Տնային առաջադրանքներ 8-րդ դասարան

https://tigranyanashot.wordpress.com/2014/08/21/7-9-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3/

                     

ԱՌԱՋԻՆ ԴԱՍ

  1. Համեմատել տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները;
  2. Ապացուցել, որ հայկական ավատատիրությունը ինքնատիպ է:

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ

  1. Ապացուցել, որ Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացումն օրինաչափ էր;
  2. Համեմատել Բագրատունյաց Հայաստանի և հարևանների տնտեսական վիճակը 10-րդ դարում:

 

ԵՐՐՈՐԴ ԴԱՍ

  1. Համեմատել Գագիկ Առաջինի և Հովհաննես-Սմբատի ներքին և արտաքին քաղաքականությունը;
  2. Բագրատունիների արքայատոհմի օրինակով ապացուցել, որ անհատը կարևոր դեր ունի պատմության մեջ;
  3. Կատարել հետազոտական աշխատանք ,,Բագրատունյաց Հայաստանի բանակը,, թեմայով:

 

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ

  1. Համեմատել հայկական երեք արքայատոհմերի կառավարման ժամանակաշրջանների մշակույթը;
  2. Ապացուցել, որ մշակույթի զարգացումն ուղիղ հմեմատական է պետության հզորությանը:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ — ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական վերածնունդ,, թեմայով:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Համեմատել հայ-բյուզանդական հարաբերությունները անկախական և ետանկախական ժամանակաշրջաններում;
  2. Վերլուծել հայ-բյուզանդական հարաբերություններին նվիրված որևէ գրական ստեղծագործություն:

 

ՈՒԹԵՐՈՐԴ — ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Ապացուցել, որ Արևելքում ձևավորվել էին ավատատիրական հարաբերություններ;
  2. Բացատրել ավատատիրական Արևելքում պատմական օրինաչափությունների դրսևորման առանձնահատկությունների պատճառները;
  3. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական ավատատիրության արևելյան բաղկացուցիչը,, թեմայով:

 

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ

1.Ապացուցել, որ Բագրատունիների Հայաստանը հայկական պետականության պատմության կարևոր փուլ է:

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ — ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Ապացուցել, որ քոչվորների արշավանքները Հայաստան քաղաքակրթական բախման դրսևորումներ են;
  2. Թվարկել հայերի՝ քոչվորներից յուրացրած դրականն ու բացասականը կյանքի բոլոր ոլորտներում /պատասխանը հիմնավորել/:

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Կիլիկիայի իրավական համակարգը,, թեմայով:

 

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ — ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Թվարկել խաչակրաց արշավանքների ձեռքբերումները և ողբերգությունները /պատասխանը հիմնավորել/;
  2. Ապացուցել, որ խաչակիրների և իսլամական Արևելքի քաղաքակրթական բախման հետևանքները վերացված չեն:

 

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Միջնադարի լույսն ու ստվերը,, թեմայով:

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ — ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Ծանոթանալ Ֆրիկի ստեղծագործությանը և ներկայացնել միջին դպրոցի ենթակայքում հոդվածի կամ աուդիոձայնագրության /Բանաստեղծությունների կատարման/ ձևով:

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Ուսումնասիրել Ժաննա դ’Արկի կյանքն ու գործը;
  2. Թվարկել Հարյուրամյա պատերազմի առանձնահատկությունները /պատասխանը հիմնավորել/:

 

ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ — ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,, Օսմանյան պետության առաջին դարը,, թեմայով:

 

ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ — ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայ — ռուսական հարաբերությունները միջնադարում,, թեմայով:

 

ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ — ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 2014 թվականի դեկտեմբեր

  1. Կատարել հետազոտական աշխատանք ,, Քրիստափոր Կոլումբոս,, թեմայով;
  2. Համեմատել աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի հերոսներին և հակահերոսներին:

ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ — ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 2014 թվականի դեկտեմբեր-2015 թվականի հունվար

1.Համեմատել տարբեր քաղաքակրթությունների Վերածնունդները:

ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 16.12.2014-16.01.2015

1. Կատարել հետազոտական աշխատանք ,,Ռեֆորմացիայի հայկական արմատները,, թեմայով:

ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍ

Կատարման ժամկետը՝ 2015 թվականի հունվար

1.Համեմատել Արևմուտքի և Արևելքի միջնադարերը;

2.Թվարկել միջնադարի ձեռքբերումները /պատասխանը հիմնավորել/:

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ձմեռային արձակուրդ

1. ,,Ես կարողանում եմ,, ստուգատեսի նախապատրաստություն:   

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 2015 թվականի հունվար

1. Ստուգատեսային անհատական և խմբային աշխատանքներ:

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 2015 թվականի փետրվար

1.Համեմատել 17-18-րդ դարերի հեղափոխությունները;

2.Կատարել հետազոտական աշխատանք ,,Հայկական ազատագրական շարժումը 17-18-րդ դարերում,, թեմայով:

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 01-10.03

  1. Վերլուծել Դավիթ Բեկին նվիրված արվեստի կամ գրականության որևէ ստեղծագործություն:ստեղծագործություն:

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 10-29.03

  1. Վերլուծել Նապոլեոն Բոնապարտին նվիրված արվեստի կամ գրականության որևէ ստեղծագործություն:

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 30.03-03.04

  1. Կատարել դասագրքի էջ 129-ի առաջադրանքները:

 

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ — ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 04-13.04

  1. Վերլուծել Աբրահամ Լինքոլնին նվիրված արվեստի կամ գրականության որևէ ստեղծագործություն:

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՎԱԹՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13.04-15.05

1. Կատարել հետազոտական աշխատանք «Հայկական կուսակցությունների գործունեությունը մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը» թեմայով:

ՎԱԹՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ — ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 15-31.05

  1. Թվարկել նոր ժամանակների 10 գլխավոր դասերը /պատասխանը հիմնավորել/;
  2. Թվարկել նոր ժամանակների 10 ականավոր գործիչներին /պատասխանը հիմնավորել/:

Թողնել մեկնաբանություն