Հերթական հանդիպում ԵՊՀ-ում

Այսօր ես հանդիպեցի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Ազիզյանի հետ: Մեր երկխոսությունը գործնական էր: Պայմանավորվեցինք` 1. Մեկ շաբաթվա ընթացքում ինձ կտրամադրվի ուսանողների հետազոտական աշխատանքների թեմաների ցուցակը և կրթահամալիրի սովորողները հնարավորություն կստանան հրապարակվելիք թեմաներից որևէ մեկով, ուսանողի խորհրդատվական աջակցությամբ կատարել սեփական հետազոտությունը; 2. Ուսանողների` մեր ընտրած աշխատանքները կհրապարակվեն ԱԳԸ բլոգում, իսկ գործնական նշանակություն ունեցողները` նաև կրթահամալիրի կայքում; 3. Ուսանողների մի ոչ մեծ խումբ կմասնակցի ղափամայի ծեսին; 4. Ուսանողները կմասնակցեն կրթահամալիրում անցկացվող հասարակագիտական ստուգատեսին; 5. Մայիս ամսին կկազմակերպվի համատեղ ուսումնական ճամփորդություն; 6. Ուսանողները կմասնակցեն «Ամբողջատիրւթյուն» և «Հետազոտական արշավային ճամբար» նախագծերին; 7. Համատեղ կկազմակերպվեն փիլիսոփայական ընթերցումներ նվիրված Դավիթ Անհաղթին:

31.01.2017                                       Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն