«Այլընտրանքային պատմություն» նախագիծ (փաստեր և եզրակացություններ)

  1. Առաջին նյութի հրապարակումը` 20.06.2015 (Հիպերբորեա. Այլընտրանքային պատմության էջերից, հեղինակ` 8-րդ դասարան փոխադրվող Հարություն Ղազարյան, բացվել է 648 անգամ)
  2. Նախագիծը հրապարակվել է 05.10.2015-ին, վերահրապարակվել է 23.08.2016-ին
  3. Նախագծի շնորհանդեսը հրապարակվել է 14.12.2015-ին, իսկ նախագծային ուսուցման փուլային ամփոփման շրջանակներում` 06.05.2016, 8-րդ դասարանի սովորող Միքայել Ղարագյոզյանը ներկայացրեց իր դիտարկումները
  4. Հրապարակված նյութերի քանակն ըստ պատմական ժամանակաշրջանների`
    • Նախապատմական (ակադեմիական պատմության տեսանկյունից)` 38
    • Հին աշխարհի` 29
    • Միջին դարերի` 19
    • Նոր պատմության` 17
    • Նորագույն պատմության` 17
    • Մեկից ավելի ժամանակաշրջան ընդգրկող` 41
    • Ընդամենը` 161
  5. «Այլընտրանքային պատմություն» նախագծի զարգացման ուղղություններից մեկը ԱԳԸ (Աշակերտական Գիտական Ընկերություն) բլոգն է, որտեղ առաջին հրապարակումը (27.10.2016)10-րդ դասարանի սովորող Անտուան Մելքոնյանի «Մարդը ծնվել է բուսակեր» հոդվածն է (բացվել է 293 անգամ): Մինչ օրս ԱԳԸ բլոգում հրապարակվել է 12 հոդված:
  6. Եթե 2015 թվականին և 2016 թվականի առաջին կեսին հրապարակված նյութերի գերակշիռ մեծամասնությունը թարգմանական են, ապա 2016 թվականի սեպտեմբերից մինչ օրս հրապարակված նյութերի մոտ 75 %-ը հեղինակային են:
  7. Նախագծում մինչ օրս մասնակցել են 6-12-րդ դասարանների 92 սովորողներ
  8. Նախագծի հրապարակումների ընթերցումը շարունակվում է հրապակումից ամիսներ անց, որի մասին վկայում է մուտքերի թվի չդադարող աճը: Յուրաքանչյուր նյութի ընթերցողների միջին թիվը տատանվում է 400-500-ի միջակայքում
  9. Եզրակացություն առաջին` նախագիծը կենսունակ է
  10. Եզրակացություն երկրորդ` նախագիծը ծավալվում է և´ լայնությամբ (ներկայացվող թեմաների և ներկայացնողների անընդհատ ավելացում), և´ խորությամբ (հեղինակային նյութերի տեսակարար կշռի և նրանց որակի աճ, ԱԳԸ բլոգի գաղափարի առաջացում և այդ գաղափարի կենսագործման առաջին փուլի հաջողված մեկնարկ)
  11. Եզրակացություն երրորդ` շահառուների թիվն աճում է
  12. Եզրակացություն չորրորդ` առաջացել է նախագծի կարգավիճակի ամրագրման անհրաժեշտություն, այսինքն` նախագծի վրա ծախսած ժամանակը համարվի աշխատաժամանակ դասավանդողի/ դասավանդողների և ուսումնական ժամանակ` սովորողների համար (ներառվելով անհատական ուսումնական պլանում):

11.01.2017             ©                     Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն