Մայիսյան հավաքի շրջանակում գործուղում Ներքին Բազմաբերդ. 06-08.05

ԾՐԱԳԻՐ

1. դասավանդման փորձի փոխանցում (դասավանդման ձևաչափով);

2. նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացման փորձի փոխանցում (քննարկման ձևաչափով);

3. համատեղ նախագծային և հետազոտական (նվազագույնը` մեկական) աշխատանքների մեկնարկ, որպես կետ 2-ի գործնական արդյունք:

          Հաշվետվություն

 Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց կատարած գործուղման ընթացքում իրականացրեցի ծրագրով նախատեսված բոլոր հիմնական գործողությունները`

  1. Դասավանդեցի 6-11-րդ դասարաններում` դասագործընթացին ներկա գտնվող ուսուցիչներին փոխանցելով իմ փորձը: Ընդ որում, 6-րդ դասարանում սովորողների հետ հանդիպեցի 2 անգամ: Հարկ եմ համարում ընդգծել կիրառված մեթոդներից` մտագրոհի և ձևակերպումներում սխալի բացահայտման ու հիմնավորման, բարձր արդյունավետությունը:
  2. Նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացման փորձի փոխանցումը տեղի ունեցավ երեք փուլով: Առաջին փուլում քննարկում կազմակերպեցի ուսուցչական հավաքանու բոլոր անդամների հետ: Երկրորդ փուլում երկօրյա հանդիպումներով պատմության և հասարակագիտության երկու ուսուցչուհիների հետ կարծիքներ փոխանակեցինք նախագծային գործունեության ոլորտում ԿԳՄՍՆ և կրթահամալիրային առանձնահատկությունների շուրջ, նաև շարադրեցի իմ մոտեցումը նրանց ղեկավարած նախագծերի արդյունքների վերլուծության առանցքային շեշտադրումների մասին:  Երրորդ փուլում հանդիպեցի 10-12-րդ դասարանցիների միացյալ խմբի հետ, զրուցեցինք նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման հիմնական քայլերի և հնարավոր սխալներից խուսափելու ուղիների մասին: Նախագծային խմբի (թեմա` «Արմատներ. Սասուն») հետ կարծիքներ փոխանակեցինք նրանց հեղինակած նախագծի առանցքային հարցերի շուրջ:
  3. Ստեղծվեցին երկու տարատարիք նախագծային խմբեր` «Պատմության վերակառուցում» նախագծի երկու ենթանախագծերի` «Մեր հասակակիցների մեկ օրը 20-րդ դարի 60-ական թվականներին» և «Մեր հասակակիցները քարե դարում», իրականացման նպատակով: Հետազոտական աշխատանքի թեմա ընտրվեց «Սասնո բարբառի Ներքին Բազմաբերդի խոսվածքը և վերջինիս փոփոխությունները 21-րդ դարում»: Հետազոտական աշխատանքը կատարվելու է փոքր խմբերով: Կա պայմանավորվածություն, որ համապատասխան նյութերի հավաքման առաջին արդյունքների վերլուծության համար ես կայցելեմ Ներքին Բազմաբերդ խորհրդատվական աջակցության նպատակով և աշխատանքներում կներառեմ կրթահամալիրի սովորողների:

11-12.05.2024         ©                 Աշոտ Տիգրանյան  

Հետազոտական աշխատանքի ղեկավարում

2023-2024 ուսումնական տարում ղեկավարելու եմ հետևյալ սովորողների հետազոտական աշխատանքները`

  1. Դավիթ Մուրադյան (10-րդ դասարան). «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»;
  2. Մարիա Տիշաքճեան (11-րդ դասարան). «Սոցիալական ցանցերի դերը քաղաքականության մեջ»;
  3. Արթուր Թովմասյան (11-րդ դասարան). «ՀՀ-ում գործող կուսակցությունների գործունեության գնահատումը հանրության տարբեր շերտերում (ընկերաբանական հետազոտություն)»;
  4. Լևոն Սահրադյան (11-րդ դասարան). «Ժողովրդավարությունը Հայաստանում»;
  5. Վարդան Վարդանյան (11-րդ դասարան). «Չեխոսլովակիա. Եղբայրական ժողովուրդների ինքնորոշումը»;
  6. Տիգրան Այվազյան (12-րդ դասարան). «Դավիթ Բեկի «վերադարձը». Նժդեհի «Դավիթբեկյան ուխտերը»»;
  7. Կարինե Գոմցյան (12-րդ դասարան). «Մշակութային տարբերությունները էմոցիոնալ դրսևորումներում»;
  8. Շողիկ Ավետիսյան (12-րդ դասարան) և Աննա Գրիգորյան (12-րդ դասարան). «Կյանքը Երկիր մոլորակից դուրս»:

Սովորողները կազմել և հրապարակել են հետազոտական աշխատանքների իրականացման պլանները, որոնք կլավարկվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 3-ը: Խորհրդատվությունը կիրականացվի հիմնականում ֆիզիկական միջավայրում շաբաթական երկու անգամ, ճկուն ժամանակացույցով:

28.09.2023              ©                Աշոտ Տիգրանյան

                              Հոկտեմբեր

Այս ամսին (26.10-ի դրությամբ) իրենց հետազոտական գործունեությունը շարունակել են Դավիթ Մուրադյանը` «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ», Աննա Գրիգորյանը` «Կյանքը Երկիր մոլոակից դուրս» և Կարինե Գոմցյանը` «Մշակութային տարբերությունները էմոցիոնալ դրսևորումներում», իսկ Դավիթ Եդոյանը սկսել է գրել ռեֆերատ «Համակարգիչների պատմությունից» թեմայով:

           Նոյեմբեր

Այս ամսին (26.11-ի դրությամբ) իրենց հետազոտական գործունեությունը շարունակել են Դավիթ Մուրադյանը` «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ», Տիգրան Այվազյանը` «Դավիթ Բեկի «վերադարձը». Նժդեհի «Դավիթբեկյան ուխտը»», Կարինե Գոմցյանը` «Մշակութային տարբերությունները էնոցիոնալ դրսևորումներում», Վարդան Վարդանյանը` «Չեխոսլովակիա. Եղբայրական ժողովուրդների ինքնորոշումը», Լևոն Սահրադյանը` «Ժողովրդավարությունը Հայաստանում», Շողիկ Ավետիսյանը և Աննա Գրիգորյանը` «Կյանքը Երկիր մոլորակից դուրս», Դավիթ Եփրեմյանը սկսել է գրել ռեֆերատ «Հայկական ազգանունների պատմություն» թեմայով, իսկ Հրաչյա Աբգարյանն ավարտում է «Ֆուտբոլի պատմությունից» թեմայով գրվող ռեֆերատը:

          Դեկտեմբեր

Այս ամսին (23.12-ի դրությամբ) իր հետազոտական աշխատանքի ամփոփման փուլում է Դավիթ Մուրադյանը` «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ», հետազոտական գործունեությունը շարունակել են Տիգրան Այվազյանը` Դավիթ Բեկի «վերադարձը». Նժդեհի «Դավիթբեկյան ուխտը»», Աննա Գրիգորյանը և Շողիկ Ավետիսյանը` «Կյանքը Երկիր մոլորակից դուրս»:

12-րդ դասարանցիներ Վահագն Փանոսյանը («Ռեալ Մադրիդ» ակումբի պատմությունը), Դավիթ Եփրեմյանը («Հայկական ազգանունների պատմություն»), Հրաչյա Աբգարյանը («Ֆուտբոլի պատմությունից») ավարտել են իրենց ռեֆերատները:

              Հունվար

Դավիթ Մուրադյանը (10-րդ դասարան) պաշտպանեց իր հետազոտական աշխատանքը` Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայությամբ:

                        ՄԱՅԻՍ

Ռեֆերատներ`  Բռնցքամարտի մասին (ԱլբերտՍարգսյան, 10-րդ դասարան), Ռոքի և իր ժանրերի մասին (Սյուզաննա Չալիկյան 10-րդ դասարան)

Հետազոտական`  Լևոն Սահրադյան (11-րդ դասարան) «ժողովրդավարություն» (հրապարակված, չպաշտպանված)

Տիգրան Այվազյան (12-րդ դասարան)«Դավիթ Բեկի «վերադարձը»: Նժդեհի «Դավիթբեկյան ուխտը» (հրապարակված, չպաշտպանված)

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

 Աննա Գրիգորյան և Շողիկ Ավետիսյան (12-րդ դասարան) «Կյանքը Երկիր մոլորակից դուրս»

Վարդան Վարդանյան (11-րդ դասարան) Չեխոսլովակիա. Եղբայրական ժողովուրդների ինքնորշումը: Զուգահեռներ Հայաստանի և Արցախի հետ

Մուտքի ճամբար

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

        Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով:

  1.  Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. մեկ աշխատանք սովորողի ընտրած բնագավառից;
  2.  Աշխատանքի ծավալը չի սահմանափակվում;
  3. Տառատեսակ. Arial Unicode 14;
  4.  Մասնագիտական օժանդակություն. խորհրդատու ուսուցիչ կամ գիտական ղեկավար (արտակրթահամալիրային), կամ երկուսը միասին սովորողի ընտրությամբ;
  5. Օգտագործված աղբյուրներ. քանակը` նվազագույնը 9-ը, որից նվազագույնը 3-ը օտարալեզու: Եթե հայալեզու աղբյուրներ չկան` նվազագույնը 2 օտար լեզվով աղբյուրների օգտագործում:

  Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Հանրագիտարանային աղբյուրները վերը նշված քանակի մեջ չեն հաշվառվում: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում;

  • Աշխատանքի կառուցվածքը.

Ներածություն. աշխատանքի ծավալի 10-15%-ը;

Հիմնական մաս. աշխատանքի ծավալի 70-80%-ը, կարող է բաժանվել ցանկացած քանակությամբ հատվածների;

 Ամփոփում. աշխատանքի ծավալի 10-15%-ը:

Ներածությունում հիմնավորվում է ընտրված թեմայի կամ հիմնախնդրի կարևորությունը մարդկության կամ որևէ տարածաշրջանի, կամ որևէ էթնոսի, կամ հասարակության որևէ շերտի, կամ կոնկրետ բնակավայրի համար:

  Հիմնական մասում տրվում է ընտրված թեմային վերաբերող վարկածների կամ ընտրված հիմնախնդրի լուծման տարբերակների հեղինակային շարադրանքը:

 Ամփոփման մեջ հիմնավորվում է այն վարկածը, որին հակված է հետազոտական աշխատանքի հեղինակը կամ հեղինակի ձևակերպած վարկածը: Հիմնախնդրի հետազոտման դեպքումհիմնավորվում է հետազոտական աշխատանքի հեղինակի կողմից իրատեսական և արդյունավետ համարվող լուծման տարբերակը կամ հեղինակի կողմից սահմանված տեսանելի ժամանակահատվածումհիմնախնդրի լուծման անհնարինությունը;

7. Ամփոփման ձևաչափ. մասնագիտական գրախոսություն (արտակրթահամալիրային մասնագետի) կամ հրապարակային պաշտպանություն, կամ երկուսն էլ (սովորողի ընտրությամբ) ուսումնական տարվա ընթացքում;

 8. Գնահատում

1. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված առավելագույն կրեդիտները տրվում են 1-2 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից բացառիկ գնահատված պաշտպանության դեպքում;

2. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 85-90%-ը տրվում է 3-4 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից գերազանց գնահատված պաշտպանության դեպքում: Այդպիսի հետազոտական աշխատանքներն ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ հրապարակվող էլեկտրոնային ժողովածուի մաս են կազմում: Այս երկու դեպքերում խորհրդատու ուսուցիչը ստանում է լրավճար:

3. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 70-80-%-ը տրվում է 1 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից լավ գնահատված պաշտպանության դեպքում;

4. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 50-60-%-ը տրվում է 2 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջին գնահատված պաշտպանության դեպքում:

Երկուսից ավելի էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջինի ցածր գնահատված պաշտպանության դեպքում սովորողը կրեդիտ չի ստանում: Եթե ձախողումը տեղի է ունեցել դեկտեմբերին սովորողն իրավունք ունի վերցնել նոր թեմա կամ հիմնախնդիր:

Պարզաբանումներ

 1. Դասավանդողն իրավունք ունի հրաժարվել` ղեկավարել սովորողի հետազոտական աշխատանքը;

2. Սովորողն իրավունք  ունի առաջարկել հետազոտական աշխատանքի թեմա, որն ընդգրկված չէ դասավանդողների ներկայացրած ցուցակներում:

10-13.07.2022                   ©            Աշոտ Տիգրանյան

Լրամշակված է 08.09.2022             ©              Աշոտ Տիգրանյան

    Նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ

Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է իրականության որևէ հիմնախնդրի հրապարակայնացման, քննարկման և լուծման ուղղություններով:

  1. Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. Մեկական կարճաժամկետ կամ միջնաժամկետ և երկարաժամկետ նախագիծ սովորողի ընտրությամբ` դասավանդողների ներկայացրած ցուցակից կամ սովորողի ձևակերպած ու մասնաժողովում հաստատված նախագիծը;
  2. Նախագծերի ժամկետները. Կարճաժամկետ` մեկ կիսամյակ, միջնաժամկետ` մեկ ուսումնական տարի, երկարաժամկետ` երեք տարուց ոչ պակաս;
  3. Նախագծի կառուցվածքը`

Ա. Իրավիճակի նկարագրություն (ընտրված հիմնախնդրի համառոտ պատմությունը և նրա լուծման արդի խոչընդոտները);

Բ. Նախագծի շահառուները (թվարկվում են հասարակության այն շերտերը, որոնք կօգտվեն հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերից)

Գ. Նպատակ (հիմնախնդրի լուծում կամ լուծման տարբերակների ցուցանում)

Դ. Խնդիրներ (դեպի նպատակ տանող քայլերի հերթագայություն);

Ե. Նախագծային նպատակին հասնելու ենթադրվող ժամկետը;

Զ. Նախագծային խմբի մեկնարկային մասնակիցները;

Է. Նախագծային խմբի հնարավոր մասնակիցները;

Ը. Ակնկալվող արդյունքը (նպատակի իրականացում կամ ընտրված հիմնախնդիրը տեսանելի ապագայում լուծելու անհնարինության հիմնավորում);

4. Ընթացիկ գործունեության տեսակներ`

 ա) նախագծային խմբի պարբերական հանդիպումներ;

 բ) հանդիպումներ մասնագետների հետ;

 գ) ուսումնական ճամփորդություններ;

 դ) տեղեկատվական հրապարակումներ նախագծային գործունեության ընթացքի մասին;

5. Ամփոփման ձևաչափ. նախագծի կամ նրա փուլերի արդյունքների հրապարակային ներկայացում ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ;

6. Գնահատում. ուսումնասիրվող հիմնախնդրին առնչվող մասնագետներից և հասարակության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը գնահատում է կրեդիտային համակարգով 1-10 միջակայքում:

Բ. ենթակետի պարզաբանում. 1. Օգտվելը պետք է հասկանալ բառի ամենալայն իմաստով, այսինքն` նաև մտավոր և հոգևոր; 2. Ենթադրվում է շահառուների մասնակցությունը հիմնախնդրի լուծմանը:

13.07.2022            ©                      Աշոտ Տիգրանյան

      Հարցեր` պատասխանների հետագա քննարկման միտումով

  1. Ներկայացրու քո գերդաստանը;
  2. Ինչո՞ւ ես կրում քո անունը և ինչ է այն նշանակում;
  3. Ո՞րն է հանրակրթական ամենահետաքրքիր առարկան և ինչո՞ւ ես այդ կարծիքին;
  4. Ո՞րն է հանրակրթական ամենաձանձրալի առարկան և ինչո՞ւ ես այդ կարծիքին;
  5. Ո՞րն է քեզ ամենահետաքրքրող գիտությունը և ինչո՞վ է այն քեզ գրավում;
  6. Ո՞րն է քո ամենասիրելի մարզաձևը և ինչո՞ւ ես այն գերադասում;
  7. Ո՞ր թատերական ներկայացումը մեզ խորհուրդ կտայիր դիտել և ինչո՞ւ;
  8. Ո՞ր ֆիլմը մեզ խորհուրդ կտայիր դիտել և ինչո՞ւ;
  9. Ո՞ր քաղաքական գործչին ես համակրում և ինչո՞ւ;
  10. Որո՞նք են գիտության երեքական կարևորագույն նվաճումները մարդկության պատմության ընթացքում և 21-րդ դարում:

25.06.2023                  ©                  Աշոտ Տիգրանյան

«Մուտքի ճամբար»-ի առաջին փուլի մասնակիցների

                         բնութագրերը

  1. Մարի Սարգսյան – Ունի վերլուծական կարողություններ, սակայն դրանց զարգացումը չի կարևորում: Ուսումնական հետաքրքրությունների ոլորտները բազմաբնույթ են, բայց ամրակայված չեն նպատակի հստակությամբ: Ուսումնական գործունեության նկատմամբ վերաբերմունքն առավելապես զգացմունքային է: Մարդկային փոխհարաբերություններում անտեսում է բացասական դրսևորումները;
  2. Քրիստինա Ալախվերդյան – Ձգտում է առանձնացնել կարևորը երկրորդականից, որը երբեմն հաջողվում է: Հետաքրքրություն է ցուցաբերում համագործակցային գործունեության նկատմամբ, սակայն այդ մոտեցումը ստվերվում է հարմարվողականության հակումով: Գրավոր խոսքը հստակ է, բայց պակասում է վերլուծական բաղկացուցիչը;
  3. Լևոն Սահրադյան – Խելացի անհատականություն է: Հետևողականորեն միտված է ուսումնական գործունեության ոլորտում շոշափելի հաջողությունների: Հասկացությունների սահմանման կարողությունը մոտենում է հմտության մակարդակի: Ցանկացած հարցում սեփական կարծիք ունենալու ծայրահեղացած ձգտման արդյունքում փաստարկների անբավարարության պարագայում կարող է սխալ պատկերացում ստեղծվել Լևոնի մտավոր ներուժի մասին: Լիդերության հակում ունի: Ուսումնական կարգապահությունը թերի կողմեր ունի;
  4. Համլետ Դադյան —  Անկեղծ անձնավորություն է: Հանրակրթական առարկաներից որևէ մեկը չի գերադասում, սակայն ընդգծում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Մաթեմատիկա» գիտությունների դերը մարդկության պատնության մեջ, սակայն վերջիններիս մասին ունի մակերեսային պատկերացումներ: Կարևորում է մտածելու իրավունքը և հայրենիքի ու ազգի նվիրյալ լինելը: Արվեստի նկատմամբ վերաբերմունքը բացակայում է: Գրավոր խոսքը գրագետ է, առկա են վերլուծական որոշակի ձևակերպումներ;
  5. Հակոբ Հովհաննիսյան – Մտքերը ձևակերպում է հստակ, առանց ավելորդաբանությունների: Կարևորելով գիտելիքը և մասնագիտական կողմնորոշումը, երբեմն անհետևողականություն է ցուցաբերում կոնկրետ գիտելիքի ճշգրտման հարցում: Հետաքրքրությունների ոլորտից դուրս են քաղաքականությունը և սպորտը, ինչպես նաև այն ամենը, ինչը «կյանքում չենք տեսել»: Բարձր է գնահատում ռիսկի գործոնը;
  6. Հայկ Հարությունյան – Մտավոր կարողությունները միջինից բարձր են, բայց գրավոր խոսքում երբեմն սպրդում են տրամաբանական հակասություններ: Իրականության նկատմամբ վերաբերմունքը վերլուծա-քննադատական է: Աղբյուրների օգտագործման հարցում կաղում է;
  7. Ինա Վարդանյան – Մասնագիտության հարցում այս պահի դրությամբ կողնորոշված է: Դպրոցի առաքելության մասին պատկերացումները մակերեսային են: Գրավոր խոսքում ավելի հաջողակ է;
  8. Գուրգեն Հայրապետյան – Գրավոր պատասխաններում խուսափել է հիմնավորումներից և պարզաբանումներից: Գիտությունների, նույնիսկ` իր սիրելի, ուսումնասիրության ոլորտների մասին հստակ պատկերացում չունի:
  9. Եկատերինա Այվազյան – Կրթության նկատմամբ ունի հակասական վերաբերմունք, մի կողմից` կրթության նպատակը միայն գիտելիք տալն է, մյուս կողմից` մեղադրում է` «… որոշ դպրոցներ չեն ապահովում աշակերտներին ազատ և խորը մտածելակերպով և կյանքի դասերով»: Հասկացությունների սահմանման փորձերում հիմնականում ձախողվում է: Ուսումնական հետաքրքրությունների կիազակետում բնական գիտություններն են;
  10. Իռեն Խանզրադյան – Հակված չէ նկատել սեփական թերությունները և բացթողումները: Որոշ դեպքերում չի կարողանում հիմնավորել արտահայտած կարծիքը: Գրավոր խոսքում արժեքավոր դիտարկումների կողքին առկա են տրամաբանական հակասություններ;
  11. Լաուրա Գևորգյան – Կարևորում է ընկերականությունը և երազում է աշակերտների միջև խտրականությունների վերացման մասին: Համոզված է, որ արվեստն ու սպորտը կարող են կարևոր դեր խաղալ սովորողների «…ստեղծագործական ունակությունների, հետաքրքրությունների և բազմազանության զարգացման գործում»: Հանձնարարությունները կատարելիս պարտաճանաչությամբ չի փայլում;
  12. Մանե Բարսեղյան – Համոզված է, որ ազատությունը կրթության մի մասն է: Միաժամանակ` «Ազատությունը մարդու կյանքի ամենակարևոր մասն է` առանց որի մենք չենք ապրում, այլ ֆիզիկապես գոյություն ենք ունենում»: Զգացմունքային անձնավորություն է;
  13. Մարի Կարապետյան – Հպարտ է իր գերդաստանով և Սյունիք աշխարհով: իր ապագա մասնագիտությունը փնտրում է հասարակական գիտությունների ոլորտում: Երբեմն խորությամբ չի ընկալում հարցադրումը և այդ դեպքում  բացակայում է իրեն հատուկ վերլուծական, մանրակրկիտ մոտեցումը: Գրավոր խոսքը գրագետ է, քննարկվող թեմային աշխատում է ցուցաբերել բազմակողմանի մոտեցում, փորձում է խուսափել անորոշություններից;
  14. Լիա Սարգսյան – Կարևորում է սովորողի անհատական պլանը, որն արտացոլանքն է նրա մարդկային էության և կրթական համակարգի մասին պատկերացումների: Սակայն անհատական պլանն իրականացնելու համար հարկ կլինի հաղթահարել Լիայի անպարտաճանաչությունը և որոշ դեպքերում դրսևորվող մակերեսայնությունը;
  15. Սյուզաննա Ավետիսյան – Հետևողական չէ տրված առաջադրանքները կատարելիս: Կարևորում է ֆինանսական գրագիտությունը և կյանքի բազմակողմանի իմացությունը, սակայն աշխատասիրության անհրաժեշտ մակարդակ և դժվարությունները հաղթահարելու կայուն պատրաստակամություն չի դրսևորում;
  16. Նարե Կարապետյան – Համեստ աղջնակ է, փակ համակարգի որոշակի տարրերով: Գրավոր խոսքում լեզվական և իմացական լուրջ բացթողումներ ունի: Հետաքրքրությունների ոլորտը սահմանափակ է;
  17. Էլեն Մելքումյան – Մեկը շատերից, ում անհատականության դրական բաղադրիչները անհամեմատ շատ են բացասականից, բայց ընդհանուր համատեքստում չեն ընդգծվում խորության բացակայության պատճառով;
  18. Նունե Բաբայան – Երկու ինքնաբնութագրող մեջբերում` «… ինձ չի թվում որ արվեստը պետք է գնահատել» և «Իմ տարիքի և իմ խելքի գործը չէ» («Ո՞ր քաղաքական գործչին ես համակրում և ինչո՞ւ» հարցի պատասխանից): Անփույթ գրավոր խոսքում: ուսումնական ակտիվությամբ աչքի չի ընկնում;
  19. Նարեկ Մելիքսեթյան – Էական տարբերություններ կան գրավոր խոսքի հատվածներում կախված դրանք գրելու համար տրված ժամանակից և վայրից: Սիրում է զենք և խոհարարություն, պահանջում է ուսուցչական ջերմություն,  վերլուծում է կրթության բովանդակությունը և ներկայացնում իր տեսլականը, բայց ոչ մի գիտությամբ չի հետաքրքրվում և արվեստին էլ առանձնապես տեղ չի տալիս: «Դպրոցը չի սովորեցնում երջանիկ լինել!» գրում է Նարեկը, իսկ իր իսկ հայացքում և դիմախաղում երջանկությունը բացակայում է ներկաների փոքրիկ հաջողությունների դեպքում;
  20. Դանիել Սամահա – Կիրթ և զուսպ անձնավորություն է: Գրավոր տեքստում խուսափել է գրել իր գերդաստանի մասին և միայն մի տեսանկյունից է ներկայացրել իր սպասելիքները կրթական համակարգից: Մտերմիկ զրույցում անհամեմատ պատրաստակամ է խոսել իր անձնականի և կրթահամալիր գալու նպատակների մասին: Հատկապես առաջին շաբաթներին անմիջական աջակցության կարիք ունի;
  21. Դանիել Գրիգորյան – Իր ընտրած մասնագիտությունը (ատամնատեխնիկ) և սիրելի առարկաներից մեկը (կենսաբանությունը) ներդաշնակ են: Հակված է առաջադրանքների կատարման պատճենահանման մեթոդին: Տեքստերը թափթփված է շարադրում;
  22. Վահագն Թամազյան – Շփվող է, անկեղծ, կենսուրախ: Այն ներառական սովորողներից, ովքեր հստակ են պատկերացնում իրենց անելիքը կրթական ոլորտում, աշխատասիրությամբ ձգտելով իրենց հնարավորությունների առավելագույնի օգտագործմամբ հասնել նպատակների կենսագորմանը:

Պարզաբանումներ. Բնութագրված բոլոր սովորողներն էլ` 1.   Գիտության պատմությունը համարյա չգիտեն; 2. Մարդկության պատմության նշանավոր անձանց մասին մակերեսային գիտելիքներ ունեն; 3. Չեն կարողանում սահմանել հասկացությունները; 4. Դժգոհ են այն կրթական իրականությունից, որի մասնիկն են եղել:

07.07.2023                ©              Աշոտ Տիգրանյան

«Մուտքի ճամբար»-ի երկրորդ փուլի մասնակիցների

                         բնութագրերը

  1. Էլզա Պետրոսյան – Լուսավոր անձնավորություն է: Արդյունավետ ակտիվ շփումներում: Հետաքրքրությունների ոլորտն ընդարձակ է: մտավոր կարողությունները միջինից բարձր են:
  2. Արսեն Սերոբյան – Ներառական սովորող է: Աուտիկ է:Հաղորդակցական ցանկությունը նվազագույն է: Համառ է և հետևողական: Հաջողություններ ունի ՏՏ ոլորտում:
  3. Գոռ Խաչատրյան – Պինդ տղա էֆիզիկական և հոգեբանական առումներով: Ունի դժվարությունները հաղթահարելու կամք: Առարկայական հետաքրքրությունները բազմազան են: Լիդերին ենթարկվող է:
  4. Մերի Կարապետյան – Թիմային աշխատանքի ջատագով է: Ընթերցասեր է: Հետաքրքրված է երկրաչափությամբ և էկոլոգիայով: Հաղորդակցական և մտավոր կարողությունները չեն գերազանցում միջին մակարդակը:
  5. Վահագն Թամազյան – Ներառական սովորող է, սակայն կարիքը պաշտոնապես գրանցված չէ: Ունի կազմախոսական խնդիներ: Հետաքրքրությունների ոլորտը սահմանափակ չէ: Ակտիվ հաղորդակցվում է (շատախոսության աստիճան), հատկապես` դասավանդողների հետ:
  6. Մարկ Գալուստյան – Հպարտ է իր գերդաստանով: Հետաքրքրված է ֆիզիկայով:  Լեզվական ոլոտում, հատկապես` գրավոր խոսքի, էական բացթողումներ ունի: Հաղորդակցական կարողությունների մակարդակը բավարար է:
  7. Տիգրան Ավետիսյան – Լիդերության հակում ունի, որը դեռևս թույլ է հիմնավորված իր մտավոր մակարդակով և հաղորդակցական դրսևորումների ընտրողական բնույթով: Հետաքրքրված է պատմությամբ և օբյեկտիվորեն է գնահատում պատմական անհատներին: Հետևողականորեն աշխատում է ֆիզիկական հնարավորությունների կատարելագործման ուսսությամբ:
  8. Աննա Մարության – Չափազանց կարևորում է պարը: Հետաքրքրված է նաև օտար լեզուներով: Հաղորդակցական կարողությունները միջին մակարդակի են: Կիրթ և պատրաստաքկամ աղջնակ է:
  9. Աննա Գրիգորյան – Տարված է բնության գեղեցկություններով: Իրենից թեկուզ մեկ տարի փոքրերի հետ համագործակցելու ցանկություն չի ցուցաբերում: Իրավունքների համար պայքարից գերադասում է միջավայրի կտրուկ փոփոխությունը:
  10. Նարե Բաբուջյան – Անկեղծ անձնավորություն է: Հետաքրքրության ոլորտը հումանիտար առարկաներն են: Երբեմն ցուցաբերում է ինքնատիպ մտածողություն: Ընկերական շրջապատի հետ գործում է ներդաշնակ:
  11. Էրիկ Կակոյան – Զուսպ անձնավորություն է, ներառված թիմային գործաղություններում: Հետաքրքրությունների գլծավոր ոլորտը` ֆիզիկան, փոխանցվել է ժառանգաբար: Կարևորում է տեղեկատվության յուրացման մակարդակը:
  12. Էլեն Ավագյան – Վարքային դրսևորումները հակասական տպավորություն են թողնում: Սիրում է նկարել և բասկետբոլ խաղալ: Ձգտում է դառնալ զարգացած մարդ, բայց հստկա պատկերացում չունի, թե դա ինչ բնութագրիչներ ունի:
  13. Ստելլա Մելիքյան – Պարը համարում է իր եսի արտահայտման լավագույն ձևը: Գիտություններով չի հետաքրքրվում: Կոլեկտիվի շարքային անդամի վարք է դրսևորում: Հետևողական չէ իր կողմից դրված խնդիրների լուծման ուղությամբ:
  14. Ալինա Հարությունյան —  Բավարարվում է սահմանափակ հաղորդակցական կապերով: Հետաքրքրությունների ոլորտներն ընդգրկում են մաթեմատիկան, գծագրությունը, ֆիզիկան և վոլեյբոլը: Չնայած հետաքրքրված չէ քաղաքականությամբ, սակայն ռասիզմը համարում է մարդկության հիմնախնդիրներից մեկը: Մարդու համակերպվող տեսակի ներկայացուցիչ է:
  15. Անահիտ Դարբինյան – Հանրակրթության ոլոտում հետաքրքրված է հասարակագիտությամբ, աստղագիտությամբ և սպորտով: Մարդկային հարաբերությունների ոլորտում ներառվում է առանց էական դժվարությունների: Կառավարելի շարժունակ է:
  16. Սյուզի Չոլախյան – Ինքնաբնութագիրը` նպատակասլաց: Մասնագիտական նպատակը որոշակի ձևակերպված է, սակայն դրան հասնելու ուղիները որոշարկված և հնարավորությունները բացահայտված չեն: Փակ անձնավորություն է, չնայած ձգտում է հակառակ տպավորություն թողնել: Հանրակրթությունում ընտրությունը հասարակագիտական է, քիմիա հավելումով: Սպորտային պարերի ջատագով է:
  17. Մանե Քոչարյան – Հետաքրքրվում է լեզուներով և տիեզերքով: Հաղորդակցական կարողությունները բավարար են դասարանում ներառվելու և նախագծային գործունեություն ծավալելու համար: Սպորտաձևերից կարևորում է լողը:
  18. Լիլիթ Իսրայելյան – Վարժարանում ուսանելու համար անհրաժեշտ կարողությունների համակարգը բավարար մակարդակում է: Բոլոր գիտությունները համարում է հետաքրքիր, բայց առանձնացնում է հոգեբանությունը: Պարը ևս իր կրթական աշխատանքի բաղկացուցիչն է:
  19. Մանե Տոնոյան. – Ակտիվ անձնավորություն չէ, բայց գերադասում է ակտիվ միջավայրը: Ուսումնական կարողությունները միջին մակարդակում են: Սիրում է անգլերենը և բասկետբոլը, չի սիրում թատրոնը, հետաքրքրված է ֆիզիկայով:
  20. Արշալույս Էքմէքճի – Հպարտ է իր արմատներով և լավ գիտի գերդաստանի պատմությունը: Գրականությունն ու պատմությունը համարում է յուրահատուկ առարկաներ: Սիրում է ուսումնասիրել տարբեր լեզուներ: Ներդաշնակորեն ներառվում է հասակակիցների նոր կոլեկտիվում:
  21. Բենիկ Գևորգյան – Հանրակրթական առարկաների ուսումնասիրմանը մոտենում է կիրառական դիրքերից: Ինքնամոռաց տարված է վոլեյբոլով: Հաղորդակցական կարողությունները բավարար մակարդակում են: Վստահություն ներշնչող անձնավորություն է:
  22. Նարե Ղազարյան – Անկեղծ է, իր նկատմամբ` դաժան: Զգայուն և ստեղծագործող անձնավորություն է: Կրթական հակումները հասարակագիտական են: Ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերում սոցիոլոգիայի և ֆուտբոլի նկատմամբ: Հետևողականորեն աշխատում է իր հաղորդակցական կարողությունների զարգացման վրա:
  23. Մանե Մադոյան – Բարձր է գնահատում իր գերդաստանը հոգատարության, արկածախնդրության և աշխատասիրության համար: Ունի բազմաթիվ նախասիրություններ, որոնցից առանձնապես կարևորում է ընթերցանությունը, լեզուների ուսումնասիրությունը, նկարչությունը և ճամփորդությունը: Մարդամոտ անձնավորություն է:
  24. Մարիա Թամրազյան. – Կարևորում է ընկերական շրջապատը, չնայած մտերմանալու դժվարություններին: Հանրակրթության ոլորտում նախապատվությունը տալիս է բնագիտական առարկաներին: Հետաքրքրվում է այն մարզաձևերով, որոնք բացի ֆիզիկական ջանքից պահանջում են մտավոր աշխատանք:
  25. Անժելա Հարությունյան – Մասնագիտական կողմնորոշման հարցում տատանվում է հասարակագիտական առարկաների, հատկապես` հոգեբանության, և դիզայնի միջև: Կարևորում է մտքի ազատությունը և ընտրության իրավունքի հետևողական կիրառումը: Մտավոր կարողությունները դեռ չեն գերազանցում բավարար մակարդակը:
  26. Միլենա Մարգարյան – Կարևորում է մարդուն վստահելը, բայց այդպիսի հարաբերությունների ստեղծման միջոց համարում է միայն սպորտը: Հանրակրթական առարկաներից հետաքրքրված է ռուսաց լեզվով և ֆիզիկայով: Պարտաճանաչությունը կաղում է:
  27. Շողեր Ավետիսյան – Փորձում է զուգակցել անկեղծությունը և կեղծիքը: Վերջինս արտահայտվում է ճշմարտության մի մասը բարձրաձայնելով: Մասնագիտական ապագայի ընտրության հարցում տատանվում է գիտության և արվեստի միջև: Հաղորդակցական կարողությունները դեռ հեռու են հմտություն դառնալուց:
  28. Խորեն Պողոսյան – Վստահելի և ընկերասեր անձնավորություն է: Գալիք երեք տարիների համար առանձնացրել է 3 նպատակ` կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, ինքնազարգանալ տարբեր ոլորտներում, ձեռք բերել նոր ընկերներ: Նպատակներն իրականացնելու կարողություններ ունի, բայց կամքն ամրակայելու խնդիրը պետք է լուծվի:
  29. Ալեքս Առուշանյան – Չի վախենում դժվարություններից: Գնահատում է ուրիշների կատարած աշխատանքը: Չնայած առողջական խնդիրներին չի խուսափում ֆիզիկական գործունեությունից: Վարժարանում սովորելու համար անհրաժեշտ ուսումնական կարողություններ ունի, որոնք միտված է զարգացնել:

28.08.2023                     ©                     Աշոտ Տիգրանյան

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահետազոտական ճամբարով Երևանում. հաշվետվություն

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբարով Արատեսում. հաշվետվություն

Մայիսյան հավաք. հիմնական անելիքներ

  1. Նոր տեսակի առաջադրանքի ներկայացում-քննարկում հասարակագիտական մասնախմբում (10.05) և պատմության ընտրության խմբերում (15.05);
  2. «Պատմության վերակառուցում» նախագծի շրջանակում  տարատարիք սովորողների խմբերի կողմից իրականացվող` «Մեր հասակակիցները 1000 տարի առաջ» և «Սպարտա» վերակառուցումների նախապատրաստական փուլի ավարտ և արդյունքների ներկայացում;
  3. Ավարտել 11-րդ դասարանի սովորող Շուշան Փաշինյանի հետազոտական աշխատանքի (Իշխանության արդյունավետությունը. ընտրվող և փոխանցվող իշխանության համակարգն ու գաղափարները) ղեկավարումը, միաժամանակ շարունակելով խորհրդատվական մասնակցություն ունենալ այլ հետազոտական աշխատանքների նախապաշտպանությանը և պաշտպանությանը;
  4. «Սյունիք» նախագծի շրջանակում` Վարդան Կարապետյանի հետ միասին իրականացնել բազմաբնույթ ուսումնական ճամփորդություն Քարաշեն;
  5. Քաղաքագիտության նկատմամբ հետաքրքրություն դրսևորած սովորողների հետ ( «Նախասիրությունների բացահայտում» նախագծի հիման վրա իրականացված հետազոտական աշխատանքի արդյունքում կազմված ցուցակով) անհատական և խմբային քննարկումների միջոցով նախապատրաստել ամառային քաղաքագիտական ճամբարի կազմակերպումը:

18.04.2023                       ©                       Աշոտ Տիգրանյան    

Գարնանային մանկավարժական ճամբարի անհատական հեղինակային օրակարգ

Ա․ Նախաձեռնողական մասնակցություն մանկավարժական խորհրդով, նախագծային խմբով և մասնախմբով հավաքներին;

Բ․ Խորհրդատվական հանդիպումներ հետազոտական աշխատանքներ իրականացնող սովորողների հետ;

Գ․ Մենթորական երկխոսություններ ամենօրյա ձևաչափով;

Դ․ <<Նախասիրությունների բացահայտում>> նախագծի աշխատանքային խմբի հաշվետվության համակարգում;

Ե․ Հանդիպումներ սովորողների խմբերի հետ նրանց հետաքրքրությունները բավարարելու նպատակով։

22․03․2023                   ©                    Աշոտ Տիգրանյան

Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

  1. «Նախասիրությունների բացահայտում» նախագծի շրջանակում անցկացվել է թեստավորում այն բոլոր ջոկատներում (թվով` 17), որտեղ ընդգրկված էին 9-րդ և 10-րդ դասարանցիներ, ինչպես նաև` Մեծամորի Ս. Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարաններում: Կազմվել և հասցեագրվել են վերջիններիս անհատական ու դասարանական վիճակագրական աղյուսակները;
  2. Մենթորական աշխատանքի հիմնական ուղղվածությունը սովորողների հետազոտական աշխատանքների ղեկավարման փորձի փոխանցումն էր;
  3. «Պատերազմը` կրթության գործիք» նախագծի հերթական փուլն ավարտվեց կրթահամալիր հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարաններում;
  4. Իրենց հետազոտական աշխատանքները գերազանց պաշտպանեցին իմ ղեկավարած երեք սովորողները` Հայկ Մկրտչյանը (12-րդ դասարան, «Անհատի դերը պատմության մեջ»), Էվա Սադոյանը (12-րդ դասարան, «Հեգելի դիալեկտիկան»), Տիգրան Այվազյանը (11-րդ դասարան, «Դավիթ Բեկի ապստամբությունը»);
  5. Աջակցող մասնակցություն եմ ունեցել այլ սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը;
  6. Մասնագիտական հարցադրումներով մասնակցել եմ դասավանդողների` կամավոր ատեստավորման փաթեթների ներկայացմանը;
  7. Պատշաճ մակարդակով կատարել եմ 2022-2023 ուստարվա 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների ընթացքի կազմակերպչի պարտականությունները (10-11.01.2023)
  8. «Սյունիք» նախագծի կրթական համագործակցության բաղկացուցիչով համակարգում եմ Քարաշենի միջնակարգ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների կատարման ընթացքի աջակցությունը (կցում եմ քարաշենցիների ուղարկած տեղեկանքը`                              Քարաշենի Լ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց

Տեղեկություն հետազոտական աշխատանքների վերաբերյալ         

NԱռարկանԹեմայի անվանումըՊարապող ուսուցիչԱշակերտների անուն ազգանունները
1.Հայոց պատմություն«Հայկական նախաքրիստոնեական մշակույթը»Արփինե ՍարգսյանԲաղդասարյան Անահիտ (9-րդ դասարան), Մարտիրոսյան Էդիկ (9-րդ դասարան), Բաբայան  Արմինե, Մարտիրոսյան Սերինե (9-րդ դասարան), Վարդանյան  Վարդան (9-րդ դասարան)
2.Մաթեմատիկա«Պյութագորասի թեորեմի կիրառությունները կյանքում»Դիանա ԱղաբեկյանԳրիգորյան Վեներա (11-րդ դասարան), Բաբայան Մերի (11-րդ դասարան)
3.Գրականություն«Առասպելաբանական հատվածները Խորենացու Հայոց պատմության» մեջ»Ռուզաննա ԲաղդասարյանԲաղդասարյան Ալեն (9-րդ դասարան), Աբալյան Նանե (9-րդ դասարան), Մարկոսյան Միքայել (9-րդ դասարան), Բաղդասարյան Էմմա (9-րդ դասարան)

9. Օգնականի կարգավիճակով մասնակցել եմ ուսումնական ճամփորդության` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան և Զվարթնոցի տաճար:

27.01.2023                   ©                    Աշոտ Տիգրանյան

Օգոստոսյան ինքնակրթություն

                                 

                            2022-ի օգոստոս

  Ամենաուժեղ զգացմունքը հիասթափությունն է: Ոչ վիրավորանքը, ոչ խանդը և ոչ էլ նույնիսկ ատելությունը: Նրանցից հետո հոգում ինչ-որ բան մնում է: Հիասթափությունից հետո դատարկություն է:

  Առաջին մարդը, ում մասին դու մտածում ես առավոտյան, և վերջին մարդը, ում մասին դու մտածում ես գիշերը, քո երջանկության կամ ցավի պատճառն է:

Շարունակել կարդալ

Ինքնակրթություն

                            2022-ի սեպտեմբեր

  Կարևոր է հիշել, որ նա,ով ցանկանում է ինչ-որ բան համոզել այլոց, մինչ այդ պետք է համոզի ինքն իրեն:

  Ինքնաբավ մարդը չի ձգտում իշխանության:

Շարունակել կարդալ

Հետազոտական աշխատանքներ իրականացնող սովորողների ղեկավարման պլան

1. Իմ ղեկավարությունն ընտրած սովորողները և նրանց թեմաները. Էվա Սադոյան (12-րդ դասարան). «Հեգելի դիալեկտիկան» (գիտնական խորհրդատուն փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանն է); Միլենա Շահրամանյան (12-րդ դասարան). «Երաժշտության պատմությունը և նրա ազդեցությունը հասարակության վրա»; Կարինե Գոմցյան (11-րդ դասարան). «Միջուկային էներգիան և մարդկությունը. ինքնասպանի՞ համախտանիշ»; Հարութ Հաջի-Մարտիրոսյան (12-րդ դասարան). «Ազգային պարեր և տարազներ» (գիտնական խորհրդատուն պատմական գիտությունների դոկտոր Էմմա Պետրոսյանն է); Շուշան Փաշինյան (11-րդ դասարան). «Իշխանության արդյունավետությունը. ընտրվող և փոխանցվող իշխանության համակարգն ու գաղափարները» (գիտնական խորհրդատուն քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն է); Տիգրան Այվազյան (11-րդ դասարան). «Դավիթ Բեկի ապստամբությունը»; Հայկ Մկրտչյան (12-րդ դասարան). «Անհատի դերը պատմության մեջ» (գիտնական խորհրդատուն քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն է);

2. Հանդիպումների ժամանակացույց` ֆիզիկական միջավայրում` շաբաթը մեկ անգամ (Էվա Սադոյանի հետ` շաբաթը երկու անգամ); առցանց միջավայրում` ըստ անհրաժեշտության, առանց ժամանակային սահմանափակման: Խորհրդատվական հանդիպումների ժամանակացույցը պահպանվել է, իսկ գիտնական խորհրդատու ունեցող սովորողները հանդիպել են նրանց հետ;

3. Հետազոտական աշխատանքների գրախոսները կընտրվեն ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցներից;

4. Հետազոտական աշխատանքների գրախոսներ, որպես կանոն, կլինեն գիտնական խորհրդատուները:

17.09.2022 © Աշոտ Տիգրանյան

Լրամշակվել է 28.11.2022