Ավատատիրություն. առանցքային հասկացություններ, օրինաչափություններ, առանձնահատկություններ, իրադարձություններ, անհատներ (առարկայական ծրագիր 7-1 դասարանի համար)

Իրավիճակի նկարագրություն՝

 

Դասարանի սովորողները կոգնիտիվ և կրեատիվ որակների հաշվառմամբ, ինչպես նաև 2017-2018 ուստարում իրականացրած ուսումնական գործունեության արդյունքում բաժանվում են երեք խմբի: Առաջին խումբ՝ Արզումանյան Ալինա, Գոմցյան Կարինե, Հարությունյան Հարություն, Ջանիկյան Արթենի, Փաշինյան Շուշան, Խադիշյան Կարեն, Օհանջանյան Մոնիկա: Երկրորդ խումբ՝ Այվազյան Տիգրան, Ավետիսյան Սևակ, Բաղդասարյան Նորա, Զաքարյան Արտյոմ, Թադևոսյան Սամվել, Մկրտչյան Մառա, Մուրադյան Գոռ, Սահակյան Սաթենիկ: Երրորդ խումբ՝ Ասլանյան Անի, Մնացականյան Էրիկ, Պամպեքեան Թիլա, Ստեփանյան Գարեգին, Տեր-Պետրոսյան Վահան:

Ներառական սովորող Տեր-Թորոսյան Գևորգը ուղեկցող մասնագետի, ավագ եղբոր և իմ օգնությամբ մշտապես գտնվել է կրթական գործընթացի հունում ու հասել է լավ արդյունքի: Նոր ուսումնական տարում էլ այդ աշխատանքը կշարունակվի:

Անցումը մի խմբիբ մյուսը, հատկապես՝ երկրորդից առաջին, իմ մանկավարժական գործունեության նպատակներից մեկն է:

Ծրագրային նպատակները, խնդիրները ձևակերպված են սովորողների երեք խմբերի իրողության հաշվառմամբ: Բնականաբար, առաջադրանքների համակարգը ևս իր հիմքում ունենալու է այդ փաստը, բայց ոչ որպես քարացած իրականություն:

 

Նպատակներ՝

 

  1. Ամրակայել սովորողների հետաքրքրությունն իրականության (անցյալի և ներկայի) նկատմամբ;
  2. Առաջին խմբի սովորղները կարողանան միարժեք սահմանել հասկացությունները և օրինաչափություները, տարբերակել և վերլուծել առանձնահատկությունների տեսակները, մեկնաբանել իրադարձությունները, գնահատել անհատների դերի պատմության մեջ (ընդհանրապես և կոնկրետ պատմական դեմքի);
  3. Երկրորդ խմբի սովորողները կարողանան հասկանալ հասկացությունները և օրինաչափությունները, շարադրել իրադարձությունների ընթացքն ու անհատների դերը դրանում;
  4. Երրորդ խմբի սովորողները կարողանան համառոտ ներկայացնել (գրավոր և բանավոր) ուսւոմնասիրվող թեման:

 

Խնդիրներ`

  1. Առաջին խմբի սովորողների հետազոտական կարողությունների զարգացում;
  2. Առաջին խմբի սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացում;
  3. Երկրորդ խմբի սովորողների ուսումնական կարողությունների զարգացում;
  4. Երրորդ խմբի սովորողների բանավոր և գրավոր խոսքի սղմերի հասունացում;
  5. Բովանդակության և մոտեցման այլընտրանքի մշտական ապահովում;
  6. Գնահատման արդարացիություն` «սովորողի առաջընթացի գնահատում» մեթոդի հիման վրա;
  7. Սովորողների իմացական գործունեության համակարգում ինքնակրթության գործոնի ներառում;
  8. Փոխուսուցման կարողությունների ձևավորում:

 

Առարկայի բովանդակությունը`

 

  1. Ավատատիրություն և քրիստոնեություն. գաղափարախոսական հակադրություն և սոցիալական դաշինք – 4 ժամ
  2. Քրիստոնյա Արշակունիների կառավարումը. հանճարներ, տականքներ և ձախողման գործոններ – 4 ժամ
  3. Վարդանանք և Վահանանք. իրականություն ու պատմական դասեր – 4 ժամ
  4. Բյուզանդական կայսրությունը և իր հարևանները. կայսրությունների կյանքի օրինաչափություններն ու բյուզանդական առանձնահատկությունները – 4 ժամ
  5. Հայաստանը VI-IX դարերում. հայերը և հարևանները; անկախության վերականգնման գործոնները – 4 ժամ
  6. Հայկական մշակույթը Ոսկեդարից դեպի Վերածնունդ – 4 ժամ
  7. Բագրատունյաց Հայաստան. ավատատիրական օրինաչափությունների հայկական առանձնահատկությունները և նորից անհատի դերի մասին – 4 ժամ
  8. Եվրոպական զարգացած միջնադարը. խաչակիրներ, հերետիկոսներ, քրիստոնեական եկեղեցու պառակտումը և գիտության կապանքները – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Քոչվորները և Հայաստանը. քաղաքակրթական փոխազդեցություն – 4 ժամ
  11. Կիլիկյան Հայստանի ֆենոմենը – 4 ժամ
  12. Հայկական ձախողված Վերածնունդը և X-XIV դարերի մշակութային իրականությունը – 4 ժամ
  13. Միջնադարի եվրոպական մայրամուտը – 4 ժամ
  14. Միջնադարյան Արևելք. Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ – 4 ժամ
  15. Հայաստանը ուշ միջնադարում. հազարամյակներին համարժեք համապարփակ անկում (պատճառներ և դասեր) – 4 ժամ
  16. Նոր Եվրոպա. Վերածնունդ, Ռեֆորմացիա և կապիտալի նախնական կուտակում – 4 ժամ
  17. Ամփոփիչ քննարկումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

 

Գնահատում (ամսական, 10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – գրավոր (1-4 բալ), բանավոր (2-8 բալ)
  2. Կամավոր տնային աշխատանք – գրավոր (1-3 բալ), բանավոր (3-9 բալ)
  3. Նախագծային աշխատանք – 3-7 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 4-8 բալ
  5. Ստեղծագործական աշխատանք – 4-6 բալ

Եթե սովորողը գերազանցում է 10 բալի սահմանը, ապա նա իրավունք ունի իր դասընկերոջը փոխանցել 1-2 բալ (փոխուսուցման պայմանով), հավելելել 1-2 բալ այլ ամսվա գնահատման նիշի վրա, ստանալ գիտահանրամատչելի ամսագիր (1 բալը՝ 1 համար), առաջարկել ուսումնական ճամփորդության նախագիծ (1 բալը՝ 1 օր):

 

Հետազոտական և ստեղծագործական աշխատանքների թեմաներ՝

«Ավատատիրություն. օրինաչափություններ և առանձնահատկություններ», «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում. իրականություն և առասպելներ», «Քրիստոսի պատգամները և միջնադարյան քրիստոնեական եկեղեցին», «Արշակ II և Պապ արքաները համաշխարհային պատմության համատեքստում», «Վարդանանց և Վահանանց պատերազմների համեմատական բնութագիրը», «Բյուզանդական կայսրություն», «Հայերը և Կայսրությունները VI-IX դարերում», «Հայոց գիրը»,            «Մեսրոպ Մաշտոց», «Մաշտոցի աշակերտները», «Բագրատունիներ. տաղանդներ և թերամիտներ», «Խաչակրաց արշավանքներ», «Հերետիկոսներ»,                «Միջնադարի նշանավոր անհատները», «Թյուրքական տարրի արմատաձգումը Հայկական լեռաշխարհում», «Հայ-մոնղոլական հարաբերությունները միջնադարում», «Հայկական պետականությունը Կիլիկիայում», «Հայկական Վերածնունդ», «Հարյուրամյա պատերազմ», «Միջնադարյան Արևելք», «Եվրոպական Վերածնունդ», «Աշխարհագրական հայտնագործություններ. եվրոպական գաղութատիրության սկզբնավորումը», «Ռեֆորմացիա»

Սովորողներն իրավունք ունեն ձևակերպել համապատասխան ենթաթեմաները և աշխատել այդ սահմաններում:

Թողնել մեկնաբանություն