Հեռավար դպրոց

7-րդ դասարան

ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետըմարտ

  1. Վերլուծել Կիլիկիայի հայ արքաների գործունեության պատճառները և հետևանքները;
  2. Թվարկել X-XIV դարերի հայկական մշակույթի 5 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հարկ է հիմնավորել);
  3. Համեմատել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու ստեղծագործությունները:

Աղբյուրներ`

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստանի ֆենոմենը» (մաս առաջինմաս երկրորդ)

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Հովհաննես Սարկավագ Իմաստասեր

Մարդու և բնության փոխհարաբերության հարցը Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» քերթվածում

Մխիթար Գոշի դատաստանագիրք

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

Մխիթար Հերացի

Մեր մեծերը. Ներսես Շնորհալի

Մեր մեծերը. Թորոս Ռոսլին

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Մերմեծերը. Ֆրիկ

Մեր մեծերը. Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի

Մեր մեծերը. Կիրակոս Գանձակեցի

Փ/Ֆ «Համալսարաններ»

8-րդ դասարան

ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետըմարտ

1. Բնութագրեք XIX դարում ազգային հիմնախնդրի լուծմանը լծված անհատականություններին;

2. Վերլուծեք ազգային հիմնախնդրի լուծման համաշխարհային փորձը;

3. Թվարկեք XIX դարի II կեսի և XX դարի սկզբի հայոց ազատագրական պայքարի  դասերը:

Աղբյուրները`

Երկաթյա կանցլերի մտքերն ու ասույթները

Այսպես խոսեց … Բիսմարկը

Գերմանիան 1871-1896 թվականներին

Օտտո ֆոն Բիսմարկ

Օտտո ֆոն Բիսմարկ. ասույթներ

Փ/Ֆ «Օտտո ֆոն Բիսմարկ. Գերմանական կայսրություն

արարողը»

Իտալիայի ազգային հեղափոխության ղեկավարներ

Սարդինայի թագավորությունն ու Իտալիայի միավորումը

Իտալիայի ազգային-ազատագրական պայքարի

առաջնորդները հայ հասարակական մտքի գնահատմամբ

Ջուզեպպե Գարիբալդի

Ազգայնականությունը և ազատական արժեքները

Ինչպես Ջուզեպպե Գարիբալդին միավորեց Իտալիան

Գարիբալդի: Իտալական հեղափոխության առաջնորդը

Փ/Ֆ «Ջուզեպպե Գարիբալդի»

 Հայ հայդուկային շարժում

Ֆիդայիներ

Ձայն Արարատի – 51. Հայ ֆիդայական-ազատագրական

պայքարը 1860-1910 թթ.

Մեր մեծերը. Արաբո

Մեր մեծերը. Մախլուտո

Մեր մեծերը. Հրայր Դժոխք

9-րդ դասարան

ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետըմարտ

  1. Ներկայացրեք մարդկային քաղաքակրթությունների հիմնախնդիրների լուծման Ձեր տեսլականները և ճանապարհային քարտեզը;
  2. Ներկայացրեք Հայկական հեղափոխության զարգացման Ձեր տեսլականները և ճանապարհային քարտեզը:

Աղբյուրներ`

Համամոլորակային հիմնախնդիրներ

Քաղաքակրթության տեսությունը աշխարհաքաղաքական հայեցակարգերում

Նոր հազարամյակի հումանիստական պարադիգմայի հարցի շուրջ

Մարդկության հիմնախնդիրները XXI դարում

XXI դարի սպառնալիքները

Տեղեկատվական հասարակություն

Ստեփան Գրիգորյան. «Հայկական թավշյա հեղափոխություն»

«Թավշյա հեղափոխության» ծագումնաբանությունը

Մի քանի տարրական փաստեր «հեղափոխությունների» մասին

«Գունավոր հեղափոխություններ»

Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները և դրանց դրսևորումները հետխորհրդային տարածաշրջանում

Ինչու և ինչպես թավշյա հեղափոխություն

Թավշյա հեղափոխություն

Սովետը, ջինսի սերունդը և թավշյա հեղափոխությունը

Գունավոր հեղափոխությունները հոգեբանական ահաբեկչության տեսակ են

Հայաստանյան «թավշյա» հեղափոխության միֆերը

Թավշյա հեղափոխություն

Հայկական հեղափոխության առանձնահատկությունները

Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում

Հայկական հեղափոխության դասերի մասին

30 քայլ դեպի թավշյա հեղափոխություն

Փ/Ֆ «Թավշյա հեղափոխության» խրոնիկան»

Փ/Ֆ «Թավշյա հեղափոխության» հայկական մոդելը

Հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն էին

Առաջին տաղավար (Հ1). Թավշյա հեղափոխություն

Թավշյա հեղափոխություն

Ինչ է թավշյա հեղափոխությունը

Հայկական «թավշյա հեղափոխություն». նպատակներ, ուժեր և հնարավոր հետևանքներ

Փ/Ֆ «Հայկական «թավշյա հեղափոխությո՞ւն»

10-րդ դասարան

ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ  ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Վերլուծել Վաչագան Բարեպաշտի Սահմանադրությունը;
  2. Կատարել հետազոտական աշխատանք «Անհատի դերը վաղ միջնադարում» թեմայով;
  3. Ապացուցեք, որ ուսումնական ձեռնարկներում առկա են բովանդակային թերություններ:

 

Աղբյուրներ`

Ժողովուրդների մեծ գաղթ

Կառլոս Մեծ

Ավատատիրություն

Ավատատիրություն. սահմանումներ տարբեր գաղափարախոսական տեսանկյուններից

Արևմտյան Եվրոպայի ավատատիրության ընդհանուր բնութագիրը և առանձնահատկությունները

Ժողովուրդների մեծ գաղթը. պատմության մեծագույն առեղծված

Փ/Ֆ «Ժողովուրդների մեծ գաղթը»

Փ/Ֆ «Ֆրանսիայի արքաները: Կառլոս Մեծ»

Գ/Ֆ «Կառլոս Մեծ»

Մամիկոնյաններ (կենսագրական ակնարկ)

Սպարապետ Վարդան Մամիկոնյանի հորդորն իր զորագնդին` Ավարայրի ճակատամարտ մեկնելու առաջ

Վարդանանց պատմությունը Եղիշեի և Փարպեցու հակընդդեմ մեկնությամբ

Արշակ Բանուչյան. «Եղիշեի «Վարդանանց պատերազմի» հնագույն պատառիկի նոր վերծանությունը»

Եղիշե. «Վարդանի և հայոց պատերազմի մասին»

Ղազար Փարպեցի. «Հայոց պատմություն»

Թովմա Արծրունի. «Պատմություն Տանն Արծրունյաց»

Վահանանց պատերազմի մարտավարությունը

Վահանանց պատերազմը

Ձայն Արարատի 62 Մարզպանական Հայաստանը. Վասակ Սյունի, Վարդան Մամիկոնյան

Ձայն Արարատի – 64 Վարդանանց պատերազմ

Վաչագան Բարեպաշտի Սահմանադրությունը

Հուստինիանոս Ա

Արցախահայության հակաարաբական ապստամբությունները

Թեոդորոս Ռշտունի

Սովորենք պատմությունից` Թեոդորոս Ռշտունի

Արմինիա կուսակալություն

Արմինիայի ապստամբություն (850-855)

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-2 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.09.2019

Առաջին խումբ

  1. Շարադրեք Գահնամակի և Զորանամակի բովանդակություններն ու գնահատեք այդ փաստաթղթերի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
  2. Թվարկեք հողատիրության ձևերը և հասարակության դասերն ավատատիրական Հայաստանում;
  3. Նկարագրեք Հայաստանում ավատատիրական հասարակության ձևավորման ուղին:

Երկրորդ խումբ

  1. Թվարկեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլերը;
  2. Թվարկեք Արշակունյաց Հայաստանի արքունի գործակալությունները;
  3. Տվեք միջնադարի ընդհանուր նկարագիրը:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-10, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-4

 

     ԵՐՐՈՐԴ  ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.09

Առաջին խումբ

  1. Շարադրեք Հավատո հանգանակի բովանդակությունն ու գնահատեք այդ փաստաթղթի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:
  2. Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու մասին;
  3. Շարադրեք քրիստոնեության սուրբ գրքի համառոտ բովանդակությունը:

Երկրորդ խումբ                

  1. Թվարկեք Կարթագենի եկեղեցական ժողովի հաստատած գրականության ցանկի հիմնական բաժինները;
  2. Պատմեք Պետրոս առաքյալի աթոռի մասին;
  3. Պատմեք Տրդատ III Մեծի և Գրիգոր Լուսավորչի համատեղ գործունեության մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 11-14, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-14

ՀԻՆԳԵՐՈՐԴ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.09

Առաջին խումբ

  1. Շարադրեք Մովսես Խորենացու կարծիքը հայոց առաջին քրիստոնյա արքաների մասին և հիմնավորեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Պատմահոր տեսակետներին:
  2. Համեմատեք Խոսրով Կոտակ և Տիրան արքաներին;
  3. Շարադրեք 4-րդ դարի հայ – պարսկական պատերազմների համառոտ պատմությունը:

Երկրորդ խումբ   

  1. Թվարկեք Արշակունյաց արքայատոհմի հեթանոս և քրիստոնյա արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը;
  2. Համեմատեք Տրդատ III և Տիրան արքաներին;
  3. Պատմեք Արշակ II արքայի և նրա կառավարման ժամանակաշրջանի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23

ՅՈԹԵՐՈՐԴ  ՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 30.09-04.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Պապը բացառիկ արքա էր;
  2. Վերլուծեք Վռամշապուհի գործունեությունը;
  3. Սահմանեք «Պետություն» և «Պետականություն» հասկացությունները: Հայաստանի պատմության օրինակով ցույց տվեք պետության և պետականության նմանություններն ու տարբերությունները:

 

Երկրորդ խումբ 

  1. Ապացուցեք, որ Պապ թագավորը շարունակում էր իր հոր քաղաքականությունը;
  2. Համեմատեք Պապ և Վռամշապուհ արքաներին;
  3. Պատմեք անկախության պահպանման վերջին փորձերի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 23-28

 

ԻՆՆԵՐՈՐԴ  ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 07-11.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վասակ Սյունին դավաճան էր;
  2. Վերլուծեք Վարդանանց պատերազմի բովանդակությունը և էությունը;
  3. Սահմանեք 450-451թթ.-ի ազատագրական պայքարի երեք կարևորագույն հասկացությունները: Պատասխանը հիմնավորեք:

 

Երկրորդ խումբ                    

  1. Թվարկեք 428-452թթ.-ի հայոց պատմության կարևոր իրադարձությունները;
  2. Նկարագրեք Ավարայրի ճակատամարտը ;
  3. Թվարկեք Վարդանանց պատերազմի հետևանքները:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ  ՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 14-18.10

Առաջին խումբ

  1. Համեմատեք Վարդան և Վահան Մամիկոնյաններին;
  2. Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;
  3. Բնութագրեք Վաչագան Բարեպաշտին:

Երկրորդ խումբ

  1. Սահմանեք V դարի Հայոց պատմության 5 կարևորագույն հասկացությունները;
  2. Թվարկեք Վահանանց պատերազմի հետևանքները;
  3. Պատմեք Վաչագան Բարեպաշտի գործունեության մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41


ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ  ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 21-25.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Բյուզանդիան վերելք է ապրել հայկական ծագում ունեցող կայսրերի օրոք;
  2. Վերլուծեք Բյուզանդիայի արտաքին և ներքին քաղաքականությունը;
  3. Բնութագրեք Հուստինիանոս I-ին:

 

Երկրորդ խումբ

  1. Սահմանեք Բյուզանդիայում հայկական հարստության կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները;
  2. Պատմեք Բյուզանդիայի ոսկեդարի մասին;
  3. Կազմեք Բյուզանդիայի ժամանակագրությունը Հուստինիանոս I-ից մինչև Մանազկերտի ճակատամարտ:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ  ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-08.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Թեոդորոս Ռշտունին հայոց պատմության բացառիկ անհատներից է;
  2. Վերլուծեք VI-VII դարերում հայոց ազատագրական շարժման անհաջողության առարկայական և ենթակայական պատճառները;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի համապատասխան էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները:

 

Երկրորդ խումբ

 

  1. Սահմանեք VI-VII դարերի Հայաստանի 6 կարևորագույն հասկացությունները;
  2. Բնութագրեք Թեոդորոս Ռշտունուն;
  3. Պատմեք VI-VII դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 42-51

 

                              

         ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ  ՏԱՍՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 11-15.11

Առաջին խումբ

  1. Վերլուծեք VIII-IX դարերի հայկական իրականությունը;
  2. Բնութագրեք պավլիկյան շարժումը;
  3. Սահմանեք «Ինքնավարություն» հասկացությունը և հիմնավորեք, որ IX դարի Հայաստանում վերկանգնվել էր ինքնավարությունը:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք VIII-IX դարերի ազատագրական պայքարի ղեկավարներին Թեոդորոս Ռշտունու հետ;
  2. Պատմեք VIII-IX դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին;
  3. Կազմեք Հայաստանում հակաարաբական ապստամբությունների ժամանակագրությունը:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-62

 

         ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ  ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 18—22.11

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Հայկական գիր» երևույթը;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները հալածվել են;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Բնութագրեք V դարի երեք հայ հանճարներին: Ձեր ընտրությունը հիմնավորեք;
  2. Համեմատեք V դարի հայ պատմիչներին;
  3. Պատմեք Մեսրոպ Մաշտոցի գործունեության և դրա պատմական նշանակության մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 63-69

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ  ՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 25-29.11

Առաջին խումբ

  1. Վերլուծեք V-VII դարերում հայկական մշակույթի զարգացման պարադոքսը;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Անանիա Շիրակացին հանճար է;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Նկարագրեք IV-VII դարերում կառուցված որևէ կրոնական հաստատություն կամ լուծեք Անանիա Շիրակացու կազմած խնդիրներից մեկը;
  2. Սահմանեք V-VII դարերում բնագիտական գիտությունների զարգացմանն առնչվող 5 հասկացություն;
  3. Պատմեք խաչքարի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ  ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 02-06.12

Առաջին խումբ

  1. Վերլուծեք IX դարի երկրորդ կես – XI դարի սկիզբ ժամանակահատվածի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները;
  2. Շարադրեք Աշոտ I, Աշոտ II և Աշոտ III արքաների համեմատական բնութագիրը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

  1. Բնութագրեք Աշոտ Երկաթին;
  2. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները;
  3. Պատմեք անկախության վերականգնման գործընթացի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-91

 

         ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ  ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.12

Առաջին խումբ

  1. Վերլուծեք Բագրատունյաց թագավորության մասնատման և կործանման առարկայական ու ենթակայական պատճառները;
  2. Շարադրեք Գագիկ I, Գագիկ II և Հովհաննես-Սմբատ արքաների համեմատական բնութագիրը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

  1. Բնութագրեք Գագիկ II-ին;
  2. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի կործանման պատճառները;
  3. Պատմեք Բագրատունյաց թագավորության մասնատման գործընթացի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 92-101

 

         ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ  ՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.12

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Խաչակրաց շարժում» երևույթը;
  2. Շարադրեք XIII դարի նշանավոր տիրակալների համեմատական բնութագրերը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

  1. Համեմատեք XIII դարի նշանավոր տիրակալներին;
  2. Թվարկեք խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները;
  3. Կազմեք խաչակրաց շարժման ժամանակագրությունը:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 51-60

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ  ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 03-07.02.2020

Առաջին խումբ

  1. Վերլուծեք քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները;
  2. Համեմատեք «մուրացիկ» միաբանությունները;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

Երկրորդ խումբ

  1. Սահմանեք «Հերետիկոս», «Ինկվիզիցիա» և «Սքոլաստիկա» հասկացությունները:
  2. Թվարկեք քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները;
  3. Պատմեք Եվրոպայի զարգացած միջնադարի շրջանի կրթական համակարգի մասին:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 61-69

 

      ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ  ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 10-14.02

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Հայ-վրացական դաշինք» երևույթը;
  2. Շարադրեք հայոց պատմության XI-XIII դարերի իրադարձությունները վրացական տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:


Երկրորդ խումբ

  1. Թվարկեք հայ – վրացական ռազմա-քաղաքական համագործակցության պատճառները;
  2. Պատմեք Զաքարյանների իշխանապետության մասին;
  3. Թվարկեք Մանազկերտի ճակատամարտում թյուրք-սելջուկների հաղթանակի պատճառները ;

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-109, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106, 107-108

 

 

       ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ  ԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 17-21.02

Առաջին խումբ

  1. Վերլուծեք հայ – քոչվորական հարաբերությունները;
  2. Շարադրեք հայոց պատմության XIII-XIV դարերի իրադարձությունները շինականի և իշխանի տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

Երկրորդ խումբ

  1. Համեմատեք սելջուկյան և մոնղոլական գերիշխանության ժամանակները;
  2. Պատմեք XIII-XIV դարերում օտար նվաճողների դեմ հայերի մղած պայքարի մասին;
  3. Շարադրեք Կիրակոս Գանձակեցու կարծիքը մոնղոլների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 110-113, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106-107

 

ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 24-28.02

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Կիլիկիայի հայկական պետություն» ֆենոմենը;
  2. Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության զարգացման ընթացքը քաղաքացու և հոգևորականի տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

Երկրորդ խումբ                    

  1. Պատմեք Թորոս II-ի և Մլեհի գործունեության մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության առաջացման պատճառները ;
  3. Համեմատեք Ռուբեն իշխանին և Լևոն II-ին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 114-122

ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ  ԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 09-13.03.2020

Առաջին խումբ

  1. Ներկայացրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը արքային, արհեստավորի և գյուղացու տեսանկյուններից;
  2. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի պետական կարգերը;
  3. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները:

Երկրորդ խումբ

  1. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունիների բանակները:
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները;
  3. Պատմեք Կիլիկիայի հայկական պետությունում XIII-XIV դարերում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 123-132

 

      ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ  ՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 16-20.03

Առաջին խումբ

  1. Վերլուծեք հայկական Վերածննդի անավարտության պատճառները և հետևանքները;
  2. Սահմանեք X-XIV դարերի հայկական մշակույթի հիմնական հասկացությունները: Վերջիններիս ընտրությունը հարկ է հիմնավորել;
  3. Համեմատեք V և X-XIV դարերի հայ պատմիչներին:

Երկրորդ խումբ

  1. Պատմեք հայ մշակույթի վերածննդի պատմական պայմանների մասին;
  2. Թվարկեք X-XIV դարերի հայ պատմիչներին;
  3. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի դպրոցները:

Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-137

 

 ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ  ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 23-27.03

Առաջին խումբ

  1. Վերլուծեք Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործը;
  2. Համեմատեք V-VII և X-XIV դարերի հայ գործիչների բնափիլիսոփայական տեսակետները;
  3. Պատմեք X-XIV դարերի հայկական արվեստի մասին:

Երկրորդ խումբ

  1. Պատմեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու մեկական առակների բովանդակությունը;
  2. Նկարագրեք X-XIV դարերի հայկական արվեստի որևէ ստեղծագործություն;
  3. Շարադրեք հայկական էպոսի համառոտ բովանդակությունը:

Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 138-143

2019 – 2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-2 ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Սահմանել «Ավատատիրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
  2. Վերլուծել ավատատիրության ժամանակաշրջանի կամ ավատատիրության ժամանակաշրջանի մասին պատմող`գրականության կամ արվեստի որևէ ստեղծագործություն;
  3. Բնութագրել քրիստոնյա Արշակունի արքաներին և նրանց գործունեության օրինակով պարզաբանել անհատի դերը պատմության մեջ:

 

Աղբյուրներ`

«Ավատատիրություն» հասկացությունը ժամանակակից հետազոտական մեկնաբանություններում

Միջնադար

«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը

Ավատատիրություն

Ավատատիրություն. հասկացություններ և կատեգորիաներ

Ավատատիրական տնտեսության հիմնական գծերը

Ասիան անտիկ աշխարհի և միջնադարի սահմանագծին

Արևելքի երկրների ավատատիրության առանձնահատուկ գծերը

Ավատատիրությունը և քրիստոնեությունը

Քրիստոնեական եկեղեցին վաղ միջնադարում

Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները(տեսադասախոսություն)

Միջնադարյան քաղաքակրթության ակունքները (տեսադասախոսություն)

Ժողովուրդների մեծ գաղթը (տեսադասախոսություն)

Ավատատիրության ձևավորումը (տեսադասախոսություն)

Եկեղեցու դերը վաղ միջնադարում (տեսադասախոսություն)

Վ/Ֆ «Միջնադարյան երեխաներ»

Գ/Ֆ «Կարլոս Մեծ» (I սերիաII սերիաIII սերիա)

Գ/Ֆ «Զավթիչ Աթիլլան»

Արշակունիներ

Արշակունիների թագավորություն

Արշակունյաց արքայատոհմ

Արշակ Բ

Պերճ Զեյթունցյան. «Արշակ Երկրորդ» (պատմավեպ)

Պերճ Զեյթունցյան. «Ավերված քաղաքի առասպելը» (դրամա)

Արշակ 2-րդ և Պապ

Արշակ II (օպերա)

Ձայն Արարատի – 29 Արշակունիներ

Վ/Ֆ «Պատմության կեղծարարները 2. Արշակունիներ»

Ու/Ֆ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»

ՅՈԹԵՐՈՐԴՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Սահմանել «Կայսրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;
  2. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ Վահանանց պատերազմն իր պատմական նշանակությամբ գերազանցում է Վարդանանց պատերազմին;
  3. Վերլուծել Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;
  4. Վերլուծել հայոց պատմության 5-րդ դարի ռազմաքաղաքական իրադարձությունների մասին պատմող որևէ գրական ստեղծագործություն:

 

Աղբյուրներ`

Ստեփան Զորյան. «Պապ թագավոր» (պատմավեպ)

Արշակ 2-րդ և Պապ

Ու/Ֆ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»

Ու/Ֆ «Ձիրավի ճակատամարտ»

Վարդան Մամիկոնյան

Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ – պարսկական ուժերի միջև

Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ (տեսադասախոսություն)

Վահան Մամիկոնյան

Վահանանց պատերազմը

Ուսումնական ֆիլմ «Ակոռիի ճակատամարտ»

Ներսեհապատի ճակատամարտը

Նվարսակի պայմանագիր

Բյուզանդիա

Բյուզանդական կայսրություն

15 քիչ հայտնի պատմական փաստեր Բյուզանդական կայսրության մասին

Բյուզանդական կայսրություն: Կայսրության պատմությունը

Բյուզանդական կայսրություն

Փ/Ֆ «Բյուզանդական կայսրություն»

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Սահմանել V-IX դարերի հայկական մշակույթի 5 առանցքային հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել;
  2. Համեմատել Հայաստանի վիճակը VI և IX դարերում;
  3. Վերլուծել «Ոսկեդար» երևույթը;
  4. Կազմել VI-IX դարերի հայոց պատմության իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին հնգյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Մարզպանական Հայաստանը և Սասանյան Իրանը VI դարի 70-ական թվականներին

Արևմտյան Հայաստանը VI դարում

Արևելյան Հայաստանը VI դարում

Քաղաքացիական պատերազմ

Հայկ Վարդանյան. «Կիբոսա. 7-րդ դար» (պիես)

Օրենքները պետք է հասկանալի լինեն յուրաքանչյուրին

Հուստինիանոս I

Ձայն Արարատի-36 Հայաստանը արաբական արշավանքների ընթացքում

Թեոդորոս Ռշտունի

Ծերենց. «Երկունք Թ դարու»«Թեոդորոս Ռշտունի» (պատմավեպեր)

Եվ այր մի` Մաշտոց անուն

Վ/Ֆ «Մեսրոպ Մաշտոց» (մաս առաջինմաս երկրորդ)

Մեր մեծերը. Սահակ Պարթև

Ղազար Փարպեցին Մովսես Խորենացու մասին

Եզնիկ Կողբացի

Դավիթ Անհաղթի ուսմունքը սահմանման և բաժանման մասին

Մեր մեծերը. Դավիթ Անհաղթ

Մեր մեծերը. Անանիա Շիրակացի

Վ/Ֆ «Տիեզերքին սիրահարված»

Խաչքար

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Վերլուծել անհատի դերը զարգացած միջնադարում;
  2. Համեմատել հայոց պատմության Արշակունյաց և Բագրատունյաց ժամանակաշրջանները;
  3. Վերլուծել «Խաչակրաց շարժում» երևույթը;
  4. Կազմել զարգացած միջնադարի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Բագրատունիներ

Տեսաֆիլմ. «Բագրատունիներ: Թագադիր և թագակիր: Քսանհինգ դար Հայաստանի հետ և Հայաստանի սրտում»

Մեր պատմության դասերը. Բագրատունյաց թագավորությունը Հայաստանում

Ձայն Արարատի – 38 Հայոց Բագրատունիների Թագավորություն

Հայորդիներ. Աշոտ I Բագրատունի

Արման Եղիազարյան. «Աշոտ Երկաթ. թագավոր հայոց» (պատմավեպ)

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

Հայոց մշակութային վերելքի զարգացման պատճառները Աշոտ 3-րդ Ողորմածի թագավորության շրջանում

Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

Հովհաննես – Սմբատ Գ թուլակամ, անփառունակ գահակալը

Անիի Բագրատունյաց թագավորության անկումը. Գագիկ Բ-ի հաստատվելը Կապադովկիայում

Խաչակրաց արշավանքների քիչ հայտնի պատմությունները

Խաչակրաց արշավանքներ. ամենացնցող փաստերը

Փ/Ֆ «Խաչակիրներ»

Գ/Ֆ «Խաչակիրներ»

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Վերլուծել քոչվորների և հայերի քաղաքակրթական փոխազդեցության ընթացքը, դրական ու բացասական հետևանքները;
  2. Համեմատել միջնադարի վաղ և զարգացած փուլերի կրթական համակարգերը;
  3. Կազմել Կիլիկյան Հայաստանի պատմության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Քոչվորական կայսրություններ

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան

Հակոբ Մանանդյան. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» (հատոր Գ)

Մոնղոլական նվաճումները և Հայաստանը

Միջնադարյան դպրոց

Միջնադարյան դպրոցը, համալսարանները

Միջնադարյան դպրոցները և համալսարանները

Միջնադարյան ուսանողների կյանքը

Միջնադարյան համալսարանի կառուցվածքը

Փ/Ֆ «Միջնադարյան դպրոցում»

«Միջնադարյան դպրոցները և համալսարանները» (դասախոսություն)

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ

Հայոց հնագույն Կիլիկիան

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստան»

Ձայն Արարատի-39 Հայոց Կիլիկյան Թագավորություն

Փ/Հ «Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից»

Սովորենք պատմությունից «Մլեհ Ռուբինյան»

Լևոն Բ Մեծագործ

Սմբատ Գունդստաբլ. մեծ զորավարն ու մեծ մտածողը

ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Վերլուծել Կիլիկիայի հայ արքաների գործունեության պատճառները և հետևանքները;
  2. Թվարկել X-XIV դարերի հայկական մշակույթի 5 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հարկ է հիմնավորել);
  3. Համեմատել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու ստեղծագործությունները:

 

Աղբյուրներ`

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստանի ֆենոմենը» (մաս առաջին, մաս երկրորդ)

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Հովհաննես Սարկավագ Իմաստասեր

Մարդու և բնության փոխհարաբերության հարցը Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» քերթվածում

Մխիթար Գոշի դատաստանագիրք

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

Մխիթար Հերացի

Մեր մեծերը. Ներսես Շնորհալի

Մեր մեծերը. Թորոս Ռոսլին

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Մերմեծերը. Ֆրիկ

Մեր մեծերը. Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի

Մեր մեծերը. Կիրակոս Գանձակեցի

Փ/Ֆ «Համալսարաններ»

2018 – 2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-2 ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետըսեպտեմբեր

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;
  2. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;
  3. Վերլուծել ավատատիրության ժամանակաշրջանի կամ ավատատիրության ժամանակաշրջանի մասին պատմող որևէ գրական ստեղծագործություն;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները», «Ավատատիրության դրսևորման առանձնահատկությունները», «Եվրոպայի վաղ միջնադարը», «Քրիստոնեությունն ավատատիրության նեցուկ», «Քրիստոնեությունը Հայաստանում I-IV դարերում»:

 

Աղբյուրներ`

Ֆեոդալիզմ

Ավատատիրական հասարակության դասեր

Միջնադար

«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը

Ավատատիրություն

Ավատատիրական տնտեսության հիմնական գծերը

Արևելքի երկրների ավատատիրության առանձնահատուկ գծերը

Քրիստոնեական եկեղեցին վաղ միջնադարում

Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը

Քրիստոնեության մուտքը Հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները(տեսադասախոսություն)

Միջնադարյան քաղաքակրթության ակունքները (տեսադասախոսություն)

Ժողովուրդների մեծ գաղթը (տեսադասախոսություն)

Ավատատիրության ձևավորումը (տեսադասախոսություն)

Եկեղեցու դերը վաղ միջնադարում (տեսադասախոսություն)

Վ/Ֆ «Միջնադարյան երեխաներ»

Գ/Ֆ «Կարլոս Մեծ» (I սերիաII սերիաIII սերիա)

Գ/Ֆ «Զավթիչ Աթիլլան»

 

2018 – 2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-1 ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետըսեպտեմբեր

  1. Սահմանել «Ավատատիրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
  2. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ ավատատիրությունը օրինաչափ երևույթ է;
  3. Վերլուծել ավատատիրության ժամանակաշրջանի կամ ավատատիրության ժամանակաշրջանի մասին պատմող`գրականության կամ արվեստի որևէ ստեղծագործություն;
  4. Բնութագրել քրիստոնյա Արշակունի արքաներին և նրանց գործունեության օրինակով պարզաբանել անհատի դերը պատմության մեջ:

 

Աղբյուրներ`

«Ավատատիրություն» հասկացությունը ժամանակակից հետազոտական մեկնաբանություններում

Միջնադար

«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը

Ավատատիրություն

Ավատատիրություն. հասկացություններ և կատեգորիաներ

Ավատատիրական տնտեսության հիմնական գծերը

Ասիան անտիկ աշխարհի և միջնադարի սահմանագծին

Արևելքի երկրների ավատատիրության առանձնահատուկ գծերը

Ավատատիրությունը և քրիստոնեությունը

Քրիստոնեական եկեղեցին վաղ միջնադարում

Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները (տեսադասախոսություն)

Միջնադարյան քաղաքակրթության ակունքները (տեսադասախոսություն)

Ժողովուրդների մեծ գաղթը (տեսադասախոսություն)

Ավատատիրության ձևավորումը (տեսադասախոսություն)

Եկեղեցու դերը վաղ միջնադարում (տեսադասախոսություն)

Վ/Ֆ «Միջնադարյան երեխաներ»

Գ/Ֆ «Կարլոս Մեծ» (I սերիաII սերիաIII սերիա)

Գ/Ֆ «Զավթիչ Աթիլլան»

Արշակունիներ

Արշակունիների թագավորություն

Արշակունյաց արքայատոհմ

Արշակ Բ

Պերճ Զեյթունցյան. «Արշակ Երկրորդ» (պատմավեպ)

Պերճ Զեյթունցյան. «Ավերված քաղաքի առասպելը» (դրամա)

Ստեփան Զորյան. «Պապ թագավոր» (պատմավեպ)

Արշակ 2-րդ և Պապ

Արշակ II (օպերա)

Ձայն Արարատի – 29 Արշակունիներ

Վ/Ֆ «Պատմության կեղծարարները 2. Արշակունիներ»

Ու/Ֆ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»

Ու/Ֆ «Ձիրավի ճակատամարտ»

 

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Սահմանել «Կայսրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;
  2. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ Վահանանց պատերազմն իր պատմական նշանակությամբ գերազանցում է Վարդանանց պատերազմին;
  3. Վերլուծել Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;
  4. Կազմել Բյուզանդական կայսրության պատմության հիմնական իրադարձությունների վարկանիշային աղյուսակ: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել:

 

Աղբյուրներ`

Վարդան Մամիկոնյան

Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ – պարսկական ուժերի միջև

Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ (տեսադասախոսություն)

Վահան Մամիկոնյան

Վահանանց պատերազմը

Ուսումնական ֆիլմ «Ակոռիի ճակատամարտ»

Ներսեհապատի ճակատամարտը

Նվարսակի պայմանագիր

Բյուզանդիա

Բյուզանդական կայսրություն

15 քիչ հայտնի պատմական փաստեր Բյուզանդական կայսրության մասին

Բյուզանդական կայսրություն: Կայսրության պատմությունը

Բյուզանդական կայսրություն

Ինչու՞ անհետացավ Բյուզանդական կայսրությունը

Փ/Ֆ «Բյուզանդական կայսրություն»

Փ/Ֆ «Բյուզանդական կայսրության կործանումը»

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Սահմանել V-IX դարերի հայկական մշակույթի 5 առանցքային հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել;
  2. Համեմատել Հայաստանի վիճակը VI և IX դարերում;
  3. Վերլուծել «Ոսկեդար» երևույթը;
  4. Կազմել VI-IX դարերի հայոց պատմության իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին հնգյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Մարզպանական Հայաստանը և Սասանյան Իրանը VI դարի 70-ական թվականներին

Արևմտյան Հայաստանը VI դարում

Արևելյան Հայաստանը VI դարում

Քաղաքացիական պատերազմ

Հայկ Վարդանյան. «Կիբոսա. 7-րդ դար» (պիես)

Օրենքները պետք է հասկանալի լինեն յուրաքանչյուրին

Հուստինիանոս I

Ձայն Արարատի-36 Հայաստանը արաբական արշավանքների ընթացքում

Թեոդորոս Ռշտունի

Ծերենց. «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի» (պատմավեպեր)

Եվ այր մի` Մաշտոց անուն

Վ/Ֆ «Մեսրոպ Մաշտոց» (մաս առաջին, մաս երկրորդ)

Մեր մեծերը. Սահակ Պարթև

Ղազար Փարպեցին Մովսես Խորենացու մասին

Եզնիկ Կողբացի

Դավիթ Անհաղթի ուսմունքը սահմանման և բաժանման մասին

Մեր մեծերը. Դավիթ Անհաղթ

Մեր մեծերը. Անանիա Շիրակացի

Վ/Ֆ «Տիեզերքին սիրահարված»

Խաչքար

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

 

  1. Վերլուծել անհատի դերը զարգացած միջնադարում;
  2. Համեմատել հայոց պատմության Արշակունյաց և Բագրատունյաց ժամանակաշրջանները;
  3. Վերլուծել «Խաչակրաց շարժում» երևույթը;
  4. Կազմել զարգացած միջնադարի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Բագրատունիներ

Տեսաֆիլմ. «Բագրատունիներ: Թագադիր և թագակիր: Քսանհինգ դար Հայաստանի հետ և Հայաստանի սրտում»

Մեր պատմության դասերը. Բագրատունյաց թագավորությունը Հայաստանում

Ձայն Արարատի – 38 Հայոց Բագրատունիների Թագավորություն

Հայորդիներ. Աշոտ I Բագրատունի

Արման Եղիազարյան. «Աշոտ Երկաթ. թագավոր հայոց» (պատմավեպ)

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

Խաչակրաց արշավանքների քիչ հայտնի պատմությունները

Խաչակրաց արշավանքներ. ամենացնցող փաստերը

Փ/Ֆ «Խաչակիրներ»

Գ/Ֆ «Խաչակիրներ»

Արևմտյան Եվրոպայի պատմական աշխարհագրությունը վաղ և զարգացած միջնադարի ժամանակաշրջաններում

 

ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

 

  1. Վերլուծել քոչվորների և հայերի քաղաքակրթական փոխազդեցության ընթացքը, դրական ու բացասական հետևանքները;
  2. Համեմատել միջնադարի վաղ և զարգացած փուլերի կրթական համակարգերը;
  3. Վերլուծել «Կիլիկյան Հայաստան» երևույթը;
  4. Կազմել Կիլիկյան Հայաստանի պատմության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Քոչվորական կայսրություններ

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան

Հակոբ Մանանդյան. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» (հատոր Գ)

Մոնղոլական նվաճումները և Հայաստանը

Միջնադարյան դպրոց

Միջնադարյան դպրոցը, համալսարանները

Միջնադարյան դպրոցները և համալսարանները

Միջնադարյան ուսանողների կյանքը

Միջնադարյան համալսարանի կառուցվածքը

Փ/Ֆ «Միջնադարյան դպրոցում»

«Միջնադարյան դպրոցները և համալսարանները» (դասախոսություն)

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ

Հայոց հնագույն Կիլիկիան

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստան»

Ձայն Արարատի-39 Հայոց Կիլիկյան Թագավորություն

Փ/Հ «Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից»

Սովորենք պատմությունից «Մլեհ Ռուբինյան»

Լևոն Բ Մեծագործ

Սմբատ Գունդստաբլ. մեծ զորավարն ու մեծ մտածողը

 

ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

 

  1. Վերլուծել անհատի դերը միջնադարում;
  2. Համեմատել միջնադարի մայրամուտի պետությունները;
  3. Թվարկել X-XIV դարերի հայկական մշակույթի 5 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հիմնավորեք);
  4. Կազմել ուշ միջնադարյան Եվրոպայի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Հովհաննես Սարկավագ Իմաստասեր

Մարդու և բնության փոխհարաբերության հարցը Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» քերթվածում

Մխիթար Գոշի դատաստանագիրք

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

Մխիթար Հերացի

Մեր մեծերը. Ներսես Շնորհալի

Մեր մեծերը. Թորոս Ռոսլին

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Մերմեծերը. Ֆրիկ

Մեր մեծերը. Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի

Մեր մեծերը. Կիրակոս Գանձակեցի

Փ/Ֆ «Համալսարաններ»

Անհատը միջնադարյան Եվրոպայում

Դասային միապետության բնույթը և զարգացումը

Յան Հուս

Փ/Ֆ «Միջնադարի նշանավոր կանայք»

Փ/Ֆ «Քրիստոնեության մուտքը Ռուսիա»

Ու/Հ «Հարյուրամյա պատերազմը»

Փ/Ֆ «Յան Հուս»

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

Փ/Ֆ «Կայսրության կործանումը. բյուզանդական դաս»

 

ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ապրիլ

 

  1. Վերլուծել անհատի դերը միջնադարյան Արևելքում;
  2. Համեմատել միջնադարյան Արևելքի պետությունները;
  3. Սահմանել հայկական ուշ միջնադարի 5 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորեք);
  4. Կազմել ուշ միջնադարյան Հայաստանի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Կորեան միջին դարերում

Միջնադարյան Կորեայի պատմությունը

Փ/Ֆ «Կորեական ազգի պատմությունը»

Միջնադարյան Ճապոնիան

Ճապոնիան միջին դարերում

Ու/Ֆ «Միջնադարյան Ճապոնիա»

Չինաստանը միջին դարերում

Ու/Ֆ «Միջնադարյան Չինաստան»

Հնդկաստանը միջին դարերում

Ու/Ֆ «Միջնադարյան Հնդկաստան»

Վիետնամի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը

Փաստի իշխանությունը. Միջնադար. XXI դարի նորագույն հեքիաթը

Հայաստանը ուշ միջնադարում

Հայաստանը ուշ միջնադարում

Հայաստանը 15-17-րդ դարերում

Հայաստանը XVII դարի թուրք – պարսկական պատերազմների շրջանում

Ս. Էջմիածնի և Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովները

 

ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մայիս

 

  1. Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;
  2. Համեմատել Հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;
  3. Սահմանել հայկական  միջնադարի 10 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորեք):

 

Աղբյուրներ`

Աշխարհագրական մեծ հայտնագործություններ

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը

Դանթե Ալիգիերի. «Աստվածային կատակերգություն»

Լեոնարդո դա Վինչի` հանճար, որ երբեք չի բացահայտվի

Փ/Ֆ «Լեոնարդո դա Վինչի: Մարդ-հանելուկ»

Էրազմ Ռոտերդամցի. «Գովք հիմարության»

Թոմաս Մոր. «Ուտոպիա»

Մարտին Լյութեր. կյանքն ու թողած ժառանգությունը

Նիդերլանդական հեղափոխություն. Հյուսիսն ընդդեմ Հարավի

Շարլ դը Կոստեր. «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը»

Վեստֆալյան հաշտություն. շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ

XVI- XVII դարերի գիտական հեղափոխությունը

Ֆրենսիս Բեկոն. «Նոր Ատլանտիդա»

Փ/Ֆ «Նիկողայոս Կոպեռնիկոս»

Փ/Ֆ «Ջորդանո Բրունո»

Փ/Ֆ «Գալիլեո Գալիլեյ. բոլոր ժամանակների հանճարը»

2018 – 2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-2 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

03-07.09.2017

Նախագծային շաբաթ

  1. «Միասնական Տիեզերք»նախագծի և հրապարակված նյութերի քննարկում;
  2. Նախագծի 2018-2019 ուստարվա հարացույցի ձևակերպում:

                              

        

2018 – 2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. 7-1 ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

03-07.09.2018

Նախագծային շաբաթ

  1. «Այլընտրանքային պատմություն»նախագծի և հրապարակված նյութերի քննարկում;
  2. Նախագծի 2018-2019 ուստարվա հարացույցի ձևակերպում:

 

 

         ԵՐՐՈՐԴՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 10-14.09

Առաջին խումբ

  1. Հիմնավորեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլաբաժանումը;
  2. Համեմատեք հայկական և եվրոպական ավատատիրական իրականությունները;
  3. Շարադրեք Գահնամակի և Զորանամակի բովանդակություններն ու գնահատեք այդ փաստաթղթերի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:

Երկրորդ խումբ

  1. Պատմեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլաբաժանման մասին;
  2. Թվարկեք հողատիրության ձևերը և հասարակության դասերն ավատատիրական Հայաստանում;
  3. Նկարագրեք Հայաստանում ավատատիրական հասարակության ձևավորման ուղին:

Երրորդ խումբ

  1. Թվարկեք մարդկության պատմության ավատատիրական ժամանակաշրջանի փուլերը;
  2. Թվարկեք Արշակունյաց Հայաստանի արքունի գործակալությունները;
  3. Պատմեք միջնադարյան Եվրոպայի քաղաքների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-9, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 3-4, 45-50

 

ՀԻՆԳԵՐՈՐԴՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 17-20.09

Առաջին խումբ

  1. Հիմնավորեք քրիստոնեության առաջացման օրինաչափությունը;
  2. Համեմատեք Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ու պետական կրոն դառնալու ընթացքները;
  3. Շարադրեք Հավատո հանգանակի բովանդակությունն ու գնահատեք այդ փաստաթղթի նշանակությունը որպես պատմական սկզբնաղբյուր:

Երկրորդ խումբ

  1. Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու մասին;
  2. Թվարկեք և բնութագրեք աղանդավորական շարժումները քրիստոնեության արշալույսին;
  3. Շարադրեք քրիստոնեության սուրբ գրքի համառոտ բովանդակությունը:

Երրորդ խումբ                

  1. Թվարկեք Կարթագենի եկեղեցական ժողովի հաստատած գրականության ցանկի հիմնական բաժինները;
  2. Պատմեք Պետրոս առաքյալի աթոռի մասին;
  3. Պատմեք Տրդատ III Մեծի և Գրիգոր Լուսավորչի համատեղ գործունեության մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 10-12, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-14

ՅՈԹԵՐՈՐԴՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 24-28.09

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Արշակավանը համաշխարհային պատմության բացառիկ երևույթ է;
  2. Վերլուծեք Տրդատ III Մեծի գործունեությունը;
  3. Շարադրեք Մովսես Խորենացու կարծիքը հայոց առաջին քրիստոնյա արքաների մասին և հիմնավորեք Ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը Պատմահոր տեսակետներին:

Երկրորդ խումբ

  1. Ապացուցեք, որ Տրդատ III-ը վարում էր երկրի հզորացման քաղաքականություն;
  2. Համեմատեք Խոսրով Կոտակ և Տիրան արքաներին;
  3. Շարադրեք 4-րդ դարի հայ – պարսկական պատերազմների համառոտ պատմությունը:

Երրորդ խումբ   

  1. Թվարկեք Արշակունյաց արքայատոհմի հեթանոս և քրիստոնյա արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը;
  2. Համեմատեք Տրդատ III և Տիրան արքաներին;
  3. Պատմեք Արշակ II արքայի և նրա կառավարման ժամանակաշրջանի մասին:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 13-22

 

         ԻՆՆԵՐՈՐԴՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 01-05.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Պապը բացառիկ արքա էր;
  2. Վերլուծեք Վռամշապուհի գործունեությունը;
  3. Սահմանեք «Պետություն» և «Պետականություն» հասկացությունները: Հայաստանի պատմության օրինակով ցույց տվեք պետության և պետականության նմանություններն ու տարբերությունները:

 

Երկրորդ խումբ

 

  1. Ապացուցեք, որ Պապ թագավորը շարունակում էր իր հոր քաղաքականությունը;
  2. Համեմատեք Պապ և Վռամշապուհ արքաներին;
  3. Վերլուծեք Փավստոս Բուզանդի պատմությունը Արշակ II և Շապուհ արքաների հանդիպումը:

 

Երրորդ խումբ

                    

  1. Թվարկեք Պապ թագավորի կատարած պետականաշինական քայլերը;
  2. Նկարագրեք Ձիրավի ճակատամարտը ;
  3. Պատմեք անկախության պահպանման վերջին փորձերի մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 22-28

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴՏԱՍՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 08-12.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վասակ Սյունին դավաճան էր;
  2. Վերլուծեք Վարդանանց պատերազմի բովանդակությունը և էությունը;
  3. Սահմանեք 450-451թթ.-ի ազատագրական պայքարի երեք կարևորագույն հասկացությունները: Պատասխանը հիմնավորեք:

 

Երկրորդ խումբ

 

  1. Ապացուցեք, որ Վարդանանց պատերազմն ազատագրական պատերազմ էր;
  2. Համեմատեք Վարդան Մամիկոնյանին և Վասակ Սյունուն;
  3. Վերլուծեք Վարդան Մամիկոնյանի խոսքն Ավարայրի ճակատամարտն սկսելուց առաջ:

 

Երրորդ խումբ

                    

  1. Թվարկեք 428-452թթ.-ի հայոց պատմության կարևոր իրադարձությունները;
  2. Նկարագրեք Ավարայրի ճակատամարտը ;
  3. Թվարկեք Վարդանանց պատերազմի հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 15-19.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վահանանց պատերազմը պայքար էր անկախության համար;
  2. Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;
  3. Բնութագրեք Վաչագան Բարեպաշտին:

Երկրորդ խումբ

  1.  Սահմանեք V դարի Հայոց պատմության 5 կարևորագույն հասկացությունները;
  2. Համեմատեք Վարդան և Վահան Մամիկոնյաններին;
  3. Պատմեք Վաչագան Բարեպաշտի գործունեության մասին:

Երրորդ խումբ

  1. Պատմեք Վահանանց պատերազմի մասին;
  2. Թվարկեք Վաչագան Բարեպաշտի կառավարման արդյունքները;
  3. Թվարկեք Վահանանց պատերազմի հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 22-26.10

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Բյուզանդիան վերելք է ապրել հայկական ծագում ունեցող կայսրերի օրոք;
  2. Վերլուծեք Բյուզանդիայի արտաքին և ներքին քաղաքականությունը;
  3. Բնութագրեք Հուստինիանոս I-ին:

 

Երկրորդ խումբ

 

  1. Սահմանեք Բյուզանդիայում հայկական հարստության կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները;
  2. Համեմատեք Հուստինիանոս I և Կոստանդին VII Ծիրանածին կայսրերին;
  3. Պատմեք VI-IX դարերում Բյուզանդիայում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Բյուզանդիայի ոսկեդարի մասին;
  2. Թվարկեք Բյուզանդիայում հայկական հարստության կառավարման արդյունքները;
  3. Կազմեք Բյուզանդիայի ժամանակագրությունը Հուստինիանոս I-ից մինչև Մանազկերտի ճակատամարտ:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-23

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 05-09.11

Առաջին խումբ

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Թեոդորոս Ռշտունին հայոց պատմության բացառիկ անհատներից է;
  2. Վերլուծեք VI-VII դարերում հայոց ազատագրական շարժման անհաջողության առարկայական և ենթակայական պատճառները;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի համապատասխան էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները:

 

Երկրորդ խումբ

 

  1. Սահմանեք VI-VII դարերի Հայաստանի 6 կարևորագույն հասկացությունները;
  2. Բնութագրեք Թեոդորոս Ռշտունուն;
  3. Պատմեք VI-VII դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Թեոդորոս Ռշտունու գործունեության մասին;
  2. Թվարկեք պարսկա-բյուզանդական պատերազմների արդյունքները:
  3. Կազմեք VI-VII դարերի հայոց պատմության ժամանակագրությունը:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 42-51

 

                              

         ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 12-16.11

Առաջին խումբ

  1. Վերլուծեք VIII-IX դարերի հայկական իրականությունը;
  2. Բնութագրեք պավլիկյան շարժումը:

 

Երկրորդ խումբ

 

  1. Սահմանեք «Ինքնավարություն» հասկացությունը և հիմնավորեք, որ IX դարի Հայաստանում վերկանգնվել էր ինքնավարությունը;
  2. Համեմատեք VIII-IX դարերի ազատագրական պայքարի ղեկավարներին Թեոդորոս Ռշտունու հետ;
  3. Պատմեք VIII-IX դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Հայաստանի ինքնավարության վերականգնման մասին;
  2. Թվարկեք Հայաստանում հակաարաբական պայքարի երեք գլխավոր պատճառները;
  3. Կազմեք Հայաստանում հակաարաբական ապստամբությունների ժամանակագրությունը:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-62

 

         ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴՔՍԱՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 1923.11

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Հայկական գիր» երևույթը;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները հալածվել են;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Բնութագրեք V դարի երեք հայ հանճարներին: Ձեր ընտրությունը հիմնավորեք;
  2. Համեմատեք V դարի հայ պատմիչներին;
  3. Պատմեք Մեսրոպ Մաշտոցի գործունեության և դրա պատմական նշանակության մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Մեսրոպ Մաշտոցի մասին;
  2. Թվարկեք V-IX դարերի հայ պատմիչներին և նրանց երկերը;
  3. Սահմանեք «Հայկական Ոսկեդար» հասկացությունը:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 63-69

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 26-30.11

Առաջին խումբ

  1. Վերլուծեք V-VII դարերում հայկական մշակույթի զարգացման պարադոքսը;
  2. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Անանիա Շիրակացին հանճար է;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Նկարագրեք IV-VII դարերում կառուցված որևէ կրոնական հաստատություն կամ լուծեք Անանիա Շիրակացու կազմած խնդիրներից մեկը;
  2. Սահմանեք V-VII դարերում բնագիտական գիտությունների զարգացմանն առնչվող 5 հասկացություն;
  3. Պատմեք V-VII դարերի հայկական արվեստի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք խաչքարի մասին;
  2. Թվարկեք IV-VII դարերի հայակակն արվեստի 10 նմուշ;
  3. Սահմանեք «Նկար» հասկացության միջնադարյան բաղկացուցիչները:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 03-07.12

Առաջին խումբ

  1. Վերլուծեք IX դարի երկրորդ կես – XI դարի սկիզբ ժամանակահատվածի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները;
  2. Շարադրեք Աշոտ I, Աշոտ II և Աշոտ III արքաների համեմատական բնութագիրը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Բնութագրեք Աշոտ Երկաթին;
  2. Սահմանեք «Անկախություն» հասկացությունը և նրանից ածանցյալ, հայոց պատմության Բագրատունյաց շրջանը բնութագրող 5 հասկացություն;
  3. Պատմեք անկախության վերականգնման գործընթացի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Գագիկ I-ի գործունեության մասին;
  2. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները;
  3. Համեմատեք Սմբատ I և Գագիկ I արքաներին :

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-91

 

         ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴՔՍԱՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 10-14.12

Առաջին խումբ

  1. Վերլուծեք Բագրատունյաց թագավորության մասնատման և կործանման առարկայական ու ենթակայական պատճառները;
  2. Շարադրեք Գագիկ I, Գագիկ II և Հովհաննես-Սմբատ արքաների համեմատական բնութագիրը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Բնութագրեք Գագիկ II-ին;
  2. Սահմանեք «Տնտեսություն» հասկացությունը և նրանից ածանցյալ, հայոց պատմության Բագրատունյաց շրջանը բնութագրող 5 հասկացություն;
  3. Պատմեք Բագրատունյաց թագավորության մասնատման գործընթացի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Բագրատունյաց թագավորության պետական կարգի մասին;
  2. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի կործանման պատճառները;
  3. Համեմատեք Վասպուրականի և Տաշիր-Ձորագետի թագավորությունները:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 92-101

 

         ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 17-21.12

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Խաչակրաց շարժում» երևույթը;
  2. Շարադրեք XIII դարի նշանավոր տիրակալների համեմատական բնութագրերը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք XIII դարի նշանավոր տիրակալներին;
  2. Սահմանեք «Խաչակիր» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
  3. Պատմեք խաչակրաց շարժման մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք XIII դարի նշանավոր տիրակալներից որևէ մեկի մասին;
  2. Թվարկեք խաչակրաց շարժման պատճառները և հետևանքները;
  3. Կազմեք խաչակրաց շարժման ժամանակագրությունը:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 51-60

 

ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 21-25.01.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Հերետիկոսություն» և «Հավատաքննություն» երևույթները;
  2. Շարադրեք Եվրոպայի զարգացած միջնադարի կրոնական գործիչների և գիտնականների համեմատական բնութագրերը;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք «մուրացիկ» միաբանությունները;
  2. Սահմանեք «Կրթություն» հասկացությունը և նրա միջնադարյան դրսևորման առանցքային հասկացությունները;
  3. Պատմեք Եվրոպայի զարգացած միջնադարի ժամանակաշրջանի կրթության և գիտության մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Եվրոպայի զարգացած միջնադարի շրջանի կրթական համակարգի մասին;
  2. Թվարկեք քրիստոնեական եկեղեցու պառակտման պատճառները ;
  3. Սահմանեք «Հերետիկոս», «Ինկվիզիցիա» և «Սքոլաստիկա» հասկացությունները:

Աղբյուր` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 61-69

 

ԵՐԵՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 29.01-01.02.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Հայ-վրացական դաշինք» երևույթը;
  2. Շարադրեք հայոց պատմության XI-XIII դարերի իրադարձությունները վրացական տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Թվարկեք հայ – վրացական ռազմա-քաղաքական համագործակցության պատճառները;
  2. Սահմանեք «Պետություն» հասկացությունը և Հայկական լեռնաշխարհում XI-XIII դարերում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
  3. Պատմեք Հայկական լեռնաշխարհում թյուրք-սելջուկների ռազմական գործողությունների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Զաքարյանների իշխանապետության մասին;
  2. Թվարկեք Մանազկերտի ճակատամարտում թյուրք-սելջուկների հաղթանակի պատճառները ;
  3. Սահմանեք «Ասպատակություն», «Հերոսական» և «Անկախություն» հասկացությունները:

Աղբյուր` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-109, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106, 107-108

 

  ԵՐԵՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-08.02.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք հայ – քոչվորական հարաբերությունները;
  2. Շարադրեք հայոց պատմության XIII-XIV դարերի իրադարձությունները շինականի և իշխանի տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք սելջուկյան և մոնղոլական գերիշխանության ժամանակները;
  2. Սահմանեք «Պետություն» հասկացությունը և Հայկական լեռնաշխարհում XIII-XIV դարերում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
  3. Պատմեք XIII-XIV դարերում օտար նվաճողների դեմ հայերի մղած պայքարի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք XIII-XIV դարերի հայկական իշխանությունների մասին;
  2. Թվարկեք մոնղոլական հաղթական արշավանքների պատճառները ;
  3. Շարադրեք Կիրակոս Գանձակեցու կարծիքը մոնղոլների մասին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 110-113, Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106-107

 

   ԵՐԵՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴԵՐԵՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 11-15.02.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Կիլիկիայի հայկական պետություն» ֆենոմենը;
  2. Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության զարգացման ընթացքը քաղաքացու և հոգևորականի տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության իշխանական և թագավորական ժամանակաշրջանները;
  2. Սահմանեք «Պետություն» հասկացությունը և Կիլիկիայում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
  3. Պատմեք հայոց թագավորության վերականգնման մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Թորոս II-ի և Մլեհի գործունեության մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության առաջացման պատճառները ;
  3. Համեմատեք Ռուբեն իշխանին և Լևոն II-ին:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 114-122

 

   ԵՐԵՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴՔԱՌԱՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 18-22.02.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք հայ – մոնղոլական հարաբերությունները;
  2. Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը և պետական կառավարման առանձնահատկությունները արքայի, արհեստավորի և գյուղացու տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի պետական կարգերը;
  2. Սահմանեք «Օրենսդրություն» հասկացությունը և Կիլիկյան Հայաստանում նրա դրսևորման առանցքային հասկացությունները;
  3. Պատմեք Կիլիկիայի հայկական պետությունում XIII-XIV դարերում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք հայ – մոնղոլական դաշինքի մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները ;
  3. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունիների բանակները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 123-132

 

ՔԱՌԱՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 25.02-01.03.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք հայկական Վերածննդի անավարտության պատճառները և հետևանքները;
  2. Սահմանեք X-XIV դարերի հայկական մշակույթի հիմնական հասկացությունները: Վերջիններիս ընտրությունը հարկ է հիմնավորել;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք V և X-XIV դարերի հայ պատմիչներին;
  2. Սահմանեք «Դպրոց» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել X-XIV դարերի Հայաստանում;
  3. Պատմեք հայ մշակույթի վերածննդի պատմական պայմանների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք X-XIV դարերի հայկական դպրոցների և համալսարանների մասին;
  2. Թվարկեք X-XIV դարերի հայ պատմիչներին;
  3. Թվարկեք պատմագրության ժանրերը և հայ իրականության մեջ դրանց հիմնադիրներին:

Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-137

 

ՔԱՌԱՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՔԱՌԱՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 04-07.03.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործը;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք V-VII և X-XIV դարերի հայ գործիչների բնափիլիսոփայական տեսակետները;
  2. Սահմանեք «Առակ» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել X-XIV դարերի Հայաստանում;
  3. Պատմեք X-XIV դարերի հայ գրականության մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք X-XIV դարերի հայկական արվեստի մասին;
  2. Պատմեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու մեկական առակների բովանդակությունը;
  3. Շարադրեք հայ բնափիլիսոփայական ուղղության ներկայացուցիչների տեսակետները:

Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 138-143

 

ՔԱՌԱՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԱՌԱՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 1115.03.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք «Ազգային պետություն» համաշխարհային-պատմական երևույթը;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Համեմատեք Ջոն Ուիկլիֆի և Յան Հուսի ուսմունքները;
  2. Սահմանեք «Ազգային պետություն» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել միջնադարյան Եվրոպայի անկման ժամանակաշրջանում;
  3. Պատմեք եվրոպական ավատատիրության անկման և դասային միապետության առաջացման մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Թվարկեք ավատատիրության անկման պատճառները;
  2. Պատմեք ազգային պետությունների առաջացման մասին;
  3. Համեմատեք Գիյոմ Կալի և Ուոտ Թայլերի ապստամբությունները:

Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 72-81

 

ՔԱՌԱՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ ՔԱՌԱՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 1822.03.2019

Առաջին խումբ

  1. Վերլուծեք Բյուզանդիայի անկման և Ռուսաստանի հզորացման պատճառները;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Բնութագրեք Իվան Ահեղին;
  2. Սահմանեք «Պատերազմ» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել միջնադարյան Եվրոպայի անկման ժամանակաշրջանում;
  3. Պատմեք Բյուզանդիայի անկման մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Բնութագրեք Ժաննա դ’Արկին;
  2. Պատմեք Իվան Ահեղի ժամանակաշրջանի մասին;
  3. Թվարկեք Բյուզանդիայի անկման պատճառները և հետևանքները:

Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 82-98

 

ՔԱՌԱՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ ՀԻՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 0105.04.2019

Առաջին խումբ

  1. Համեմատեք ասիական կայսրությունները;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Բնութագրեք շահ Աքբարին;
  2. Սահմանեք «Կայսրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ այն հասկացությունները, որոնք իրականություն են դարձել միջնադարյան Արևելքում;
  3. Պատմեք Հնդկաստանի և Չինաստանի միջնադարյան մշակույթների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Թաջ Մահալի մասին;
  2. Թվարկեք միջնադարում Հնդկաստանի և Չինաստանի մշակութային ձեռքբերումները:

Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 109-116

 

  ՀԻՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԻՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 08-12.04.2019

Առաջին խումբ

  1. Համեմատեք միջնադարյան Կորեան և Վիետնամը;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Թվարկեք Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները;
  2. Սահմանեք միջնադարյան Կորեայի կամ Վիետնամի պատմության 7 կարևոր հասկացությունները;
  3. Պատմեք միջնադարյան Ճապոնիայի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք ճապոնական մշակույթի մասին;
  2. Թվարկեք միջնադարում Կորեայի կամ Վիետնամի մշակութային ձեռքբերումները:

Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 116-118

Կորեայի և Վիետնամի միջնադարին վերաբերող առաջադրանքները կատարելու համար կարելի է օգտվել և´ «Տնային առաջադրանքներ» բաժնում հիշատակված, և´ ցանկացած այլ տպագիր ու էլեկտրոնային աղբյուրներից:

 

 

ՀԻՍՈԻՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԻՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 15-19.04.2019

Առաջին խումբ

  1. Համեմատեք հայոց պատմության XV, XVI և XVII դարերը;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Կազմեք հայկական ուշ միջնադարի հիմնական իրադարձությունների վարկանիշային աղյուսակը;
  2. Սահմանեք ուշ միջնադարյան Հայաստանի պատմության 3 կարևորագույն հասկացությունները;
  3. Պատմեք Հայաստանի ազատագրության համար պայքարի ուշ միջնադարյան աշխուժացման մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք ուշ միջնադարի հայկական իշխանությունների մասին;
  2. Թվարկեք հայկական ուշ միջնադարում ազատագրական պայքարի անհաջողության պատճառները:

Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 146-157

 

ՀԻՍՈԻՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԻՍՈԻՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 22-26.04.2019

Առաջին խումբ

  1. Համեմատեք հայոց պատմության XV, XVI և XVII դարերը մշակութային իրավիճակի տեսանկյունից;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Թվարկեք հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները ուշ միջնադարում;
  2. Սահմանեք ուշ միջնադարյան Հայաստանի մշակույթի 3 կարևորագույն հասկացությունները;
  3. Պատմեք ուշ միջնադարյան Հայաստանի գիտության և արվեստի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք հայկական տպագրության մասին;
  2. Թվարկեք հայկական ուշ միջնադարի հիմնական գրավոր աղբյուրները:

Աղբյուրը` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 158-163

 

  ՀԻՍՈԻՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԻՍՈԻՆՈԻԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 29.04-03.05.2019

Առաջին խումբ

  1. Սահմանեք «Աշխարհագրական մեծ հայտնագործություններ» և «Վերածնունդ» հասկացություններն ու նրանց առնչվող հինգական առանցքային հասկացություն;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Թվարկեք Վերածննդի նախադրյալները;
  2. Համեմատեք մայաների, ացտեկների և ինկերի քաղաքակրթությունները;
  3. Պատմեք Հյուսիսային Վերածննդի գործիչների մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Լեոնարդո դա Վինչիի մասին;
  2. Թվարկեք աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները:

Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 122-132

 

ՀԻՍՈԻՆԻՆՆԵՐՈՐԴ ՎԱԹՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 06-10.05.2019

Առաջին խումբ

  1. Սահմանեք «Ռեֆորմացիա» և «Գիտական հեղափոխություն» հասկացություններն ու նրանց առնչվող հինգական առանցքային հասկացություն;
  2. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Համաշխարհային պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական, ավելորդ և սխալ հատվածները, ինչպես նաև հավելեք Ձեր կարծիքով անհրաժեշտ, բայց ուսումնական ձեռնարկի տեքստում բացակայող նյութերը: Պատասխանը հարկ է հիմնավորել:

 

Երկրորդ խումբ

 

  1. Թվարկեք Եվրոպայում նոր քաղաքական իրադրության ձևավորման նախադրյալները;
  2. Համեմատեք Լյութերի և Կալվինի գաղափարները;
  3. Պատմեք առաջին գիտական հեղափոխության կամ հակառեֆորմացիայի մասին:

 

Երրորդ խումբ

                    

  1. Պատմեք Երեսնամյա պատերազմի մասին;
  2. Համեմատեք Կոպեռնիկոսին և Գալիլեյին;
  3. Թվարկեք Ռեֆորմացիայի պատճառները:

Աղբյուրը` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 134-148

 

ՎԱԹՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ ՎԱԹՍՈԻՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

    Կատարման ժամկետը` 13-24.05.2019

Ամփոփիչ քննարկումներ

2017 – 2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

04-08.09.2017

Նախագծային շաբաթ

  1. նախագծերի քննարկում
  2. Նախագծերի աշխատանքային խմբերի համալրում

 

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

           Կատարման ժամկետը` 11-15.09

  1. Պատմեք ժողովուրդների մեծ գաղթի մասին;
  2. Համեմատեք Հռոմեական կայսրության և Ալեքսանդրի Մակեդոնացու կայսրության կործանման պատճառները;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց Աշխարհաժողովն անցյալի մնացուկ էր;
  4. Թվարկեք միջնադարյան հասարակության դասերը, աստիճանակարգությունը և պետական կառավարման մարմինները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 6-9

Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 5-9

Վ/Ֆ «Ժողովուրդների մեծ գաղթը»

Վ/Ֆ «Հին Հռոմ. կայսրության ծաղկումը և անկումը»

 

ԵՐՐՈՐԴ – ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ

       Կատարման ժամկետը` 19-20, 22-23.09

  1. Պատմեք Պուատիեի ճակատամարտի մասին;
  2. Համեմատեք Հուստինիանոս և Կարլոս Մեծ կայսրերին;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Կարոլինգների օրոք տեղի ունեցավ վերածնունդ;
  4. Թվարկեք Բյուզանդական կայսրության ուժեղ և թույլ կողմերը:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 15-18, 24-28

Պուատիեի ճակատամարտը

Հուստինիանոս Մեծ

Վ/Ֆ «Առասպելներ և ճշմարտություն Կարլոս Մեծի մասին»

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

              Կատարման ժամկետը` 25-29.09

  1. Պատմեք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու ընթացքի մասին;
  2. Համեմատեք «Հավատո հանգանակը» և Քրիստոսի լեռան քարոզը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ քրիստոնեական եկեղեցին ավատատիրական կարգերի նեցուկ էր;
  4. Թվարկեք քրիստոնեական եկեղեցու աստիճանակարգությունը Արևմուտքում և Արևելքում:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 10-12

Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 10-14

Հավատո հանգանակ

Քրիստոնեության մուտքը Հայաստան

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-06.10

  1. Պատմեք Արշակավանի մասին;
  2. Վերլուծեք Աշտիշատի ժողովի որոշումները և կանոնները;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պարսկա-հռոմեական հաշտությունը (363 թվականի) «ամոթալի» է;
  4. Թվարկեք Արշակունյաց Հայաստանի հզորացման և անկման պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 13-21

Արշակավան

Աշտիշատի եկեղեցական ժողովներ

 

 ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.10

  1. Պատմեք Ձիրավի ճակատամարտի մասին;
  2. Վերլուծեք Պապ թագավորի գործունեությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում պատմության մեջ;
  4. Թվարկեք հայոց Արշակունի արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 21-28

Ձիրավի ճակատամարտը

Մեր մեծերը. Պապ թագավոր

 

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.10

  1. Պատմեք Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին;
  2. Վերլուծեք Վասակ Սյունու գործունեությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է;
  4. Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37

Ձայն Արարատի – 64 Վարդանանց պատերազմ

Պատմաբանները Վասակ Սյունու դատաստանի առաջ

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.10

  1. Պատմեք Վահանանց զինված պայքարի ընթացքի մասին;
  2. Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վահանանց պատերազմը անկախության վերականգնման համար մղվող պատերազմ էր;
  4. Թվարկեք Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 38-41

Վահանանց պատերազմի մարտավարությունը

Վահանանց պատերազմը

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 06-10.11

  1. Պատմեք VI դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք Հուստինիանոս Ա-ի քաղաքականությունը Հայաստանի և հայերի նկատմամբ;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ VI դարում Արևելյան Հայաստանի վիճակն ավելի ծանր էր, քան Արևմտյան Հայաստանի;
  4. Թվարկեք օտար տիրապետողների քաղաքականության հիմնական ուղղությունները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 42-46

Հուստինիանոս Ա

Հայ ժողովրդի ազատագրական ճակատամարտերը և ռազմական գործողությունները VI դարում և VII դարի սկզբներին

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.11

  1. Պատմեք VII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք 652 թվականի հայ-արաբական պայմանագիրը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ (VII դարի հայ ռազմա-քաղաքական գործիչների օրինակով);
  4. Թվարկեք արաբների ռազմական հաջողությունների պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 47-51

Վարազ-Տիրոց Բ Բագրատունի

Թեոդորոս Ռշտունու գործունեությունը

 

 ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

  1. Պատմեք VIII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք արաբների հականախարարական քաղաքականությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պավլիկյան շարժումը սոցիալական շարժում է;
  4. Թվարկեք Հերթի աշխարհագրի պատճառները և հետևանքները:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 52-58

Պավլիկյաններ

Պավլիկյան շարժում

 

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 27.11-01.12

  1. Պատմեք IX դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Սահմանեք հայոց պատմության VI – IX դարերի իրականությունը բնութագրող 7 հասկացություններ;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հակաարաբական պայքարն արտացոլվել է «Սասնա ծռեր» էպոսում;
  4. Թվարկեք Հայաստանի ինքնավարության վերականգնման պատճառները: Պատասխանը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 58-62

Արմինիայի ապստամբություն (850-855)

Ձայն Արարատի-3 Սասնա ծռերի թաքնագիտությունը

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 04-08.12

  1. Պատմեք Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների կյանքի քիչ հայտնի դրվագների մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական մշակույթին վերաբերող 5 կարևորագույն հասկացությունները;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցը հանճար է;
  4. Համեմատեք V-IX դարերի հայ պատմիչների թողած ժառանգության բովանդակությունը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 63-69

Պարույր Սևակ. «Եվ այր մի` Մաշտոց անուն» (պոեմ)

Մովսես Խորենացի. «Ողբ»

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական իրականության կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;
  4. Վերլուծեք «Խաչքար» երևույթը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74

Անանիա Շիրակացի

Մեր մեծերը. Հովհաննես Օձնեցի

 

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18-22.12

  1. Պատմեք իսլամի առաջացման մասին;
  2. Սահմանեք իսլամի կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Արաբական խալիֆայությունը և Բյուզանդական կայսրությունը;
  4. Թվարկեք արաբական մշակույթի ձեռքբերումները և դրանց պատճառները:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 101-105

Իսլամ. պատմությունը և բնույթը

Վ/Ֆ «Գիտությունը և իսլամը» (մաս I, մաս II)

 

ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 29.01-02.02.2018

  1. Պատմեք Հայաստանի անկախության վերականգնման ու ամրապնդման ընթացքի մասին;
  2. Սահմանեք IX-X դարերի հայոց պատմության 5 կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Աշոտ I և Աշոտ II արքաներին ու նրանց ռազմաքաղաքական քայլերը;
  4. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 78-87

Բագրատունիներ

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

 

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆ ԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 05-09.02

  1. Պատմեք Բագրատունյաց թագավորության տնտեսության և պետական կառավարման համակարգի մասին;
  2. Բնութագրեք Գագիկ I շահնշահին;
  3. Համեմատեք Հովհաննես Դրասխանակերտցի և Պետրոս Գետադարձ կաթողիկոսներին;
  4. Վերլուծեք Անիի թագավորության կործանման պատճառները:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 88-101

Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

Պետրոս Գետադարձ

 

ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետ` 12-16.02

  1. Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին;
  2. Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները;
  3. Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը;
  4. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 102-113

Ձայն Արարատի – 47. Զաքարյանների իշխանապետություն: Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում

Մեր մեծերը. Զաքարյաններ

 

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.02

  1. Պատմեք քոչվորական կայսրությունների մասին;
  2. Թվարկեք քոչվորական կայսրությունների ստեղծման պատճառները;
  3. Համեմատեք Մոնղոլական և Օսմանյան կայսրությունները;
  4. Վերլուծեք անհատի դերը քոչվորական կայսրությունների պատմության մեջ:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 106-108

Փ/Ֆ «Մոնղոլական կայսրություն»

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

 

ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 26.02-02.03

  1. Պատմեք միջնադարյան Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի մասին;
  2. Թվարկեք միջնադարյան Հնդկաստամի, Չինաստանի և Ճապոնիայի մշակութային ձեռքբերումները;
  3. Համեմատեք միջնադարյան Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան;
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ միջնադարյան Ճապոնիայի Ձեր հասակակցի մասին:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 109-119

Դաստիարակությունը և ուսուցումը Ճապոնիայում

Չինաստանի մշակույթը և արվեստը

 

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ 05-07.03

  1. Պատմեք XI-XIII դարերի հայկական Կիլիկիայի մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատճառները;
  3. Գրեք պատմվածք կամ ֆենտեզի XIII դարում Կիլիկիայի հայկական թագավորությունում ապրող Ձեր հասակակցի մեկ օրվա մասին;
  4. Վերլուծեք Լևոն Մեծագործի գործունեությունը:

 

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 114-122

Կիլիկիայի հայկական պետության առաջացումը

Լևոն Բ Մեծագործ

 

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 12-17.03

  1. Պատմեք XIII-XIV դարերի հայկական Կիլիկիայի մասին;
  2. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները;
  3. Վերլուծեք հայ-մոնղոլական հարաբերությունները;
  4. Կազմեք Կիլիկիայի հայկական պետության ժամանակագրությունը:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 124-132

Հեթում Ա

Ունիթորություն

 

ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 19-23.03

  1. Պատմեք խաչակրաց արշավանքների մասին
  2. Համեմատեք Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների առաջնորդներին;
  3. Կազմեք խաչակրաց արշավանքների ժամանակագրությունը;
  4. Վերլուծեք «Երեխաների խաչակրաց արշավանք» երևույթը:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 51-60

Մանուկների խաչակրաց արշավանքը

Փ/Ֆ «Ռիչարդ և Սալադին»

 

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 03-07.04

  1. Պատմեք միջնադարի մայրամուտի դարաշրջանում հասարակության կերպարանափոխման և ազգային պետությունների առաջացման մասին;
  2. Համեմատեք Ժակերիան և Ուոտ Թայլերի ապստամբությունը;
  3. Սահմանեք ազգային պետությունների առաջացման ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք;
  4. Թվարկեք ազգային պետությունների առաջացման պատճառները:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 72-81

«Ժակերիա» ապստամբությունը

Ուոտ Թայլերի ապստամբությունը

 

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ

Կատարման ժամկետը` 09-13.04

  1. Պատմեք Հարյուրամյա պատերազմի, Բյուզանդիայի անկման և ռուսական կենտրոնացված պետության ստեղծման մասին;
  2. Թվարկեք Օսմանյան կայսրության ստեղծման պատճառները;
  3. Բնութագրեք Իվան IV-ին;
  4. Սահմանեք միջնադարի վայրէջքի ժամանակաշրջանի 10 հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան. Էջ 82-98

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

90 հետաքրքիր փաստ Իվան Ահեղի մասին

 

ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 16-20.04

  1. Պատմեք X-XIV դարերի հայկական մշակույթի մասին;
  2. Թվարկեք X-XIV դարերի հայկական մշակույթի ամենանշանավոր գործիչներին: Գործիչների ընտրությունը հիմնավորեք;
  3. Բնութագրեք Գրիգոր Մագիստրոսին;
  4. Համեմատեք V և X-XIV դարերի պատմիչներին:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 133-143

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Վահագն Դավթյան. «Թոնդրակեցիներ» (հատվածներ պոեմից)

 

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ –ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 23-27.04

  1. Պատմեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների մասին;
  2. Թվարկեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործություների պատճառները և հետևանքները (պատասխանը հիմնավորեք);
  3. Համեմատեք Քրիստափոր Կոլումբոսին, Ֆերնան Կորտեսին և Պաչակուտի Յուպանկիին իրենց գործունեության ընթացքի ու արդյունքների տեսանկյունից;
  4. Սահմանեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 124-130

Գ/Ֆ «Քրիստափոր Կոլումբոս: Հայտնագործությունների պատմություն»

Փ/Ֆ «Կոնկիստադորներ: Էռնանդո Կորտես»

 

ՀԻՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 02-05.05

  1. Պատմեք Վերածննդի և Ռեֆորմացիայի մասին;
  2. Թվարկեք Վերածննդի և Ռեֆորմացիայի նախադրյալներն ու հետևանքները;
  3. Համեմատեք հայկական և եվրոպական Վերածնունդները;
  4. Սահմանեք Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-140

Ուսումնական ֆիլմ «Վերածննդի դարաշրջանը»

Ուսումնական ֆիլմ «Ընդհանուր պատկերացում բողոքական Ռեֆորմացիայի մասին: Հակառեֆորմացիա»

 

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 07-11.05

  1. Պատմեք Նիդերլանդական և Առաջին գիտական հեղափոխությունների մասին;
  2. Թվարկեք Երեսնամյա պատերազմի պատճառները և հետևանքները;
  3. Համեմատեք գիտության մակարդակը հին աշխարհում և միջնադարում;
  4. Սահմանեք Առաջին գիտական հեղափոխությանն առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 141—149

XVI դարի նիդերլանդական հեղափոխությունը

Ի՞նչ է «գիտական հեղափոխությունը»

 

ՀԻՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 14-18.05

  1. Պատմեք XV-XVII դարի առաջին կեսի հայոց պատմության հիմնական իրադարձությունների մասին;
  2. Թվարկեք Հայաստանի ազատագրության համար պայքարի աշխուժացման պատճառները;
  3. Համեմատեք Ամասիայի ևԿասրե-Շիրինի հաշտության պայմանագրերը;
  4. Սահմանեք XV-XVII դարի առաջին կեսի հայոց պատմության հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ՝Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 146-157

 Հայաստանի երրորդ բաժանում

Հայաստանի չորրորդ բաժանում

 

ՀԻՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 21-25.05

  1. Պատմեք XV-XVII դարի առաջին կեսի հայկական մշակույթի մասին;
  2. Թվարկեք XV-XVII դարի առաջին կեսի մշակութային նշանավոր գործիչներին: Գործիչների ընտրությունը հիմնավորեք;
  3. Համեմատեք Գլաձորի և Տաթևի համալսարանները;
  4. Սահմանեք XV-XVII դարի առաջին կեսի հայկական մշակույթին առնչվող հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

 

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 158-163

Գլաձորի համալսարան. հայ միջնադարյան մտքի կենտրոն

Տաթևի համալսարանը, Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին

2017 – 2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՏԱՐԻ. ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ԱՌԱՋԻՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Սահմանել «Ավատատիրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 10 հասկացություն;
  2. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ ավատատիրությունը մարդկային քաղաքակրթության զարգացման անհրաժեշտ փուլ է;
  3. Վերլուծել ավատատիրության ժամանակաշրջանի կամ ավատատիրության ժամանակաշրջանի մասին պատմող որևէ գրական ստեղծագործություն;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները», «Ավատատիրության դրսևորման առանձնահատկությունները», «Եվրոպայի վաղ միջնադարը», «Ասիայի վաղ միջանադարը», «Աֆրիկայի վաղ միջնադարը», «Քրիստոնեությունն ավատատիրության նեցուկ», «Իսլամն ավատատիրության նեցուկ»:

 

Աղբյուրներ`

Ֆեոդալիզմ

Ավատատիրական հասարակության դասեր

Միջնադար

«Միջին դարեր» հասկացության բովանդակությունը

Ավատատիրություն

Ավատատիրություն. հասկացություններ և կատեգորիաներ

Ավատատիրական տնտեսության հիմնական գծերը

Ասիան անտիկ աշխարհի և միջնադարի սահմանագծին

Արևելքի երկրների ավատատիրության առանձնահատուկ գծերը

Ավատատիրական հարաբերությունների առաջացումը Ասիայի և Աֆրիկայի երկրներում

Քրիստոնեական եկեղեցին վաղ միջնադարում

Ավատատիրության պարբերացումը և պատմության աղբյուրները (տեսադասախոսություն)

Միջնադարյան քաղաքակրթության ակունքները (տեսադասախոսություն)

Ժողովուրդների մեծ գաղթը (տեսադասախոսություն)

Ավատատիրության ձևավորումը (տեսադասախոսություն)

Եկեղեցու դերը վաղ միջնադարում (տեսադասախոսություն)

Վ/Ֆ «Միջնադարյան երեխաներ»

Գ/Ֆ «Կարլոս Մեծ» (I սերիա, II սերիա, III սերիա)

Գ/Ֆ «Զավթիչ Աթիլլան»

 

 ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

          Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Համեմատեք երեք Արշակունի արքաների (Ձեր ընտրությամբ) ներքին և արտաքին քաղաքականությունը;
  2. Վերլուծեք Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;
  3. Համեմատեք Վարդանանց և Վահանանց պատերազմները;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արշակ II», «Հանճարեղ թագավոր Պապը», «Անհատի դերը պատմության մեջ Արշակունի արքաների օրինակով», «Վարդան Մամիկոնյան», «Վահան Մամիկոնյանը և Հայաստանն անկախության շեմին», «Արշակունի արքաների կերպարները գեղարվեստական գրականության մեջ», «Եկեղեցու դերը հայոց պատմության V դարում»:

 

Աղբյուրները`

Արշակունիներ

Արշակունիների թագավորություն

Արշակունյաց արքայատոհմ

Թագավորական իշխանությունը Արշակունյաց Հայաստանում

Արշակ Բ

Պերճ Զեյթունցյան. «Արշակ Երկրորդ» (պատմավեպ)

Արշակ 2-րդ և Պապ

Արշակ II (օպերա)

Վարդան Մամիկոնյան

Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ-պարսկական ուժերի միջև

Վահան Մամիկոնյան

Ձայն Արարատի – 29 Արշակունիներ

Վ/Ֆ «Պատմության կեղծարարները 2. Արշակունիներ»

Ու/Ֆ «Արշակ II և Պապ թագավոր. վերընթերցելով պատմության դասագիրքը»

Ու/Ֆ «Ձիրավի ճակատամարտ»

Անծանոթ Հայաստան. Ավարայր

Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ (տեսադասախոսություն)

Ու/Ֆ «Ակոռիի ճակատամարտ»

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

   Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Սահմանեք VI – IX դարերի հայոց պատմության 3 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք;
  2. Համեմատեք Հայաստանի վիճակը VI և IX դարերում;
  3. Վերլուծեք Հուստինիանոս I կայսեր քաղաքականությունը Հայաստանում;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայերի զինված պայքարը VI – IX դարերում», «Անհատի դերը պատմության մեջ. Թեոդորոս Ռշտունի», «Հայաստանի տնտեսությունը VI – IX դարերում», «Անկախության վերականգնման ճանապարհին», «Հայկական քաղաքները VI – IX դարերում», «Հայ գրականությունը VI – IX դարերի իրադարձությունների մասին», «Բաբեկի ապստամբությունը», «Պավլիկյաններ»:

 

Աղբյուրներ`

Ձայն Արարատի – 36 Հայաստանը արաբական արշավանքների ընթացքում

Մարզպանական Հայաստանը և Սասանյան Իրանը VI դարի 70-ական թվականներին

Արևմտյան Հայաստանը VI դարում

Արևելյան Հայաստանը VI դարում

Պավլիկյաններ. քարկոծված դեմոկրատիա և ազատություն

Քաղաքացիական պատերազմ

Օրենքները պետք է հասկանալի լինեն յուրաքանչյուրին

Հուստինիանոս I

Թադևոս Հակոբյան. «Պատմական Հայաստանի քաղաքները»

Ծերենց. «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի» (պատմավեպեր)

Սովորենք պատմությունից` Թեոդորոս Ռշտունի

Հայկ Վարդանյան. «Կիբոսա, 7-րդ դար» (պիես)

Վասպուրականում գանձվող խարաջի և գլխահարկի մասին VII – IX դարերում

Թեոդորոս Ռշտունի

Արաբական խալիֆայության տիրապետությունը Հայաստանում

Վ/Ֆ «Իսլամ, արաբներ, խալիֆաթ»

Բաբեկ

Բաբեկի ապստամբությունը

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Սահմանեք V-IX դարերի հայկական մշակույթի 7 հիմնական հասկացությունները;
  2. Համեմատեք Արաբական խալիֆայությունը և Բյուզանդական կայսրությունը;
  3. Վերլուծեք Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայկական լեռնաշխարհում կիրառված գրային համակարգերը», «Ոսկեդարյան գրականություն. ընդհանուր բնութագիր», «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գաղտնիքները», «Անանիա Շիրակացի. հալածական հանճարը», «Եռամեծար Դավիթ Անհաղթը», «Եզնիկ Կողբացի», «V-IX դարերի հայկական ճարտարապետությունը», «Խաչքար», «Մուհամմեդ մարգարե», «Ղուրան. հիմնական դրույթներ», «Արաբակաբ խալիֆայությունը որպես կայսրության նոր տեսակ»:

 

Աղբյուրները`

Մեսրոպ Մաշտոցը և եկեղեցին

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մի սկզբնաղբյուրի մասին

Ղազար Փարպեցին Մովսես Խորենացու մասին

Եզնիկ Կողբացի

Դավիթ Անհաղթի ուսմունքը սահմանման և բաժանման մասին

Խաչքար

Վաղ միջնադարի հայկական ճարտարապետություն

Ու/Ֆ «Մեսրոպ Մաշտոց» (մաս 1, մաս 2)

Մեր մեծերը. Սահակ Ա Պարթև

Մեր մեծերը. Անանիա Շիրակացի

Վ/Ֆ «Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները /Տիեզերքին սիրահարված/»

Մեր մեծերը. Դավիթ Անհաղթ

Սբ. Դավիթ Անհաղթ Փիլիսոփա (մաս 1, մաս 2)

Իսլամի հիմնական դրույթները

Իսլամ

Երջանկությունն իսլամի տեսանկյունից

Վ/Ֆ «Իսլամի պատմությունը»

Գ/Ֆ «Մուհամեդ մարգարեն»

 

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ –ՔԱՌԱՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կտարման ժամկետը` փետրվար

  1. Սահմանեք Բագրատունյաց Հայաստանի պատմության կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք;
  2. Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը նախորդ հայկական պետությունների հետ;
  3. Վերլուծեք հայ-քոչվորական փոխազդեցության դրական և բացասական կողմերը;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Բագրատունյաց Հայաստանի տնտեսությունը», «Բագրատունի արքաների համեմատական բնութագիրը», «Բագրատունյաց Հայաստանի առանձնահատկությունները» «Բագրատունիներ», «Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները», «Միջնադարյան Ճապոնիա», «Միջնադարյան Կորեա»:

 

Աղբյուրները`

Բագրատունիներ

Բագրատունիներ

Բագրատունիներ: Թագադիր և Թագակիր: Քսանհինգ դար Հայաստանի հետ և Հայաստանի սրտում

Ձայն Արարատի-38 Հայոց Բագրատունիների թագավորություն

Տեսադասախոսություն «Բագրատունյաց թագավորությունը Հայաստանում»

Հայորդիներ. Աշոտ I Բագրատունի

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

Քոչվորական կայսրություններ

Կորեայի միջնադարյան պատմությունը

Ճապոնիան միջնադարում

Վ/Ֆ «Մոնղոլական կայսրություն»

ՈՒ/Ֆ «Միջնադարյան Ճապոնիա»

 

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Սահմանեք Կիլիկյան Հայաստանի պատմության կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք;
  2. Համեմատեք Կիլիկիայի հայկական պետությունը Բագրատունյաց Հայաստանի հետ;
  3. Վերլուծեք Կիլիկյան Հայաստանի և խաչակիրների հարաբերությունները;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Կիլիկյան Հայաստանի ռազմաքաղաքական պատմության էջերից», «Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը», «Կիլիկյան Հայաստանի մշակույթը», «Կիլիկյան Հայաստանի նշանավոր անհատները», «Խաչակիրներ. պատմական երևույթի վերլուծություն», «Խաչակրաց արշավանքների ռազմական բաղկացուցիչը», «Խաչակրաց արշավանքների մշակութային հետևանքները», «Խաչակրաց արշավանքների արտացոլումն արվեստում»

 

Աղբյուրները`

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորության առաջնորդների ցանկ

Հայոց հնագույն Կիլիկիան

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստան»

«Ձայն Արարատի» — 39 Հայոց Կիլիկյան Թագավորություն

Փ/Հ «Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից»

Սովորենք պատմությունից` Մլեհ Ռուբինյան

Լևոն Բ Մեծագործ

Սմբատ Գունդստաբլ. մեծ զորավարն ու մեծ մտածողը

Խաչակրաց արշավանքներ

Խաչակրաց արշավանքներ

Կարևորագույն խաչակրաց արշավանքների մասնակիցները, նպատակները և արդյունքները

Գ/Ֆ «Խաչակիրներ» (2001 թվական)

Գ/Ֆ «Խաչակիրներ» (1960 թվական)

Ֆիլմեր խաչակրաց արշավանքների մասին

 

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ապրիլ

  1. Վերլուծեք անհատի դերը միջնադարում;
  2. Համեմատեք միջնադարի մայրամուտի պետությունները;
  3. Թվարկեք X-XIV դարերի հայկական մշակույթի 7 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հիմնավորեք);
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Դասային միապետություն», «Հարյուրամյա պատերազմ», «Յան Հուս և հուսյան պատերազմներ», «Բյուզանդական կայսրության անկումը. պատճառներ և հետևանքներ», «Օսմանյան կայսրության նշանավոր տիրակալները», «Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում», «Հայկական վերածնունդ», «Երեք հանճարեղ Գրիգորները», «Հովհաննես Իմաստասեր», «Մխիթար Գոշ և Վարդան Այգեկցի», «Հայկական պատմագրությունը X-XIV դարերում», «Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերը», «Ներսես Շնորհալի», «X-XIV դարերի հայկական ճարտարապետությունը», «Մխիթար Հերացի», «Միջնադարյան Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները», «Թորոս Ռոսլին և Սարգիս Պիծակ», «Ֆրիկ. Ժողովրդի բանաստեղծը»

 

Աղբյուրները`

Դասային միապետության բնույթը և զարգացումը

Յան Հուս

Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում

Ու/Հ «Հարյուրամյա պատերազմը»

Փ/Ֆ «Յան Հուս»

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

Փ/Ֆ «Կայսրության կործանումը. բյուզանդական դաս»

Գ/Ֆ «Պատերազմ հավատի համար»

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Մարդու և բնության փոխհարաբերության հարցը Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» քերթվածում

Հովհաննես Սարկավագ Իմաստասեր

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Մխիթար Գոշի դատաստանագիրք

Վարդան Այգեկցի

Մխիթար Հերացի

Մեր մեծերը. Ներսես Շնորհալի

Մեր մեծերը. Թորոս Ռոսլին

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Մեր մեծերը. Ֆրիկ

Մեր մեծերը. Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի

Մեր մեծերը. Կիրակոս Գանձակեցի

Փ/Ֆ «Համալսարաններ»

Փ/Ֆ «Գլաձոր»

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն

 

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մայիս

  1. Ապացուցեք, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;
  2. Համեմատեք Հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;
  3. Թվարկեք XV-XVII դարի առաջին կեսի հայկական մշակույթի 5 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հիմնավորեք);
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները՝ «Վերածննդի հանճարները», «Ռեֆորմացիայի հերոսները և հակահերոսները», «Մարդկության պատմության առաջին բուրժուական հեղափոխությունը», «Նիդերլանդական հեղափոխության պատկերումը գրականության և արվեստի ստեղծագործություններում», «Երեսնամյա պատերազմ», «Առաջին գիտական հեղափոխություն. ժամանակաշրջան, գործիչներ, արդյունքներ», «Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի ռազմա-քաղաքական պատճառները և սոցիալ-ժողովրդագրական հետևանքները», «Գրիգոր Տաթևացի», «Ամիրդովլաթ Ամասիացի», «Մկրտիչ Նաղաշ», «Բոգդան Սալթանով», «Թովմա Մեծոփեցի», «Հակոբ Մեղապարտ»

 

Աղբյուրները`

Դանթե Ալիգիերի. «Աստվածային կատակերգություն»

Լեոնարդո դա Վինչի՝ հանճար, որ երբեք չի բացահայտվի

Փ/Ֆ «Լեոնարդո դա Վինչի: Մարդ-հանելուկ»

Էրազմ Ռոտերդամցի. «Գովք հիմարության»

Թոմաս Մոր. «Ուտոպիա»

Մարտին Լյութեր. կյանքն ու թողած ժառանգությունը

Փ/Ֆ «Իգնատիոս Լոյոլա»

Նիդերլանդական հեղափոխություն. Հյուսիսն ընդդեմ Հարավի

Շարլ դը Կոստեր. «Լեգենդ Ուլենշպիգելի մասին»

Վեստֆալյան հաշտություն. շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ

XVI-XVII դարերի գիտական հեղափոխությունը

Նշանավոր անատոմներ. Անդրեաս Վեզալիուս

Փ/Ֆ «Նիկողայոս Կոպեռնիկոս»

Փ/Ֆ «Ջորդանո Բրունո»

Փ/Ֆ «Գալիլեո Գալիլեյ. բոլոր ժամանակների հանճարը»

Ֆրեսիս Բեկոն. «Նոր Ատլանտիդա»

Շահ Աբբաս: 16-17-րդ դար

Օսմանյան կայսրության և Սեֆյան տերության առաջացումն ու հզորացումը. Հայաստանը 15-17-րդ դարերում

Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Մեր մեծերը. Ամիրդովլաթ Ամասիացի

Մկրտիչ Նաղաշ

Բոգդան Սալթանով

Թովմա Մեծոփեցի

Մեր մեծերը. Հակոբ Մեղապարտ

Ռաֆայել Իշխանյան. Հակոբ Մեղապարտ

2016 – 2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ. ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ծանոթություն. Սովորողներին խորհուրդ է տրվում տնային առաջադրանքները կատարելիս օգտվել «Դասարանական առաջադրանքներ» բաժնում նշված համապատասխան աղբյուրներից:

ԱՌԱՋԻՆ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` սեպտեմբեր

  1. Համեմատել մարդու առաջացման վարկածների փաստարկված և վիճելի կողմերը;
    2. Բեմադրել նախնադարյան հասակակցի մեկ օրը;
    3. Բացատրել հնագիտական հնագույն շերտերում մետաղից պատրաստված գործիքների առկայությունը;
    4. Ապացուցել, որ նախնադարի դպրոցը և նրա ուսուցիչները չափազանց կարևոր դեր էին խաղում տոհմի կյանքում;
    5. Կատարել հետազոտական աշխատանք «Ժայռապատկերներ», «Քարահունջ», «Առասպելական ոսկեդարի իրական հիմքերը»թեմաներից որևէ մեկով;
    6. Գրել պատմվածք կամ հեքիաթ «Տոհմից վտարվածը» վերնագրով:

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Գրել պատմվածք «Արիացու օրագրի պատառիկներ» վերնագրով;
  2. Ապացուցել, որ արիական քաղաքակրթության բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է;
  3. Համեմատել Արատտան և հայոց ժամանակակից պետությունը;
  4. Կատարել հետազոտական աշխատանք «Արատտա» թեմայով;
  5. Թվարկել արիա – սեմական հակամարտության դասերը /պատասխանը հիմնավորել/;
  6. Համեմատել արիական և սեմական քաղաքակրթությունները;
  7. Բեմադրել սեմական քաղաքակրթության որևէ ենթաքաղաքակրթության մեկ օրը:

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Թվարկել եգիպտական քաղաքակրթության անկման պատճառները /պատասխանը հիմնավորել/;
  2. Նկարագրել հայ – եգիպտական հարաբերությունները հին աշխարհում;
  3. Ապացուցել, որ շումերական քաղաքակրթությունն արիականի բաղկացուցիչն է;
  4. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հին Եգիպտոսի չբացահայտված գաղտնիքները», «Շումերա-հայկական առնչություններ», «Հայ-չինական հարաբերությունները միչև մեր թվարկության սկիզբը», «Հայկյան Հայաստան», «Գրի առաջացումը և տարածումը»;
  5. Գրել պատմվածք ,,Ես Հայկ Նահապետի զինվորն եմ,, վերնագրով:

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

  1. Ապացուցել, որ Արարատյան թագավորությունը հայկական պետություն էր;
  2. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայկական գիրը», «Մեր թանգարաններն Արարատյան թագավորության մասին», «Հին Հունաստանի երեխաները», «Սոլոնի կայնքը և գործը», «Ծովի ժողովուրդներ. ովքե՞ր են նրանք», «Ճշմարտությունը և չափազանցությունը հոմերոսյան պոեմներում»;
  3. Կրետե – միկենյան քաղաքակրթության օրինակով ցույց տալ զարգացած քաղաքակրթությունների խոցելիությունը և պատմական փոփոխությունների ոչ ուղղագիծ բնույթը;
  4. Համեմատել «300 սպարտացիներ» ֆիլմերը:

ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արիստոտելի գիտական ժառանգությունը», «Հելլենական Հայաստան.աշխարհի հետ միասնականացո՞ւմ, թե՞ հրաժարում արմատներից», «Աշխարհակալությունների տեսակները», «Հայկական աշխարհակալության առանձնահատկությունները»;
  2. Ապացուցել, որ աշխարհակալությունների ձևավորումը և կործանումը պատմական օրինաչափություններ են;
  3. Վերլուծել Սասուն Վարդանյանի «Արամ Աշխարհակալ» պատմավեպը:

ԵՐԵՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` մարտ

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հաննիբալը, Հռոմը և Կարթագենը. տարօրինակ եռանկյունի՞, թե՞ չհատվող ուղիղներ», «Հայաստան և Հռոմ. շահերի բախում և համադրում», «Առաջին կայսրերի Հռոմը», «Իմաստասեր կայսրը», «Շեքսպիրյան հայացք Հին Հռոմի պատմական իրականությանը», «Հռոմի դեմ մղված հայկական պարտիզանական պատերազմը»;
  2. Տալ Պունիկյան պատերազմների համեմատական բնութագիրը;
  3. Վերլուծել հայ-հռոմեական պատերազմների ընթացքը;
  4. Արտավազդ Բ-ի, Հուլիոս Կեսարի և Բրուտոսի օրինակներով ապացուցել, որ անհատն էական դեր է խաղում մարդկության պատմության մեջ:

ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` ապրիլ

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Արշակ Բ և Պապ արքաների կերպարները հայ հեղինակների պատմավեպերում», «Հայկական ոսկեդարի առանձնահատկությունները», «Անանիա Շիրակացի. հալածված հանճարը», «Հայոց Աստվածների կյանքը և մահը», «Արշակավանի պարադոքսը», «Նախամաշտոցյան գիր», «Խաչքար. հայկական մշակույթի գագաթներից մեկը»;
  2. Տալ հայկական ավատատիրության բնութագիրը;
  3. Վերլուծել Արշակունիների արտաքին քաղաքականությունը;
  4. Ապացուցել, որ խաչքարը հայոց մշակույթի բնական բաղկացուցիչ է և համաշխարհային մշակույթի բացառիկ երևույթ:

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` Մայիս

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Վարդանանց պատերազմի կիսաբաց էջերը», «Նվարսակի պայմանագիր. հաղթանա՞կ, թե՞ պարտություն», «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը VI դարում», «Թեոդորոս Ռշտունի. զորավար և դիվանագետ», «Արաբական խալիֆայության դեմ պայքարի հերոսները», «Անկախության վերականգնման նախօրյակին»;
  2. Վերլուծել պավլիկյանների գաղափարախոսությունը և նրանց պայքարի արտացոլումը գեղարվեստական գրականության մեջ;
  3. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ արաբական խալիֆայության հարձակումը հնարավոր չէր ետ մղել: