Երբ լռությունը ոսկի չէ
Մայրենի լեզվի փորձաքննված ծրագիրը պարունակում է շատ դրույթներ, որոնք հիմնարար նշանակություն ունեն, օր.` «Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է» կամ «… լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր»: Ձևակերպված են մանկավարժական դժվար առարկելի մոտեցումներ, օր.` « Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի» կամ « Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքով և դրա լրացում տնային աշխատանքով»:
Ուսուցման կազմակերպումը մանրակրկիտ շարադրված է: Գնահատման համակարգը բավականին ճկուն է:
Կարծում ենք, որ ծրագիրը զգալիորեն կշահեր, եթե հեղինակները`
- Մշտապես ճշգրիտ լինեին հասկացությունների օգտագործման ժամանակ, օր.` «ժողովրդի ազգային մշակույթ» (ժողովուրդը և ազգը էթնոսի հասունության տարբեր աստիճաններ են);
- Ուսուցման նպատակները և խնդիրներն ավելի հստակ տարանջատեին, օր.` « կրթական ընդհանուր կարողությունների և հմտությունների զարգացում»- ը կամ «սովորողների րնդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում» -ը ավելի շուտ նպատակ են, քան` խնդիր;
- Իրատես լինեին նպատակները հրապարակելիս, օր.` « սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն» (առարկայի, թեկուզ` կարևորագույն, սեփականաշորհված է կրթական ողջ համակարգի անկյունաքարերից մեկը);
- Սովորողին առաջարկվող աշխատանքի պայմաններում չանտեսեին դժվարություններ հաղթահարելու դաստիարակող անհրաժեշտությունը;
- Քանի որ « Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ
— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար
պատասխանատվության զգացման զարգացում (ընդգծենք, որ թվարկվածները, օր.` լսել, ըմբռնել, համապիտանի կարողություններ են.- Ա.Տ.)», «Գնահատում» բաժնում կարևորեին մյուս առարկաների դասավանդողների կարծիքը;
- 7-9-րդ դասարաններում հավելեին «Ընթերցանություն» առաջադրանքը;
- Կոնկրետացնեին «Գրականություն» բաժնի բովանդակությունը:
Այսքանով կարճում եմ խոսքս, որովհետև նպատակս քննարկում սադրելն է:
12.04.2015 © Աշոտ Տիգրանյան