Հետազոտական արշավային ճամբար

Նպատակները՝ կատարել հետազոտություններ ներկայիս Սյունիքի մարզի Ողջի գետի ափին գտնվող Բաղաբերդ բերդի տարածքում, փորձելով պարզել 1170 թ.-ի բերդի կործանումից հետո այնտեղ գտնվող մոտ 10.000 ձեռագրերի ճակատագիրը: Հաշվի առնելով այն, որ մասնագետների կարծիքները այդ ձեռագրերի նշանակության, կարևորության և հետագա ճակատագրի մասին նշանակալիորեն տարբերվում են, իսկ դեռևս լուրջ հետազոտություններ այդ խնդրի լուծմանը ուղղված դեռ չեն արվել, մեր հետազոտական արշավային ճամբարը խոստանում է լինել հետաքրքրիր:

Աշխատանքի սկիզբը՝ կապվել Կապանի Երկրագիտական Թանգարանի (այսուհետ ԿԵԹ) հետ, նրանց հետ քննարկել ճամաբարի անցկացվելու կոնկրետ վայրը, հետազոտությունների ուղղությունները և այլն: Մինչև ծրագրավորված ճամբարի սկիզբը ժամանել Կապան, կազմել արշավախմբի երթուղու քարտեզը: Նախապես ապահովել արշավախմբի գործունեության պայմանները և անվտանգությունը: Սկսել տեղացիներից և ԿԵԹ-ի աշխատակիցներից  բաղկացած արշավախումբը հավաքագրումը:

Աշխատանքի ընթացքը՝ արշավախմբով տեղակայվել նախապես որոշված կայանում: Պատրաստվել տեղանքի ուսումնասիրությանը: Անցնել որոշված երթուղիով, մանրակրկիտ ուսումնասիրել տեղանքը և նրա մասին  և կազմել համապատասխան արձանագրություն նրա հայտնաբերման և ուսումնասիրության ավանդությունները: Գտածոներ հայտնաբվերելու պարագայում ԿԵԹ-ի աշխատակիցների հետ կատարել գտածոյի նախնական ուսումնասիրություն վերաբերյալ: Նման գտածոնների բացակայության պարագայում հավաքել Բերդաշենի և ձեռագրերի մասին բոլոր ավանդությունները և պատրաստել (հնարավոր է անգամ տեղում) համապատասխան հոդված, հետագա խմբերի և հետազոտողների ուսումնասիրությունները հեշտացնելու նպատակով:

Նախահաշիվ՝ սնունդը կազմելու է 14.000 դրամ 1 հոգու համար ողջ ճամբարի ընթացքում: Փոխադրամիջոցը երկու ուղղությամբ 1 հոգու համար 10000 հազար դրամ:

Աշխատանքի նկարագրություն

Համագործակցություն՝ Կապանի երկրագիտական թանգարանի և Սյունիքի մարզի Ծավի միջնակարգ դպրոցի հետ:

Օրվա ռեժիմ՝ վերկացը ժամը 7:00-ին, անձնական հիգիենա 7:00-7:20, մարմնամարզություն 7:20-7:50, նախաճաշ 8:00-8:15, դաշտային աշխատանք 8:30-14:30, ճաշ 15:00-15:45, հանգիստ, 15:45-16:15, դաշտային աշխատանք 16:30-19:00, հանգիստ 19:00-20:00, ընթրիք 20:00-20:30, օրվա ամփոփում 20:30-…., քուն 23:00:

Թողնել մեկնաբանություն