Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար (կարճաժամկետ նախագիծ)

Նպատակները`

  1. Բազմակողմանի հետաքրքրություններ և գիտելիքներ ունեցող նոր սովորողների բացահայտում;
  2. Սովորողների համագործակցային և արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում;
  3. Ճամբարում մտավոր մրցակցության ոգու ամրակայում;
  4. Նախագծային աշխատանքային խմբերի համալրում:

 

Խնդիրները`

  1. Սովորողների հետաքրքրությունների բազմազանացում և խորացում;
  2. Բանավոր խոսքի բարելավում;
  3. Տարատարիք սովորողների հարաբերությունների զարգացում:

 

Բովանդակություն`

  1. Իրականության բոլոր ոլորտներն ընդգրկող հարցաշարերի կազմում;
  2. Մրցաշարի կանոնակարգի ձևակերպում;
  3. Մրցաշարի անցկացում;
  4. Մրացաշարի արդյունքների ամփոփում-կլոր սեղան:

 

Ժամկետը` 08-26.01.2018

 

Կազմակերպիչները` գիտակների ձմեռային ջոկատ

 

Շահառուները` միջին դպրոցի սովորողները և նրանց ծնողները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

 

Ակնկալվող արդյունքը` գիտակների դասարանական թիմերի ձևավորում:

09.12.2017                                 Աշոտ Տիգրանյան

Թողնել մեկնաբանություն