Տնային առաջադրանքներ 7-րդ դասարան

https://tigranyanashot.wordpress.com/2014/08/21/7-9-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3/

ԱՌԱՋԻՆ ԴԱՍ

  1. Համեմատել մարդու առաջացման վարկածների փաստարկված և վիճելի կողմերը;
  2. Շարադրեք մարդու առաջացման հիմնախնդրի բարդության պատճառների Ձեր բացատրությունը:

 

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ

  1. Բեմադրել նախնադարյան հասակակցի մեկ օրը;
  2. Բացատրել հնագիտական հնագույն շերտերում մետաղից պատրաստված գործիքների առկայությունը:

ԵՐՐՈՐԴ — ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Ապացուցել, որ նախնադարի դպրոցը և նրա ուսուցիչները չափազանց կարևոր դեր էին խաղում տոհմի կյանքում;
  2. Համեմատել Հայկական լեռնաշխարհի նախնադարյան դպրոցները երեք այլ տարածաշրջանների դպրոցների հետ:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ — ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Ժայռապատկերներ,, կամ ,,Քարահունջ,, թեմաներով:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Համեմատել հասարակական կյանքի կազմակերպումը տարբեր աշխարհամասերում;
  2. Գրել պատմվածք կամ հեքիաթ ,,Տոհմից վտարվածը,, վերնագրով:

 

ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Առասպելական ոսկեդարի իրական հիմքերը,, թեմայով;
  2. Համեմատել ցանկացած երեք քաղաքակրթությունների պատկերացումները ոսկեդարի մասին:

 

ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍ

1.Թվարկել նախնադարի դասերը / պատասխանը հիմնավորել/;

2.Համեմատել ցանկացած երեք տարածաշրջանների նախնադարյան բնակավայրերը:

 

ՏԱՍՆԵՐՈՐԴ — ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Արատտա,, թեմայով:

 

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ — ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Թվարկել արիա — սեմական հակամարտության դասերը /պատասխանը հիմնավորել/;
  2. Բեմադրել սեմական քաղաքակրթության որևէ ենթաքաղաքակրթության մեկ օրը:

 

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Թվարկել եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները /պատասպանը հիմնավորել/;
  2. Նկարագրել հայ — եգիպտական հարաբերությունները հին աշխարհում:

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Ապացուցել, որ շումերական քաղաքակրթությունն արիականի բաղկացուցիչն է,
  2. Բեմադրել մի հատված շումերական էպոսից:

 

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ — ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայ — չինական հարաբերությունները հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար,, թեմայով:

 

ՔՍԱՆԵՐՈՐԴ — ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկյան Հայաստան,, թեմայով:

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական գիրը,, թեմայով:

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 2014 թվականի դեկտեմբեր

  1. Կրետե-միկենյան մշակույթի օրինակով ցույց տալ զարգացած մշակույթների խոցելիությունը և պատմական փոփոխությունների ոչ ուղղագիծ բնույթը;
  2. Թվարկել Ծովի ժողովուրդների շարքում հայերի հայտնվելու պատճառները /պատասխանը հիմնավորել/:

 

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ — ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 22.12.2014-19.01.2015

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,, Մեր թանգարանները Արարատյան թագավորության մասին,, թեմայով:

 

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 15.12.2014-12.01.2015

  1. Համեմատել ,,300 սպարտացիներ,, ֆիլմերը:

 

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ  — ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 22.12.2014-26.01.2015

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,, Հայ-հունական քաղաքակրթական առնչությունները հին աշխարհում,, թեմայով:

 

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 16.01 — 30.01.2015

  1. Բեմականացնել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի որևէ հատված:

 

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02.02-15.02

  1. Կազմել հելլենական ժամանակաշրջանի մանրամասն ռազմաքաղաքական և մշակութային ժամանակագրությունը:

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-28.02

  1. Թվարկել հայկական աշխարհակալությունների հետևանքները /պատասխանը հիմնավորել/;
  2. Թվարկել աշխարհակալությունների դրական և բացասական կողմերը:

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 03.2015

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայ-հռոմեական հարաբերություններն անտիկ աշխարհում,, թեմայով;2.
  2. Վերլուծել հայ-հռոմեական հարաբերություններին վերաբերվող որևէ գեղարվեստական ստեղծագործություն:

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 30.03-10.04

  1. Թվարկել Հռոմեական կայսրության պճատմական փուլերը / պատասխանը հիմնավորել/;
  2. Թվարկել հռոմեական մշակույթի առանձնահատկությունները / պատասխանը հիմնավորել /:

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-27.04

1. Կատարել հետազոտական աշխատանք «Հայոց նախաքրիստոնեական իրականությունը» թեմայով:

ՀԻՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ — ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 27.04-31.05

  1. Կատարել հետազոտական աշխատանք «Քրիստոնեությունը և հայերը.կարծիքների բախում» թեմայով:

Թողնել մեկնաբանություն