իր արմատներով և լավ գիտի գերդաստանի պատմությունը: Գրականությունն ու պատմությունը համարում է յուրահատուկ առարկաներ: Սիրում է ուսումնասիրել տարբեր լեզուներ: Ներդաշնակորեն ներառվում է հասակակիցների նոր կոլեկտիվում:
  21. Բենիկ Գևորգյան – Հանրակրթական առարկաների ուսումնասիրմանը մոտենում է կիրառական դիրքերից: Ինքնամոռաց տարված է վոլեյբոլով: Հաղորդակցական կարողությունները բավարար մակարդակում են: Վստահություն ներշնչող անձնավորություն է:
  22. Նարե Ղազարյան – Անկեղծ է, իր նկատմամբ` դաժան: Զգայուն և ստեղծագործող անձնավորություն է: Կրթական հակումները հասարակագիտական են: Ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերում սոցիոլոգիայի և ֆուտբոլի նկատմամբ: Հետևողականորեն աշխատում է իր հաղորդակցական կարողությունների զարգացման վրա:
  23. Մանե Մադոյան – Բարձր է գնահատում իր գերդաստանը հոգատարության, արկածախնդրության և աշխատասիրության համար: Ունի բազմաթիվ նախասիրություններ, որոնցից առանձնապես կարևորում է ընթերցանությունը, լեզուների ուսումնասիրությունը, նկարչությունը և ճամփորդությունը: Մարդամոտ անձնավորություն է:
  24. Մարիա Թամրազյան. – Կարևորում է ընկերական շրջապատը, չնայած մտերմանալու դժվարություններին: Հանրակրթության ոլորտում նախապատվությունը տալիս է բնագիտական առարկաներին: Հետաքրքրվում է այն մարզաձևերով, որոնք բացի ֆիզիկական ջանքից պահանջում են մտավոր աշխատանք:
  25. Անժելա Հարությունյան – Մասնագիտական կողմնորոշման հարցում տատանվում է հասարակագիտական առարկաների, հատկապես` հոգեբանության, և դիզայնի միջև: Կարևորում է մտքի ազատությունը և ընտրության իրավունքի հետևողական կիրառումը: Մտավոր կարողությունները դեռ չեն գերազանցում բավարար մակարդակը:
  26. Միլենա Մարգարյան – Կարևորում է մարդուն վստահելը, բայց այդպիսի հարաբերությունների ստեղծման միջոց համարում է միայն սպորտը: Հանրակրթական առարկաներից հետաքրքրված է ռուսաց լեզվով և ֆիզիկայով: Պարտաճանաչությունը կաղում է:
  27. Շողեր Ավետիսյան – Փորձում է զուգակցել անկեղծությունը և կեղծիքը: Վերջինս արտահայտվում է ճշմարտության մի մասը բարձրաձայնելով: Մասնագիտական ապագայի ընտրության հարցում տատանվում է գիտության և արվեստի միջև: Հաղորդակցական կարողությունները դեռ հեռու են հմտություն դառնալուց:
  28. Խորեն Պողոսյան – Վստահելի և ընկերասեր անձնավորություն է: Գալիք երեք տարիների համար առանձնացրել է 3 նպատակ` կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ինքնազարգանալ տարբեր ոլորտներում, ձեռք բերել նոր ընկերներ: Նպատակներն իրականացնելու կարողություններ ունի, բայց կամքն ամրակայելու խնդիրը պետք է լուծվի:
  29. Ալեքս Առուշանյան – Չի վախենում դժվարություններից: Գնահատում է ուրիշների կատարած աշխատանքը: Չնայած առողջական խնդիրներին չի խուսափում ֆիզիկական գործունեությունից: Վարժարանում սովորելու համար անհրաժեշտ ուսումնական կարողություններ ունի, որոնք միտված է զարգացնել:

28.08.2023                     ©                     Աշոտ Տիգրանյան

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական ճամբարով Երևանում. հաշվետվություն

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբարով Արատեսում. հաշվետվություն

Թողնել մեկնաբանություն