2016 – 2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ծանոթություն. Սովորողներին խորհուրդ է տրվում տնային առաջադրանքները կատարելիս օգտվել «Դասարանական առաջադրանքներ» բաժնում նշված համապատասխան աղբյուրներից:

ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Համեմատել մարդու առաջացման վարկածների փաստարկված և վիճելի կողմերը;
    2. Բեմադրել նախնադարյան հասակակցի մեկ օրը;
    3. Բացատրել հնագիտական հնագույն շերտերում մետաղից պատրաստված գործիքների առկայությունը;
    4. Ապացուցել, որ նախնադարի դպրոցը և նրա ուսուցիչները չափազանց կարևոր դեր էին խաղում տոհմի կյանքում;
    5. Կատարել հետազոտական աշխատանք «Ժայռապատկերներ», «Քարահունջ», «Առասպելական ոսկեդարի իրական հիմքերը»թեմաներից որևէ մեկով;
    6. Գրել պատմվածք կամ հեքիաթ «Տոհմից վտարվածը» վերնագրով:

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Գրել պատմվածք «Արիացու օրագրի պատառիկներ» վերնագրով;
  2. Ապացուցել, որ արիական քաղաքակրթության բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է;
  3. Համեմատել Արատտան և հայոց ժամանակակից պետությունը;
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Արատտա» թեմայով;
  5. Թվարկել արիա – սեմական հակամարտության դասերը /պատասխանը հիմնավորել/;
  6. Համեմատել արիական և սեմական քաղաքակրթությունները;
  7. Բեմադրել սեմական քաղաքակրթության որևէ ենթաքաղաքակրթության մեկ օրը:

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Թվարկել եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները /պատասխանը հիմնավորել/;
  2. Նկարագրել հայ – եգիպտական հարաբերությունները հին աշխարհում;
  3. Ապացուցել, որ շումերական քաղաքակրթությունն արիականի բաղկացուցիչն է;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հին Եգիպտոսի չբացահայտված գաղտնիքները», «Շումերա-հայկական առնչություններ», «Հայ-չինական հարաբերությունները միչև մեր թվարկության սկիզբը», «Հայկյան Հայաստան», «Գրի առաջացումը և տարածումը»;
  5. Գրել պատմվածք ,,Ես Հայկ Նահապետի զինվորն եմ,, վերնագրով:

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Ապացուցել, որ Արարատյան թագավորությունը հայկական պետություն էր;
  2. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայկական գիրը», «Մեր թանգարաններն Արարատյան թագավորության մասին», «Հին Հունաստանի երեխաները», «Սոլոնի կայնքը և գործը», «Ծովի ժողովուրդներ. ովքե՞ր են նրանք», «Ճշմարտությունը և չափազանցությունը հոմերոսյան պոեմներում»;
  3. Կրետե – միկենյան քաղաքակրթության օրինակով ցույց տալ զարգացած քաղաքակրթությունների խոցելիությունը և պատմական փոփոխությունների ոչ ուղղագիծ բնույթը;
  4. Համեմատել «300 սպարտացիներ» ֆիլմերը:

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արիստոտելի գիտական ժառանգությունը», «Հելլենական Հայաստան.աշխարհի հետ միասնականացո՞ւմ, թե՞ հրաժարում արմատներից», «Աշխարհակալությունների տեսակները», «Հայկական աշխարհակալության առանձնահատկությունները»;
  2. Ապացուցել, որ աշխարհակալությունների ձևավորումը և կործանումը պատմական օրինաչափություններ են;
  3. Վերլուծել Սասուն Վարդանյանի «Արամ Աշխարհակալ» պատմավեպը:

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հաննիբալը, Հռոմը և Կարթագենը. տարօրինակ եռանկյունի՞, թե՞ չհատվող ուղիղներ», «Հայաստան և Հռոմ. շահերի բախում և համադրում», «Առաջին կայսրերի Հռոմը», «Իմաստասեր կայսրը», «Շեքսպիրյան հայացք Հին Հռոմի պատմական իրականությանը», «Հռոմի դեմ մղված հայկական պարտիզանական պատերազմը»;
  2. Տալ Պունիկյան պատերազմների համեմատական բնութագիրը;
  3. Վերլուծել հայ-հռոմեական պատերազմների ընթացքը;
  4. Արտավազդ Բ-ի, Հուլիոս Կեսարի և Բրուտոսի օրինակներով ապացուցել, որ անհատն էական դեր է խաղում մարդկության պատմության մեջ:

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ապրիլ

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արշակ Բ և Պապ արքաների կերպարները հայ հեղինակների պատմավեպերում», «Հայկական ոսկեդարի առանձնահատկությունները», «Անանիա Շիրակացի. հալածված հանճարը», «Հայոց Աստվածների կյանքը և մահը», «Արշակավանի պարադոքսը», «Նախամաշտոցյան գիր», «Խաչքար. հայկական մշակույթի գագաթներից մեկը»;
  2. Տալ հայկական ավատատիրության բնութագիրը;
  3. Վերլուծել Արշակունիների արտաքին քաղաքականությունը;
  4. Ապացուցել, որ խաչքարը հայոց մշակույթի բնական բաղկացուցիչ է և համաշխարհային մշակույթի բացառիկ երևույթ:

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` Մայիս

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Վարդանանց պատերազմի կիսաբաց էջերը», «Նվարսակի պայմանագիր. հաղթանա՞կ, թե՞ պարտություն», «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը VI դարում», «Թեոդորոս Ռշտունի. զորավար և դիվանագետ», «Արաբական խալիֆայության դեմ պայքարի հերոսները», «Անկախության վերականգնման նախօրյակին»;
  2. Վերլուծել պավլիկյանների գաղափարախոսությունը և նրանց պայքարի արտացոլումը գեղարվեստական գրականության մեջ;
  3. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ արաբական խալիֆայության հարձակումը հնարավոր չէր ետ մղել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s