«Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ դասարան)

Նպատակ` սովորողների մոտ ձևավորել կայուն հետաքրքրություն, հետազոտական-ստեղծագործական մոտեցում անցյալի նկատմամբ

Խնդիրներ`

  1. Սովորողների հետազոտական կարողությունների բացահայտում և զարգացում;
  2. Սովորողների ստեղծագործական կարողությունների բացահայտում և զարգացում;
  3. Սովորողների բանավոր և գրավոր խոսքի ներդաշնակ զարգացման համար պայմանների ապահովում;
  4. Բովանդակության և մոտեցման այլընտրանքի մշտական ապահովում;
  5. Նախագծային գործունեության հետևողական ծավալում;
  6. Գնահատման արդարացիություն` «սովորողի առաջընթացի գնահատում» մեթոդի հիման վրա;
  7. Ինքնակրթության կարևորում;
  8. Փոխուսուցման կարողությունների ձևավորում:

 

Առարկայի բովանդակությունը`

  1. Պատմական սկզբնաղբյուրներ – 2 ժամ
  2. Հայկական լեռնաշխարհ – 2 ժամ
  3. Նախնադար – 6 ժամ
    • Մարդու առաջացման հիմնախնդիրը: Homo sapiens-ի առաջին քայլերը – 2
    • Նախնադարյան հասարակության զարգացումը – 2
    • Նախնադարյան հասարակության անկումը – 2
  4. Հայ ժողովրդի ձևավորումը: Առաջին հայկական պետությունները – 4 ժամ

 

  1. Հին Արևելք: Արարատյան թագավորություն – 18 ժամ
    • Եգիպտոս: Շումեր: Աքքադ – 2
    • Հին Փոքր Ասիան և արևելյան Միջերկրականը – 2
    • Հնդկաստան և Չինաստան – 2
    • Ճապոնիա և Կորեա — 2
    • Արարատյան թագավորության ռազմաքաղաքական պատմությունը – 2
    • Արարատյան թագավորության սոցիալ-տնտեսական պատմությունը – 2
    • Ասորեստան: Բաբելոն: Աքեմենյան Իրան – 2
    • Կրոն և գիր – 2
    • Արվեստ և գիտություն – 2
  2. Ձմեռային ճամբար
  3. Հին Հունաստան – 8 ժամ
    • Կրետե-մինոսյան քաղաքակրթությունից մինչև արխաիկ դարաշրջան – 2
    • Սպարտա և Աթենք – 2
    • Արտաքին և ներքին պատերազմներ – 2
    • Դասական դարաշրջանի հունական մշակույթը – 2
  4. Հայաստանը Ք.Ա. 7-2-րդ դարերում – 4 ժամ
  5. Հելլենականություն – 2 ժամ
  6. Հայաստանն Արտաշեսյանների օրոք – 6 ժամ
    • Արտաշես Ա – 2
    • Տիգրան Բ – 2
    • Արտավազդ Բ . դեպի անկում – 2
  7. Հին Հռոմ – 8 ժամ
    • Արքայական Հռոմից մինչև հանրապետական Հռոմ – 2
    • Պայքար ներքին և արտաքին թշնամիների դեմ – 2
    • Հռոմեական կայսրություն – 2
    • Հռոմեական մշակույթ – 2
  8. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը – 6 ժամ
    • Արշակունիների հաստատումը հայոց գահին – 2
    • Մեծ Հայքը առաջին դարի վերջից մինչև երրորդ դարի սկիզբը – 2
    • Խոսրով Մեծ և Տրդատ Գ – 2
  9. Ամառային ճամբար

 

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – 2-6 բալ
  2. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  3. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 2-4 բալ

 

Թողնել մեկնաբանություն