Գլխավոր նպատակները`
1. Սովորողների մոտ կայուն հետաքրքրություն ձևավորել անցյալի նկատմամբ;
2. Շարունակել սովորողների ուսումնական կարողությունների զարգացումը և նրանց աստիճանական վերածումը հմտությունների
- Նախապատրաստել սովորողներին պատմության գիտական ուսումնասիրությանը:
Հիմնական խնդիրները`
1. Կազմակերպել բոլոր սովորողների մասնակցությունը ուսումնական նյութերի հավելմանը և յուրացված խաղերի հանրայնացմանը (բակային ու էլեկտրոնային ուսուցմանը);
2. Ամրակայել սովորողների խմբային աշխատանքի հմտությունները և կարողությունները;
3. Օտար լեզուների օգտագործումը դարձնել ամենօրյա;
4. Պատմական աղբյուրների, գեղարվեստական գրականության, արվեստի ստեղծագործությունների և սովորողների երևակայության համադրմամբ պատմական փոքր (ժամանակային և ծավալային իմաստով) վերակառուցումներ;
5. Սովորողների հետ պարբերաբար քննարկել այլընտրանքային պատմության մոտեցումները:
Տարեկան ժամաքանակ– 68 ժամ, որից` 21 ժամ տեսական պարապմունք, 47 ժամ նախագծային աշխատանք
Բովանդակություն
Ներածություն– 1ժամ
Ի՞նչ է իրենից ներկայացնում Հին աշխարհի պատմությունը: Ինչու՞ ենք մենք ուսումնասիրում այն: Ուսումնասիրման աղբյուրները՝ նյութական, գրավոր, բանավոր:
Գլուխ1. Տարիների հաշվումը պատմության մեջ– 1 ժամ
Օրացույց, տոմար: Հայկական տոմար: Բուն հայկական թվագրություն: Կրոնական օրացույց:
Գլուխ 2. Մարդու ծագումը– 1 ժամ
Երկրի վրա մարդու ծագման երեք վարկածախմբերը՝ կրոնական, գիտական և այլընտրանքային:
Գլուխ 3. Հնագույն մարդիկ– 2 ժամ
Հնագույն մարդկանց զբաղմունքները՝ որսորդություն և հավաքչություն: Աշխատանքային գործիքները: Մեծ սառցապատումը: Կրակի գյուտը: Մայրիշխանություն: Տոհմային համայնք: Հարևանային համայնք: Ցեղ: Մարդկության պատմության բաժանումն ըստ աշխատանքային գործիքների: Արվեստի և կրոնի առաջացումը: Հայկական լեռնաշխարհի նախնադարյան հուշարձանների առանձնահատկություները: Ժայռապատկերները և նրանց գիտական մեկնաբանությունները:
Գլուխ 4. Երեխաների կյանքը նախնադարում – 6 ժամ
Մեծերին ընդօրինակելը որպես դաստիարակության հիմնական ձև: Ուսուցչի կարգավիճակը նախնադարյան հասարակությունում: Փորձի ձեռքբերումը և փոխանակման ունակությունը: Մեծերին օգնելը որպես կյանքի կարևոր պայման: Նախնադարյան երեխաների խաղերը: Նախնադարի մարտահրավերները և երեխաները: Երեխաներին վերաբերվող գտածոներ մեր տարածաշրջանում կատարված պեղումներից: Ժայռապատկերներ, որոնք ենթադրաբար կատարել են երեխաները:
Գլուխ 5. Հին Եգիպտոս: Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները– 4 ժամ
Հին եգիպտական պետությունը: Հողագործներն ու արհեստավորները: Եգիպտական վերնախավի կյանքը: Փարավոնների ռազմական արշավանքները: Եգիպտա– խեթական և եգիպտա– խուռիական հարաբերությունները:Կուտիական արշավանք: Եգիպտոսի նվաճումը հիքսոսների կողմից: Բուրգերը: Եգիպտական կրոնը: Արվեստը: Գիրն ու գիտությունը: Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական ազդեցությունը Եգիպտոսի վրա:Շումերական, խեթական և խուռիական աղբյուրներն Արատտայի և Հայասայի մասին: Հայկազունիների արքայատոհմը:
Գլուխ 6. Երեխաների կյանքը Հին Եգիպտոսում և Հայկական լեռնաշխարհում – 7 ժամ
Երեխաների կյանքը Հին Եգիպտոսում: Ծանր ֆիզիկական աշխատանքը դաշտերում և արհեստանոցներում: Տղաների ուսումը ձիանոցներում և տաճարներում զինվորի և պետական ծառայողի մասնագիտությամբ: Հարգանքը մեծերի ու ծնողների նկատմամբ: Աղջիկների և տղաների առանձին ուսուցումն ու դաստիարակությունը: Երեխաների կյանքի մասին հիշատակություններ շումերական և խեթական արձանագրություններում: Հին Հայաստանի երեխաները առօրյան:
Գլուխ 7. Հին Միջագետք: Փյունիկիա: Պաղեստին: Վանի թագավորությունը– 2 ժամ
Հին Միջագետք: Բաբելոնի թագավորությունը: Համմուրապիի օրենքները: Ծովի ժողովուրդներ: Փյունիկյան ծովագնացները: Աստվածաշնչյան ավանդապատումներ: Դավթի և Սողոմոնի թագավորությունները: Ասորեստան: Պարսկական «արքայից արքաները»: Վանի թագավորությունը (Ուրարտու): Ասորեստանա – ուրարտական հարաբերությունները:
Գլուխ 8. Երեխաների կյանքը Հին Միջագետքում– 6 ժամ
Հին բաբելոնական և ասորական աղբյուրները երեխաների դաստիարակության, կրթության և իրավունքի մասին: Պեղումների ժամանակ հայտնաբերված խաղալիքները և հագուստի մնացորդները: Աղյուսե դասագրքերը և մաթեմատիկական խնդիրները երեխաների համար: Հին Միջագետքի և Վանի թագավորության երեխաների կյանքի համեմատական նկարագրությունը:
Գլուխ 9. Հին Հնդկաստան և Չինաստան, հասարակական – քաղաքական կարգը Հին Հայաստանում: Համահայկական պետությունը – 3 ժամ
Հին Հնդկաստանի բնությունը և մարդիկ: Կաստայական կարգերը: Կրոնը: Կոնֆուցիի ուսմունքը Չինաստանում: Դաոսականություն: Մարտնչող թագավորությունների շրջանը: Չին առաջին արքան:
Հասարակության շերտավորումը Հին Հայաստանում: Ազատներ և կախյալ գյուղացիներ: Իշխանական սանդուղքը: Պետական կարգը: Բանակը և սպառազինությունը: Պարույր Սկայորդի:
Գլուխ 10. Երեխաների կյանքը Հնդկաստանում ևՉինաստանում: Հիշատակություններ մանկական խաղերի մասին հայ պատմիչների մոտ– 9 ժամ
Տղաների գերադասությունը հնդկական ընտանիքներում: Աղջիկների նախապատրաստումն ընտանեկան կյանքին: Երեխաների պաշտամունքը Հին Չինաստանում: Ընտանեկան դաստիարակությունը: «Փետրավոր գնդակ»,«Քարկտիկ», «Գայլեր և ոչխարներ» խաղերը: Ուսումնառությունը յոթ տարեկանից սկսած: Երեխաների ստրկությունը:Հայ երեխաների ռազմա– մարզական խաղերը:
Գլուխ 11. Հին Հունաստան: Հայաստանն Արտաշիսյան հարստության օրոք – 4 ժամ
Հին Հունաստանի բնությունն ու մարդիկ: «Իլիական» և «Ոդիսական» պոեմները: Հունական դեմոկրատիան: Կրոնը, օլիմպիական խաղերը, արվեստը, թատրոնը: Կրթությունն ու գիտությունը: Ալեքսանդր Մակեդոնացի: Հունական գաղութները: Հելլենիզմ:Հելլենիզմի տարածումը Հայաստանում: Արտաշիսյան հարստություն: Արտաշես Բարի, Տիգրան Մեծ, Արտավազդ II:
Գլուխ 12. Երեխաների կյանքը Հին Հունաստանում– 7 ժամ
Մինչև յոթ տարեկան երեխաների դաստիարակությունը կանանց կողմից: Տղաների կրթությունն ու դաստիարակությունը: Աղջիկների նախապատրաստումն ընտանեկան կյանքի: Սպորտը հույն երեխաների կյանքում: Հասունության քննությունների հանձնումը: Հոգևոր դաստիարակությունը: Ստրուկների երեխաները: Հունաստանում կրթություն ստացած հայ պատանիներ: Հունական օլիմպիադաների հայ չեմպիոնները:
Գլուխ 13. Հին Հռոմ: Արշակունյաց հարստությունը Հայաստանում– 4 ժամ
Հին Հռոմը: Հռոմեական պետության կառուցվածքը: Կարթագենի հետ մրցակցությունը: Հռոմեական նվաճումները: Ստրկությունը Հին Հռոմում: Սպարտակի ապստամբությունը: Կայսրության հաստատումը Հռոմում: Առաջին քրիստոնյաները և Ներոն կայսրը: Հռոմի նվաճումը գոթերի կողմից: Արևելյան հռոմեական կայսրությունը: Կոստանդին Մեծ: Բյուզանդիան Հուստինիանոս կայսեր օրոք: Հռոմեական արվեստը, կրթությունը, գիտությունը:Հայ– հռոմեական հարաբերությունները: Արշակունյաց հարստությունը: Տրդատ և Ներոն: Հեթանոսական շրջանի հայկական մշակույթը:Քրիստոնեության ընդունումը: Հայաստանի բաժանումները: Մեսրոպ Մաշտոց:
Գլուխ14. Երեխաների կյանքը Հին Հռոմում և Հայաստանում– 9 ժամ
Հայրության ճանաչման ծեսը: Հայրերի իրավունքները երեխաների վրա: Երեխայի ծննդյան և անվանակոչության հետ կապված ընտանեկան տոները: Չար ուժերից երեխաների պաշտպանության ծեսերը: Մանկավարժ ստրուկներ երեխաների համար: Մանկական խաղերը: Հայրը որպես տղայի առաջին դաստիարակ: Դպրոցները Հին Հռոմում: Աղքատ մարդկանց և ստրուկների երեխաների կյանքը:Հիշատակությունները հայկական դպրոցների մասին: Ընտանիքը հայ երեխայի առաջին դպրոց: Դպրության աստված Տիրը: Քրիստոնեական դպրոցներ: Հայ երեխաների կյանքը դպրոցներում և նրանցից դուրս: Հայկական հնագույն խաղեր: Երեխաների մասնակցությունը ծեսերին ու տոներին որպես դաստիարակության միջոց: Ավանդական հայկական տոներն ու ծեսերը: Հայ պատմիչներն ու իմաստասերները որպես մանկավարժներ:
Նախագծերի պաշտպանության նախապատրաստություն – 2 ժամ
Նախագծային աշխատանքի թեմաները`
1. Հին աշխարհ. այլընտրանքային պատմություն
2. Երեխաների կրթությունը
3. Երեխաների խաղերը
4. Երեխաների սոցիալական դերը
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը`
1. Նախագծային աշխատանք
2. Դասարանական քննարկում
3. Ուսումնական ճամփորդություն
4. Փոխուսուցում
5. Ձեռք բերած գիտելիքների բանավոր և գրավոր տարածում
Ուսումնական ճամփորդությունների ուղղությունները ևժամկետները
1. Հայաստանի պատմության թանգարան – սեպտեմբեր
2. Շենգավիթ հնավայր – սեպտեմբեր
3. Էրեբունի – հոկտեմբեր
4. Ռազմա — մարզական խաղեր Կոտայքի մարզում – հոկտեմբեր
5. Ռազմա — մարզական խաղեր Լոռու մարզում – ապրիլ
6. Ռազմա — մարզական խաղեր Սյունիքի մարզում – հունիս
7. Մասնակցություն բոլոր ավանդական տոներին համապատասխան վայրերում
Գնահատում
Սովորողի ուսումնական գործունեության բոլոր ձևերը գնահատվում են
շաբաթական պարբերականությամբ` յուրաքանչյուրը 10 բալանոց համակարգով:
Վերջնական գնահատականում ուսումնական գործնեության ձևերն ունեն հետևյալ
չափաբաժինները`
1. Նախագծային աշխատանք– 50 %
2. Դասարանական քննարկում– 5 %
3. Ուսումնական ճամփորդություն– 10 %
4. Փոխուսուցում – 20 %
5. Ձեռք բերած գիտելիքների բանավոր և գրավոր տարածում – 15 %
Ուսումնական գրականություն
Հին ժամանակների կենսակերպը
Երեխաների իրավունքների զարգացման պատմություն
Ժայռապատկերների հեղինակները երեխաներն են
Երեխաները և ծնողները Հին Եգիպտոսում
Նախնադարյան մարդու քարանձավում
Հայաստանի համառոտ պատմությունը հնադարից մինչև մեր օրերը
Երեխաների կյանքը Հին Հունաստանում
Երեխաների դաստիարակությունը Հին Հռոմում
- Эрман А. Жизнь в Древнем Египте / Пер. с англ. И.А. Петровской. – М.: ЗАО Центрполиграф, 2008.
- Бадж У. Жители долины Нила / Пер. с англ. А.Б. Давыдовой. – М.: ЗАО Центрполиграф, 2009.
- Д’ Эрвильи Э Приключения доистопического мальчика
- Браниган К. Первобытные люди. / пер. с англ. М. Заславской – М.: Эгмонт Россия Лтд., 2000.
- Всемирная история: У истоков цивилизации. Бронзовый век./А. Н. Бадак, И. Е. Войнич, Н. М. Волчёк и др.- Мн.: Харвест, М.:АСТ.,1999.
- Дмитриева Н. А., Виноградова Н. А. Искусство древнего мира. – М.: Дет. лит., 1986.
- Древний мир : полная энциклопедия / Ш.Хардман, Ф. Стил, Р. Теймс ; пер. с англ. Озерова. — М.: Эксмо, 2006.
- Жилища: Хижины, дома, дворцы / Ф. Макдональд; пер. с англ. Л. С. Векслер; худож. М. Бергин — М.: Росмэн, 1995.
- Парсонз А. Индейцы./ пер. с англ. Н. Гладковской. – М.: Эгмонт Россия Лтд., 1999.
- Линевский А. М. Листы каменной книги: Повесть — Петрозаводск: Карелия, 1990.
- Покровский С. В. Охотники на мамонтов. Посёлок на озере: Повести — Пермь: Кн. изд-во, 1990.
- Происхождение вещей. Очерки первобытной культуры/ Под ред. Е. В. Смирницкой. — М.: «ННН», 1995.
- Д’Эрвильи, Э.Приключения доисторического мальчика / Э. Д`Эрвильи. — М.: Эксмо, 2005.
- Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. 1, Ե., 1963:
- Джессика Куни. Доисторические рисунки в пещерах создавали дети
- Մովսես Խորենացի, Ե., «Հայաստան», 1970
- ՀՀ հանրագիտարան, Ե.,«Հայաստան», 1974 – 2008 1, 2, 5, 11 հատորներ
- ՍտեփանյանԱ.Հայ ազգագրություն, Ե., 2007
- Труды: В 5 – ти т. / Ерванд Лалаян; Отв. ред. Д. С. Вардумян; Ереван, изд-во АН Арм. ССР, 1983 г.
Տեսանյութեր
- Հայկական խաղեր. Ժամանակի վկան
- Աքլորախաղ
- Քարի դարի պատմությունը
- Նախնադարյան մարդկանց մոլորակը
- Համաշխարհային պատմություն: Նախնադարյան մարդը
- Արատտա
- Հին Եգիպտոս
- Հին Հունաստան
- Հին եկվորները
- Ռազմական դաստիարակությունը Սպարտայում
- Ժամանակի կողմնացույցը
- Չինական քաղաքակրթություն
- Ինչ գիտեին հին հնդիկները
Ձայնագրություն
Հնագույն երաժշտական համալիր մամոնտի ոսկորներից
23.07.2013 © Հայկազ Մարգարյան, Աշոտ Տիգրանյան
29.08.2016 (լրամշակում) © Աշոտ Տիգրանյան
26.06.2017 (լրամշակում) © Աշոտ Տիգրանյան