Պատմության ներածություն

 (պիլոտային դասընթաց արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի համար)

Նպատակ`

Ձևավորել պատմական իրականությունը վերապրելու կարողություն (խորասուզում պատմության մեջ):

Խնդիրներ`

  1. Զարգացնել սովորողների երևակայությունը և պատկերային մտածողությունը;
  2. Ամրակայել թիմային աշխատանքում ձեռք բերած փորձը:

Ժամաքանակ. 24 դասաժամ

Դասավանդման հիմնական մեթոդները`

  1. Քննարկում ուսուցչի տրամադրած և սովորողների հայթայթած տեղեկությունների հիման վրա;
  2. Պատմության վերակառուցում:

Բովանդակություն`

  1. Մարդկության արշալույսը (4 ժամ);
  2. Հայկական լեռնաշխարհ և հայ ժողովուրդ (4ժամ);
  3. Հայկական պետությունները մարդկության պատմության շրջափուլերի համատեքստում (12 ժամ);
  4. Ես ու իմ պետությունն այսօր և վաղը (4 ժամ):

Գնահատում`

Սովորողի ուսումնական գործունեության բնութագրում վեց բաղկացուցիչներով` 1. Մասնակցություն դասընթացի ծրագրի լրամշակմանը; 2. Մասնակցություն անհրաժեշտ տեղեկությունների հայթայթմանը; 3. Մասնակցություն քննարկումներին; 4. Մասնակցություն գործնական աշխատանքներին; 5. Մասնակցություն հրապարակային ներկայացման նախապատրաստությանը; 6. Մասնակցություն հրապարակային ներկայացմանը:

Ակնկալվող վերջնարդյունքը`

Ձեռք բերված գիտելիքների և կարողությունների հրապարակային ներկայացում մայիսյան հավաքի ժամանակ:

Պարզաբանում`

Գործնական աշխատանքները դուրս են նշված ժամաքանակից և իրականացվում են անհատական ու խմբային ձևաչափերով, նվազագույնը` շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ: :

14-16.11.2023                      ©                     Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն