2016 – 2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ- ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Իրականացնել «Առաջին աշխարհամարտ» նախագիծը կամ կատարել հետազոտական աշխատանք «Հայոց ցեղասպանություն» թեմայով:
  2. Թվարկել առաջին աշխարհամարտի երեք գլխավոր հանցագործներին /պատասխանը հիմնավորել/;
  3. Նկարագրել ռազմաճակատի և թիկունքի մեկ օրը;
  4. Թվարկել առաջին աշխարհամարտի անմիջական հետևանքներն ըստ կարևորության սանդղակի;
  5. Ապացուցել, որ առաջին աշխարհամարտի անմիջական հետևանքներն անխուսափելի էին:
  6. Ապացուցել, որ առաջին աշխարհամարտը կանխորոշեց երկրորդ աշխարհամարտը:

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Կատարել հետազոտական աշխատանք «Առաջին հանրապետության դասերը», «Ամբողջատիրություն. արմատներ, բուն և ճյուղեր», «Անհատի դերը 20-րդ դարում» թեմայով;
  2. Իրականացնել «Բռնադատվածներ» նախագիծը կամ ձևակերպել ու սկսել համարժեք նոր նախագիծ;
  3. Մանրամասն նկարագրել ռազմաճակատի և թիկունքի մեկ օրը (տարին, ամիսը, օրը, ռազմաճակատը, թիկունքի բնակավայրը նշելը պարտադիր է):

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Իսպանիայի քաղաքացիական պատերազմ. իրականություն և հաղթահարում», «Գարեգին Նժդեհ. առասպել և իրականություն», «Խորհրդային Հայաստանի տնտեսական զարգացումը 20-30-ական թվականներին», «Համաշխարհային գրականությունը աշխարհամարտից աշխարհամարտ ընկած ժամանակահատվածում», «Հայկական նշակույթը միջաշխարհամարտային ժամանակաշրջանում» ;
  2. Ապացուցել, որ սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումներն ուղիղ համեմատական չեն;
  3. Թվարկել ՀԽՍՀ այն բնակավայրերը, որտեղ Մեծ Ահաբեկչության տարիներին տուժածներ չեն եղել: Բացատրել այդ բացառիկության պատճառները:

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Աշխարհամարտեր. անցյալ, ներկա, ապագա», «Սփյուռքը երկրորդ աշխարհամարտի տարիներին», «Անհատը և պատերազմը», «Հայկականություն-Արիականություն» գրքի դերը հայ ժողովրդի ճակատագրում», «Հայկ Ասատրյան»;
  2. Վերցնել հարցազրույցներ երկրորդ աշխարհամարտի նվազագույնը երկու մասնակցից;
  3. Ապացուցել, որ երկրորդ աշխարհամարտի ընթացքում շարունակվում էր հայոց ցեղասպանությունը:

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «20-րդ դարի 60-ական թվականների հայկական զարթոնքը», «Խորհրդային Հայաստան. զարգացող տնտեսություն և ահագնացող հիմնախնդիրներ», «Ազգային Միացյալ Կուսակցությունը. հայկական բացառիկությո՞ւն, թե՞ անհատների խիզախում», «Խորհրդային ամբողջատիրություն և շարունակվող ցեղասպանություն. ողբերգական 1949»;
  2. Ապացուցել, որ «սառը պատերազմը», նրա ընթացքում դրսևորված երևույթները և հետևանքներն անխուսափելի էին,
  3. Վերլուծել «սառը պատերազմի» իրադարձությունների և անհատների մասին պատմող որևէ գեղարվեստական ստեղծագործություն:

 

Պետական ավարտական քննության նախապատրաստություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s